Friday, 17 07 2026
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ

Փոխվարչապետը շարունակում է այցելությունները ցրտահարությունից տուժած մարզեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շարունակում է այցելությունները մարզեր՝ ցրտահարության հետևանքով ստեղծված իրավիճակին և առկա խնդիրներին տեղերում ծանոթանալու նպատակով:

Այսօր Ա. Գևորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի Քանաքեռավան, Մրգաշատ համայնքներ, եղավ ցրտահարությունից տուժած այգիներում, հանդիպեց բնակիչների հետ:

Վերջիններս ներկայացրեցին ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին ստանձնած վարկային պարտավորություններին, մատչելի ոռոգման ջրով ու սերմացուով ապահովելու խնդիրներին:

Փոխվարչապետն ու նախարարը տեղեկացրել են, որ նշված բոլոր հարցերը քննարկվում են, և առաջիկա օրերին արդեն կհստակեցվեն աջակցության մեխանիզմները:

Տեղեկացվել է, որ հանձնարարվել է նաև գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին: Այնուհետև Եղվարդի տարածաշրջանի համայնքների և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց Նոր Գեղիի համայնքապետարանում: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին իրավիճակը: Քննարկվեցին ցրտահարության հետևանքների մեղմանն ուղղված հետագա անելիքները, կարևորվեցին այգիների խնամքի, նոր մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման աշխատանքները, անդրադարձ եղավ նաև հակակարկտային միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը:

Ա. Գևորգյանը տեղեկացրել է, որ առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի շրջանակում մարզում նախատեսվում է հակակարկտային յոթ նոր կայանք տեղադրել:

Պայմանավորվածություն են ձեռք բերվել, որ անհրաժեշտ սերմացուի տեսակների և ծավալների, ինչպես նաև պարարտանյութի լրացուցիչ պահանջարկի մասին հաշվարկները համայնքապետները կներկայացնեն մարզպետարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում