Wednesday, 15 05 2024
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»

Բալասանյանը դավաճանական քայլ արեց․ Դաշտային հրամանատարը ապացուցեց՝ հեռու է քաղաքականությունից

Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտից հայտարարել է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի «Ղարաբաղը հանձնելու» քաղաքականության շարունակությունն է:

Այս առնչությամբ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ուրեմն Վիտալի Բալասանյանը նախ՝ ստախոս է, և երկրորդ՝ բացարձակ չի տիրապետում Ղարաբաղյան հարցի պատմությանը, ընթացքին: Ես չեմ ուզում փաստաբանի դեր կատարել, բայց ով ուսանողի մակարդակով տիրապետում է Ղարաբաղյան հարցի պատմությանը, առնվազն պիտի տեղյակ լինի, որ Լիսաբոնի գագաթնաժողովին միջազգային հանրության կողմից սեղանին դրված էր փաստաթուղթ, որը Լեռնային Ղարաբաղին տալիս էր ինքնավարության ստատուս Ադրբեջանի կազմում, և Լևոն Տեր-Պետրոսյանի վետոն էր, որ անհնարին դարձրեց դրա իրագործումը»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ Վիտալի Բալասանյանի դերակատարումը ուռճացվում է, քանի որ նա, ի թիվս մյուս հրամանատարների, պատերազմի ժամանակ եղել է սովորական հրամանատար. «Եվ այսօր իր ամբիցիան, թե ինքը «Ռեմբոյի» կինոյի նման միայնակ Արցախը ազատագրել է… մենք էլ տուրք ենք տալիս նրա ամբիցիաներին: Իմ կարծիքով՝ չարժե այդքան ուշադրություն դարձնել Վիտալի Բալասանյանին: Մանավանդ, որ պատկերը շատ տխուր է՝ գեներալը սկսել է սուտ խոսել, ինչը հարիր չէ իր ուսադիրներին»:

Նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանն էլ կարծում է, որ Վիտալի Բալասանյանի հարցազրույցին չարժեր նույնիսկ անդրադառնալ, քանի որ նա այնքան աբսուրդ բաներ է ասել. «Համենայնդեպս, իմ տպավորությունն այն է, որ ինչ-որ գավառամիտ անձնավորություն, որը միգուցե լավ հրամանատար է եղել… բայց եթե դաշտային հրամանատարը փորձում է մտնել քաղաքականություն, իսկ այս հարցազրույցով ինքն ապացուցեց, որ կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից, այսպիսի աբսուրդային իրավիճակ է ստեղծում»:

Գրիգոր Ոսկերչյանի խոսքով՝ Վիտալի Բալասանյանը նույնիսկ ռազմական գործիչ չէ, այլ միայն դաշտային հրամանատար. «Նա փորձում է ականջին հասած ինչ-որ կցկտուր լուրերով գլոբալ քաղաքական եզրակացությունների հանգել: Անկեղծ եմ ասում՝ շատ ծիծաղելի վիճակում է հայտնվել: Մեղք ենք մենք, որ Բալասանյանի նման անձը քաղաքական այդ բագաժով Արցախի նախագահի թեկնածու է: Զարմանում եմ նաև, թե ինչպես է նա տարիներ շարունակ Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար աշխատել»:

Հաշվի առնելով Վիտալի Բալասանյանի հայտարարությունները նաև ՀՀ վարչապետի հասցեին՝ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ այստեղ անելիք ունեն ոչ թե իրավապահ մարմինները, այլ առողջապահության ոլորտի մասնագետները. «Եթե փորձեմ մեկ բառով ասել, ապա սա պրովոկացիա է, պրովոկացիա՝ պետության դեմ, իշխանության դեմ, Հայաստանի և Ղարաբաղի դեմ, բանակցային գործընթացի դեմ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում