Thursday, 02 05 2024
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը

Համարձակ և բաց խոսակցություն. իշխանությունը պատրա՞ստ է

Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացման մասին տեղեկությունը, որ հրապարակեց նախօրեին լրատվամիջոցներից մեկը և այն մեծ արձագանք առաջացրեց հանրության և քաղաքական ուժերի շրջանում, արտացոլում է Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում և սոցիալ-հոգեբանական տիրույթում առկա բավականին խորքային խնդիրների առկայությունը: Մի կողմից հասկանալի է, որ կոռուպցիոն մոտիվացիայի բացակայության պայմաններում պետական պաշտոնյաները պետք է ունենան օրինական վարձատրության հնարավորինս խոսուն մոտիվացիա, հատկապես հաշվի առնելով այն ահռելի պատասխանատվությունը, որի ներքո գործում են այդ պաշտոնյաները, և նկատի ունենալով նաև այն չափազանց ծանր ժառանգությունը, որի հնարավորինս արագ հաղթահարումն ու հետևանքների վերացումն է պահանջում հանրությունը:

Բայց, միևնույն ժամանակ, այդ նույն հանրությունը կամ դրա մի զգալի մասը փաստորեն դժգոհում է, երբ տեղեկանում է, որ եղել է պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում կամ պարգևատրումներ: Եվ այստեղ բանն ամենևին, այսպես ասած, գաղտնի լինելու հանգամանքը չէ: Ի վերջո, «ոչ գաղտնի» լինելու պարագան ամենևին չի նվազեցնում դժգոհությունը, ըստ այդմ՝ թյուր է կարծիքը, թե խնդիրը ձևն է, ոչ թե բովանդակությունը: Խնդիրը բովանդակությունն է և այն լուրջ խնդիր է, որովհետև արտացոլում է Հայաստանի հանրային շրջանակներում ձևավորված ավելի խորքային սոցիալ-հոգեբանական բարդույթների առկայությունը: Ընդ որում՝ բարդույթներ, որոնց ձևավորման գործում իրենց դերն են ունեցել նախկին ընդդիմությունները, այդ թվում՝ ներկայիս իշխանության մաս կազմող ուժեր, մի շարք շրջանակներ:

Նախկին կոռումպացված իշխանությունը սուր քննադատվում էր այդպիսի դեպքերում, երբ խոսք էր գնում պաշտոնյաների, նախարարների, պատգամավորների, փոխնախարարների և այլ որոշակի շերտի աշխատավարձը բարձրացնելու մասին: Հանրությունը դժգոհում էր, թե «գողանում» են, ու դեռ մի բան էլ աշխատավարձ բարձրացնում՝ աղքատության պայմաններում: Ընդդիմությունը կամ ընդդիմությունները, այսպես ասած, «գեներացնում» էին այդ դժգոհությունը, գուցե չպատկերացնելով, թե ինչպես է այն սահուն անցնում շատ կոնկրետ պատճառահետևանքային օբյեկտիվ սահմանն ու վերածվում արդեն սուբյեկտիվ երևույթի՝ հանրային հոգեբանական բարդույթի: Հանրությունն այժմ պահանջում է աշխատանքի արդյունք՝ անմիջապես իր մաշկի վրա, նոր միայն հայտնում պաշտոնյայի աշխատավարձ բարձրացնելու հանդուրժողության պատրաստակամություն: Մինչդեռ, անկախ զուտ արդյունավետության գնահատականից, ակնառու է նաև, որ Հայաստանում եղել է չափազանց ծանր մի իրավիճակ, որի պարագայում հենց միայն ուղղակի աղետ թույլ չտալն արդեն իսկ պահանջում է իսկապես ծանր աշխատանք, և հանրությունը կարող է և շատ առումներով դեռևս որոշակի ժամանակ իր մաշկի վրա չզգալ այնպիսի արդյունք, որի պարագայում «թույլ կտա» պաշտոնյային բարձր աշխատավարձ:

Ահա այդ առումով ձևավորվում է որոշակի փակ շղթա, որից դուրս գալը պահանջում է նոր իշխանության, այսպես ասած, համարձակ, բաց խոսակցություն հանրության հետ, որովհետև միայն հեղափոխական լեգիտիմությունը այդ խորքային հարցերի պարագայում չի բավարարում իրավիճակը կառավարելի պահելուն: Պատրա՞ստ է իշխանությունը դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում