Thursday, 30 05 2024
Վարչապետը ցավակցություն հայտնեց մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի զոհերի հարազատներին
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է ֆրանկաֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 44-րդ գլխավոր համաժողովին
Եթե Իլհամ Ալիեւը երկու հարցի պատասխանի
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Արևմուտքի պասիվացման դեպքում Բաքվից չենք տեսնի կառուցողական մոտեցում. ոչինչ չստորագրե՛լ Ալմաթիում
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ
Վարչապետը ներկայացրել է ամենաթարմ քարտեզը. բայց բնօրինակը հրապարակված չէ
12:10
Նավթի գները նվազել են- 29-05-24
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Ակցիայի որոշ մասնակիցներ հարվածել են ոստիկաններին». ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Բագրատ Գալստանյանի «առաջին պատվիրանը»
Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
11:30
Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ
Ապրիլին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.4%
Հունիսի 4-ին կատարվելու է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորում
Սոցցանցի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ կալանավորվել է 21–ամյա երիտասարդ
54-ամյա տղամարդը կալանավորվել է՝ անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
ՌԴ–ն ու Չինաստանը համաձայնվել են ընդլայնել պաշտպանական ոլորտում համագործակցությունը
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Օվերչուկն ու Գրիգորյանը քննարկել են ԵՏԿ ինտեգրացիոն գործընթացները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հայաստանից միջպետական ո՞ր ճանապարհներով գնալ Վրաստան
Հակապետական արշավի ֆինանսավորումը պետք է կտրել. բազմաթիվ ահազանգեր կան, 1 բացահայտում
Կարևորվել է Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը
Աղետի գոտու համայնքներում ավելի քան 300 փոքր բիզնես գտնվում է հարվածի տակ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ընդդիմադիր շարժումը հնարավորություն է տալիս Ալիևին առկախելու պայմանավորվածությունները
Դիանա Գասպարյանի սկեսուրի ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն. «Ժողովուրդ»
Ոչ միայն կոչում, այլեւ պաշտոն. Հայկ Բաբայանին խոստացել են Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը. «Հրապարակ»

«Հայբիզնեսբանկ»-ի նախագահի նախկին տեղակալը կեղծ գործարքի միջոցով խոշոր չափերի հափշտակություն է կատարել բանկից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Արշակ Օ.-ի գործի դատական քննությունը:

1978 թվականին ծնված Արշակ Օ.-ն մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի բուն հափշտակություն կատարողը, ըստ մեղադրանքի՝ Մելիք Եսայանն է եղել՝ «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահի նախկին տեղակալը, բանկի տարածքային կառավարման ու տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի նախկին տնօրենը:

Նշենք, որ Մելիք Եսայանին ու «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին մեղսագրված արարքների վերաբերյալ առանձին քրեական գործեր են քննվում ու քննվել դատական ատյաններում, մասնավորպես՝ Մելիք Եսայանի գործի քննությունն առաջին ատյանի դատարանում դեռ շարունակվում է, նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 4, այդ թվում նաև՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու հոդվածներով:

Ինչ վերաբերում է Եսայանի բարեկամ Արշակ Օ.-ին՝ տվյալ գործով ամբաստանյալին, ապա նրա առնչությունը «Հայբիզնեսբանկին» պայմանավորված է եղել միայն նրանով, որ նա բարեկամական կապի մեջ գտնվելով Մելիք Եսայանի հետ, ըստ մեղադրանքի, օժանդակել է վերջինիս կողմից կեղծ գործարքներ կատարելով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելուն:

Արշակ Օ.-ին մեղսագրված արարքը կատարվել է 2013 թվականի սկզբին՝ 6 տարի առաջ, երբ Արշակ Օ.-ն 35 տարեկան էր:

Ըստ մեղադրանքի՝ Արշակ Օ.-ի օժանդակությունը Մելիք Եսայանի կողմից կատարված հանցավոր արարքին կայացել է հետևյալում:

Մելիք Եսայանը կեղծ գործարքներ է իրականացրել ու ձևակերպել է, իբր իր՝ Նորք-Մարաշում գտնվող, իրականում 90 միլիոն 638 հազար դրամ շուկայական արժեք ունեցող անշարժ գույքը՝ առանձնատունը, 251 միլիոն 933 հազար դրամով վաճառել է Արշակին: Ձևակերպվել է, իբր գնորդը՝ Արշակ Օ.-ն, Մելիք Եսայանին որպես նախավճար է տվել 89 միլիոն 847 հազար դրամ: Այլ բանկում գրավադրված հիշյալ առանձնատունը վերագրավադրվել է «Հայբիզնեսբանկում», ու այդ գույքը իբր թե գնող Արշակ Օ.-ին «Հայբիզնեսբանկը» 2013 թվականի փետրվարի 21-ին տվել է հիփոթեքային վարկ՝ 400 հազար դոլարի չափով: Ընդ որում՝ ինքը՝ Մելիք Եսայանը, որպես բանկի վարչության խորհրդի անդամ, մասնակցել է խորհրդի նիստերին ու «կողմ» է քվեարկել իր բարեկամին հիփոթեքային վարկի տրամադրմանը, չնայած բանկի անվտանգության վարչությունը նախապես տվել էր բացասական եզրակացություն ու մատնանշել էր ոչ հավաստի փաստաթղթերի առկայությունը տվյալ գործում: Վարկառու Արշակ Օ.-ն, ով կարողություն չուներ, ներկայացել էր որպես ՌԴ-ում բիզնես՝ ավտոլվացման արտադրամաս ունեցող վճարունակ անձնավորություն:

400 հազար դոլար հիփոթեքային վարկը ստանալով՝ Արշակ Օ.-ն այդ գումարն ամբողջությամբ փոխանցել է Մելիք Եսայանի հաշվին, վերջինս այդ գումարի մի մասով մարել է ունեցած այլ վարկային պարտավորությունները, մի մասն էլ հափշտակել է:

Ըստ քրեական գործի տվյալների՝ հիշյալ վարկից 2013 թվականի մարտ-մայիս ամիսներին մարվել է ընդամենը 2533 դոլար գումարը, իսկ մնացած 397 հազար 467 դոլարը խարդախությամբ հափշտակվել է:

Ինքը՝ Արշակ Օ.-ն, ով, ըստ էության պարզապես օգտագործվել է բարեկամի գործարքների մեջ, հետագայում որևէ կերպ հիփոթեքային վարկի մարմանն ուղղված վճարումներ չի կատարել, նրա անունով վարկային պարտավորությունը «Հայբիզնեսբանկում» հասել է… շուրջ 900 հազար դոլարի…

Դեռ 2013 թվականին Արշակ Օ.-ն մեկնել է ՌԴ, որտեղ հետագայում հասցրել է երկու անգամ այլ՝ ոչ ծանր գործերով դատապարտվել, պատիժներ է կրել, այնուհետև Հայաստանում բացահայտվել են «Հայբիզնեսբանկի» հետ կապված անօրինականությունները, հարուցվել են քրեական գործեր:

Բացահայտվել է նաև Մելիք Եսայանի կողմից կատարված խարդախությունը՝ անշարժ գույքի հետ կապված, որտեղ որպես գործող անձ հանդես էր գալիս բարեկամ Արշակ Օ.-ն: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՌԴ-ում նա հայտնաբերվել է, այնտեղ առնվել է նախնական կալանքի տակ, 8 ամիս 27 օր հետո կատարվել է Արշակ Օ.-ի արտահանձնումը Հայաստանին: Այստեղ Արշակ Օ.-ն ևս 2 ամիս գտնվել է կալանքի տակ, նա ընդհանուրը՝ 10 ամիս 27 օր նախնական կալանքի տակ է գտնվել, ապա ազատվել է արգելանքից:

Դատարանում Արշակ Օ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանը որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք՝ արձանագրել է, որ ամբաստանյալի խնամքին է անչափահաս՝ 15-ամյա դուստրը: Որպես բնութագրող հանգամանք՝ մեղադրանքի կողմը ներկայացրել է Արշակ Օ.-ի՝ ՌԴ-ում դատվածություններ ունենալու հանգամանքը: Այդ դատվածությունները տվյալ գործով վտանգավոր ռեցիդիվ չեն առաջացնում, քանի որ տեղի են ունեցել հայաստանյան հանցարարքից հետո:

Գործով մեղադրող դատախազը միջնորդել է Արշակ Օ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով:

Դատարանը Արշակ Օ.-ին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքի համար և դատապարտեց 4 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվեց Արշակ Օ.-ի կողմից նախնական կալանքի տակ գտնված 10 ամիս 27 օրը, վերջնական պատիժ նշանակվեց 3 տարի 1 ամիս 3 օր ազատազրկում:

Արշակ Օ.-ի նկատմամբ կիրառվեց Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվեց պատժի կրումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում