Հոկտեմբերի 10-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:
Տեղի է ունեցել Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների համերգը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին:
Համերգին ներկա էին նաև Նիդերլանդների Սենատի նախագահը, դիվանագիտական կորպուսի անդամներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: