Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

ՌԴ միգրացիոն քաղաքականության պատճառով կարող ենք կես միլիոն քաղաքացի կորցնել (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  1994-1998թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը:

– Պարոն Ասատրյան, Ձեր կարծիքով` որո՞նք պետք է լինեն նոր՝ ձևավորվելիք կառավարության հիմնական առաջնահերթությունները:

  – Մի քանի խմբի կբաժանեի հիմնական խնդիրները: Առաջինը մեր տնտեսության՝ արդեն ավանդական դարձած խնդիրներն են՝ կոռուպցիա, մենաշնորհների առկայություն, բիզնեսի և քաղաքականության համատեղում: Սրանք խորքային խնդիրներ են, որոնք մեկ տարվա պատմություն չէ, որ ունեն, բայց որոնք չլուծելը վերարտադրելու է հները, ծնելու է նոր խնդիրներ: Երկրորդ խումբ խնդիրները վերջին տարիներին` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո առաջ եկած խնդիրներն են՝ տնտեսության աճի ցածր տեմպերը, արտասահմանյան ուղղակի ներդրումների ծավալի տարեցտարի նվազումը, սոցիալական վիճակի վատթարացումը, արտագաղթը և ընդհանրապես՝ մակրոտնտեսական այն խնդիրները, որոնք վերջին տարիներին ձևավորվեցին, և որոնց լուծումները դեռ տրված չեն: Եվ խնդիրների երրորդ խումբը, որ կապված է ռուսաստանյան վերջին զարգացումների հետ` պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով, Մաքսային մությանը մեր անդամակցելու և Եվրոպայի հետ համագործակցության ծրագրերը սառեցնելու հետ:

Այս ամենի արդյունքում և պայմանավորված ներքաղաքական զարգացումներով` մենք մտել ենք մի փուլ, որի ընթացքում ունենալու ենք կորուստներ: Դրանց թվում է այս տարվա տնտեսական աճի դանդաղումը՝ ընդհուպ մինչև անկումը (1-3%), որը սպասվող տնտեսական զարգացումների ամենահավանական սցենարն է: Սա, իհարկե, նախևառաջ պայմանավորված է Ռուսաստանի տնտեսությունում անցյալ տարվանից ձևավորված և այս տարի սպասվող միտումներով: Ուկրաինական դեպքերի հետ կապված ավելի է իրավիճակը բարդանում, ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ կլինի առաջիկայում, ինչ պատժամիջոցներ է աշխարհը կիրառելու, ինչպես են դրանք ազդելու Ռուսաստանի տնտեսության վրա, ինչ է լինելու նավթի միջազգային գների ու արտաքին ներդրումների հետ և այլն:

– Որքանո՞վ եք այդ երեք խումբ խնդիրների լուծումը, հատկապես առաջինը (կոռուպցիա, մենաշնորհներ), իրատեսական համարում գործող քաղաքական համակարգի պայմաններում:

 – Ակնհայտ է, որ համակարգային վերափոխումների կարիք կա: Բիզնեսի ներկայացուցիչների քաղաքական իշխանությունը մինչև չկազմալուծվի, ակնհայտ է, որ խնդիրները չեն լուծվի: Մենաշնորհների դեմ պայքարելո՞ւ են այն մարդիկ, որոնք ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դաշտում են հասել մենաշնորհների: Իհարկե` ոչ: Բայց ես հուսով եմ, որ իշխանությունները այդուհանդերձ մի պահ պետք է կանգ առնեն ու մտածեն՝ լավ, Հայաստանը դատապարտվա՞ծ է այս խայտառակ վատ վիճակում մնալ: Այդ մարդկանց  մտածելակերպը չի փոխվելու իհարկե, բայց մի բան փոխվում է՝ ինչքան ակտիվ լինի հասարակությունը, իշխանությունը զբաղեցնողների գլուխները կմտնի, որ անհրաժեշտ են փոփոխություններ:

Այս իմաստով ես շատ լավատես եմ՝ կապված երիտասարդական շարժումների հետ: «Դեմ եմ» շարժումը շատ լուրջ, խորքային, հետաքրքիր երևույթ է: Ես հույս ունեմ, որ այն կհանգեցնի որոշակի արդյունքի: Շատ մարդկանց հետ եմ շփվում, ներառյալ՝ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, դեռ չեմ տեսել մեկին, որ նորմալ խոսակցության ժամանակ (ոչ թե հրապարակային դեմագոգիկ ելույթների ընթացքում) գոհունակություն հայտնի առկա վիճակից, բայց և նկատելի է անճարությունը, որը, ի վերջո, հանգեցվում է «այլ ելք չկար» կամ նման այլ մեկնաբանության:

– Ցածր տնտեսական աճի հետ կապված էլ ամեն անգամ հիշատակվում է 2009-ի ճգնաժամը, թեև արդեն 6 տարի է անցել, ու մենք դեռ չենք վերականգնել նույնիսկ 2008թ. ՀՆԱ մակարդակը: Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը:

 – Մենք իսկապես ունենք փակ, կողպված տնտեսական համակարգ, որտեղ ոչ մի տնտեսական նախաձեռնություն չի անցնում: Որոշակի հիերարխիա է, որտեղ նույնիսկ մենաշնորհներ ունեցող անձինք ազատություն չունեն, որովհետև պետք է վճարեն այս քաղաքական համակարգին: Բայց նրանց գոյությունը հիմքից խեղդում է ցանկացած տնտեսական նախաձեռնություն, որովհետև դա իրենց շահին է հակասում: Եվ մի ֆենոմենալ մտածողություն է ձևավորվել, ըստ որի ընտրյալները (որոնք ունեն նաև պատգամավորական մանդատ) պետք է երաշխավորված եկամուտ ստանան: 2009-ի ճգնաժամի ժամանակ՝ 14.1% անկման պարագայում, երբ ամբողջ հասարակությունը շոշափելի կորուստներ կրեց, ոչ մի օլիգարխ կամ մենաշնորհային դիրք ունեցող որևէ գործարար էական կորուստ չունեցավ: Հիմա՝ կարո՞ղ է արդյոք ձևավորվել կառավարություն, որ ընդդիմանա այս համակարգին ու փորձի լուծումներ տալ: Ակնհայտ է, որ քաղաքական այս համակարգի պայմաններում՝ ոչ: Նախևառաջ պետք է լուծել համակարգի խնդիրը:

– Որպես խնդիրների երրորդ խումբ նշեցիք Ռուսաստանի հետ կապված իրավիճակը: Ռուսաստանը մի կողմից դժվարություններ է հարուցում մեր հայրենակիցների համար, ովքեր նախկինում կարողանում էին գնալ Ռուսաստան և աշխատել, մյուս կողմից էլ՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է մտցնում: Այս պարագայում մենք խնդիր ունենք, որ մեր հայրենակիցներն այլևս չե՞ն կարողանալու գնալ, աշխատել ու փող ուղարկել, թե՞ որ մեր հայրենակիցները հեշտությամբ Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունելու ու արտագաղթելու են:

  – Ռուսաստանի քաղաքականության ձևը, եղանակը, մտածելակերպը շատ է փոխված: Նա ուզում է աշխարհից, այդ թվում նաև՝ Հայաստանից վերցնել այն, ինչ իրեն տվյալ պահին պետք է, և վարվել այնպես, ինչպես իրեն հարմար է: Սեզոնային ակտիվ աշխատանքների ժամանակ Ռուսաստան մեկնելու դժվարությունները Ռուսաստանում միգրացիոն նոր օրենսդրության պայմաններում նկատելի կդառնան շատ շուտով, արդեն այս տարվա ամռանը: Այսինքն՝ լինելու է այսպես. օրենսդրության կոշտացումը հանգեցնելու է նրան, որ ժամանակավոր աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների որոշ մասը գնալու են, սահմանի վրա պարզեն, որ չեն կարող մուտք գործել Ռուսաստան: Լուծման տարբերակն էլ Ռուսաստանը արդեն առաջարկել է` եկեք արագացված կարգով դարձեք քաղաքացի: Արդյունքում արդեն աշնանը հերթեր են գոյանալու Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ մեր քաղաքացիները դիմելու են՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

Այսինքն՝ մենք կանգնած ենք  մի շատ մեծ վտանգի՝  առաջիկա 2-3 տարիների ընթացքում կես միլիոն  մեր քաղաքացիների կորցնելու վտանգի առջև: Այսինքն՝ այո՛, Ռուսաստանի այս քաղաքականության առաջին դրսևորումը լինելու է մեր տնտեսության անկումը, բայց դրան հետևող երևույթներն ավելի սարսափեցնող են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում