Wednesday, 15 05 2024
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր

«Ընդդիմադիր դաշտում անմխիթար, տապալված վիճակ է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  ՀՀՇ վարչության անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

– Պարոն Ռուբինյան, Ձեր կարծիքով` արտաքի՞ն, թե՞ ներքին խնդիրների պատճառով հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը:

– Ես հակված եմ մտածելու, որ հիմնական պատճառը ներքաղաքական գործոններն են, և այդ հարցում հակված չեմ գերագնահատելու Ռուսաստանի դերը: Չեմ կարծում, որ ՌԴ-ի համար շատ մեծ նշանակություն ունի, թե ով կլինի Հայաստանի վարչապետը: Ի վերջո, նրանց գործընկերն իրենց մենթալիտետին, խառնվածքին, գործելաոճին հարիր մեր ինքնակոչ նախագահն է, որը լեգիտիմության նույն ցածր աստիճանով նստած է Հայաստանում և պատրաստ է ընդառաջելու իրենց ցանկացած քմահաճույքին: Այստեղ վարչապետի դերակատարությունը շատ երկրորդական է: Եթե հիշում եք, մի քանի ժամերի ընթացքում այդ նույն վարչապետը Մաքսային միությանը կտրուկ դեմ լինելու դիրքորոշումից դարձավ ՄՄ-ի ջատագովը: Ըստ էության, ինքը ոչինչ չէր որոշում: Որոշողը որոշումը կայացրել էր, և նա պատրաստ էր խաղալ նոր սցենարով: Իսկ ներքաղաքական դաշտում, դատելով արդյունքներից, Սերժ Սարգսյանին կարող ենք համարել Հայաստանի ամենատապալված կառավարիչը: Իհարկե, այդ տապալվածության դափնիները իրավամբ նրա հետ կիսում է նաև Տիգրան Սարգսյանը, ով ոչ միայն իրեն շատ լավ դրսևորեց որպես Ս. Սարգսյանի և Հանրապետական կուսակցության խամաճիկ վարչապետ, այլ հասցրեց ունենալ սեփական տապալումներն ու տալ սեփական օֆշորային խաղերը: Այս բոլորը երկիրը բերեցին ծայրահեղ վատ վիճակի և հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ ծայրահեղ դժգոհության: Հիմա, ըստ երևույթին, Ս. Սարգսյանը որոշել է ինչ-որ ձևով՝ իր սիրելի վարչապետին զոհաբերելով մեղմել այդ դժգոհության ալիքը:

– Նոր վարչապետի հիմնական թեկնածու է համարվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այդ նշանակումով Հայաստանում ինչ-որ դրական փոփոխություն հնարավո՞ր է ակնկալել:

– Որևէ նշանակություն չունի, թե ում կնշանակի Ս. Սարգսյանը, որովհետև, բնականաբար, նա նշանակելու է այնպիսի մարդու, ով պետք է լինի նույնկերպ հլու-հնազանդ: Ես չեմ կարծում, որ նա կգնա այնպիսի մի քայլի, որը կբերի իր սեփական հրաժարականին: Իսկ որ պիտի նշանակի իր սեփական շրջապատից` նույնպես պարզ է, և որ պիտի հերթական անգամ տապալվի` նույնպես սպասելի է, որովհետև որպես կառավարիչ` նա վաղուց ցույց է տվել, որ ոչ մի դրական բանի ունակ չէ: Ս. Սարգսյանը հայտարարեց, որ պետք է վարչապետ նշանակի այնպիսի մեկին, ով ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Այդ քայլով նա, բնականաբար, ցանկանում է համերաշխության հասնել ոչ իշխանական և եթե նաև հաջողվի, ապա ընդդիմություն հորջորջվող ուժերի հետ: Կարծում եմ, դրան հասնելու նախադրյալներ կան, որովհետև ձեր ասած հիմնական թեկնածուն ըստ էության և օլիգարխիկ ռեժիմի կարկառուն ներկայացուցիչ է, և լավ, բարեկամական հարաբերությունների մեջ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի հետ, և, որքան ես գիտեմ, միշտ աշխատել է լավ հարաբերություններ ունենալ նաև ընդդիմադիր գործիչների հետ: Առնվազն խորհրդարանում: Բայց կարող է նմանատիպ մեկ այլ ֆիգուր էլ գտնվել:

– Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցությունների ղեկավարների հետ և քննարկել թե նոր վարչապետի թեկնածուի, թե նոր կոալիցիա կամ ազգային համաձայնության կառավարություն կազմելու հարցերը: Հավանական համարո՞ւմ եք, որ հին գործընկերներով նորից կառավարություն ձևավորեն:

– Բավականին հավանական եմ համարում, որովհետև ԲՀԿ-ն երբեք ցույց չի տվել, որ ինքն ամբողջովին մերժում է ներկա հանցավոր ռեժիմը: Այդ կուսակցությունը միշտ էլ իր՝ որպես կոալիցիոն գործընկերոջ դերը վերականգնելու պատրաստակամություն է ցույց տվել: Իսկ Դաշնակցություն կուսակցության անսկզբունք դիրքորոշում ընդունելու նախանշաններ մենք նույնպես տեսել ենք թե որոշ նշանակումների, թե իշխող ռեժիմի հետ որոշ կապերի պարագայում:

– Իսկ եթե ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ իշխանության համագործակցությունը բավականին հավանական եք համարում, այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության` ՀԱԿ-ի և «Ժառանգության» դերակատարությունը: Չէ՞ որ նրանք միասին համագործակցում էին ոչ իշխանական քառյակի ձևաչափով:

– Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» սխալ գործեցին, երբ գնացին ԲՀԿ-ի հետ այդ համագործակցությանը: Այդպիսով նրանք իրենց համարումը հասարակության մեջ բավականին նվազեցրին: Հիմա, նոր իրավիճակում, երևի ստիպված կլինեն նոր լուծումներ փնտրել:

– Ձեր պատկերացմամբ` նման իրավիճակում ո՞րը կլինի այդ ճիշտ լուծումը:

– Ես կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում երկրում առողջ, սկզբունքային ընդդիմության գոյությունն անհրաժեշտություն է: Հիմա, ցավոք սրտի, մեզ մոտ այդ դաշտում անմխիթար, տապալված վիճակ է, ինչն իր հերթին վկայում է երկրի տապալվածության մասին: Ես կարծում եմ, որ օրախնդիր է գաղափարական հենքի վրա նոր ընդդիմադիր ուժի կամ ուժերի միության ձևավորման հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում