Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Մոսկվան բողոքի նոտա կհղի՞ Երևանին. Պարզաբանում ՌԴ ԱԳՆ-ից. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մոսկվան Երևանի հետ շփումների ընթացքում բարձրացնելու է զենքի վաճառքի մրցույթի տապալման թեման: Նախօրեին ռուսական մի քանի առաջատար լրատվամիջոցներ, ինչպես «Ռիա Նովոստի» գործակալությունն ու ՌԲԿ (РБК) հեռուստաալիքի կայքէջը, հայտնեցին, որ Մոսկվան Երևանին բողոքի նոտա կհղի զենքի վաճառքի մրցույթի տապալման պատռճառով, որին մասնակցել է ռուսաստանյան ORSIS ընկերությունը: Հրապարակումներում նշվում էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, ձեռք բերելու մրցույթ էր հայտարարել, որի հաղթող էր ճանաչվել ռուսական ORSIS ընկերությունը՝ իր հայաստանյան ներկայացուցչությամբ։

Ըստ հաղորդագրության՝ շուտով հայտնի է դարձել, որ մրցույթը փակված է՝ առանց պարզաբանումների։ Օգոստոսին ընկերությունը դիմել է փաստաբանի, որը Հայաստանում ներկայացնում է ընկերության շահերը․ արդյունքում հայց է ներկայացվել։

«Ռիա Նովոստիի» հրապարակման համաձայն՝ բողոքի նոտան արդեն ՌԴ ԱԳՆ-ում է և առաջիկայում դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին։ Ըստ նույն աղբյուրի՝ փաստաթուղթը ստորագրել է «Մինպրոմտորգի» ղեկավարի տեղակալ Օլեգ Ռյազանցևը, այն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, և դրանում մասնավորապես մատնանշվում է, որ ORSIS-ի՝ մրցույթին մասնակցության հայտը «առանց հիմնավորումների մերժվել է», իսկ բուն ընկերությունն «առանց փաստարկման ընդգրկված է անբարեխիղճ մատակարարների ցանկում»։

Բողոքի նոտայում նշվում է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը «ոչ իրավաչափորեն բանկային երաշխիքի վճարում է պահանջել մրցույթին մասնակցելու համար», չնայած՝ ընկերությունն օրենքով փոխհատուցում պետք է վճարի այն բանից հետո, երբ հաղթել է մրցույթը և ինքն է հրաժարվել գործարքի կնքումից։ Դավիթ Տոնոյանին, ըստ ռուսական հրապարակումների, կոչ է արվում միջոցներ ձեռնարկել իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

168.am-ը փորձեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից պարզել, թե արդյո՞ք ՌԴ ԱԳՆ-ն «Մինպրոմտորգի» ղեկավարից ստացել է նման բովանդակությամբ փաստաթուղթ կամ նամակ և պատրաստվո՞ւմ է բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ-ին տվյալ խնդրի առնչությամբ:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ ՌԴ ԱԳՆ-ում տեղյակ են այդ խնդրից:

«Այն բարձրացվելու է հայկական կողմի հետ շփումների ընթացքում»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Հիշեցնենք նաև, որ նախօրեին 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել էր «Ռիա Նովոստիի» հրապարակումը՝ նշելով, որ «Oրսիսի» հետ կապված այս թեման, տարատեսակ անանուն աղբյուրների և անհասկանալի մղումների պատճառով, ի սկզբանե սխալ ուղղությամբ է գնացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում