Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Տաքսու հայ վարորդը «ագրեսիվացել» ու Օքսֆորդի համալսարանի ասիստենտին ծեծի է ենթարկել Թբիլիսիից Երևան տեղափոխելու ճանապարհին

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Հմայակ Մոսոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:

29-ամյա Հմայակին մեղադրանք էր առաջադրվել տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մարտի 31-ին, ժամը 14-ն անց 40-ի սահմաններում Հմայակ Մոսոյանն իր անձնական օգտագործման «Օպել» մեքենայով տաքսու ծառայություններ մատուցելով՝ Երևանի բնակիչ Վարդան Հ.-ին Վրաստանի Հանրապետությունից տեղափոխում էր Երևան: Հասնելով Սևան-Երևան ավտոճանապահի 47 կմ հատվածին՝ Հրազդան քաղաքում անձնական գործեր ունենալու պատրվակով Հմայակը ցանկացել է ուղևոր Վարդան Հ.-ին իջեցնել իր մեքենայից և մեկ ուրիշ՝ պատահական մեքենայով ճանապարհել Երևան:

Դրա շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Հմայակը Վարդանին դուրս է բերել իր մեքենայից, ճամփեզրին ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ծնկահոդերի քերծվածքներ, մատի վնասվածք ու ստորին ծնոտի ութերորդ ատամի պսակի կոտրվածք:

Տուժող Վարդան Հ.-ն հայտնել է, որ 2016 թվականին մեկնել է Միացյալ Թագավորություն, աշխատել է Օքսֆորդի համալսարանում՝ որպես ասիստենտ:

2018 թվականի մարտի 31-ին Լոնդոնից վերադարձել, ժամանել է Թբիլիսի, որտեղ իրեն դիմավորել է եղբոր կողմից ուղարկված տաքսին: Այն իրեն պիտի տեղափոխեր Երևան: Ժամը 8-ն անց 40-ին ինքը նստել է տաքսի, որի վարորդը ներկայացել է Հմայակ անունով: Վերջինս նախապես իրենից վերցրել է 50 լարի, որը համարժեք էր 10 հազար դրամին:

Ինքը նստել է վարորդի կողքի նստատեղին: Մոտ երկու ժամ շրջել են Թբիլիսիում՝ վարորդի անձնական գործերով: Հետո գնացել են Թբիլիսիի ավտոկայան, այնտեղից տաքսու վարորդը 4 իրանցի ուղևոր է նստեցրել մեքենա, և ուղևորվել են Երևան:

Ճանապարհին վարորդը պարսիկների հետ փորձում էր պայմանավորվել, որ 250 դոլարով նրանց հասցնի Մեղրի, բայց ուղևորները չեն համաձայնել: Դրանից հետո վարորդը դարձել է ագրեսիվ, սկսել է հայհոյել, մեքենան վարել է արագ, վտանգավոր վազանցներ է կատարել:

Ժամը 11-ի սահմաններում Հմայակն ասել է, որ երբ հասնեն Հրազդան, իրեն մեկ այլ մեքենայով կճանապարհի Երևան, քանի որ Հրազդանում պիտի մասնակցի բարեկամի թաղմանը: Ինքը համաձայնել է՝ մտածելով, թե վարորդն իրեն նորմալ մեքենայով կճանապարհի:

Երբ հասել են Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Հրազդան տանող ճանապարհին, Հմայակը կանգնեցրել է մեքենան, իջել է, մի բեռնատար «Գազել» է կանգնեցրել, ինչ-որ բան է խոսել վարորդի հետ, առանց իրեն հարցնելու մեքենայից իջեցրել է իր ճամպրուկը, դրել է «Գազելի» մեջ ու իրեն ասել է՝ իջի, նստի էս մեքենան:

Ինքը չի համաձայնել, պահանջել է, որ նա վերադարձնի իր տված գումարը կամ նորմալ մեքենայով իրեն ճանապարհի, ինչպես սկզբում պայմանավորվել էին:

Այդ ժամանակ, ըստ տուժողի, Հմայակն ագրեսիվացել, մոտեցել է մեքենայի դռանը, բացել է այն, իր թևից քաշելով փորձել է դուրս հանել մեքենայից: Ինքն իջել է մեքենայից՝ զգուշացնելով, որ նա իրեն չքաշի: Դրանից հետո Հմայակը հարվածել է իր կրծքավանդակին: Ինքն ընկել է գետնին:

Հմայակը մոտեցել է, ինքը նրանից պաշտպանվելու համար հող է շփել նրա վրա, որ նա իրեն չհարվածի: Բայց նա ավելի է ագրեսիվացել, սկսել է հարվածել իրեն, ինքը մի կերպ կանգնել, վազելով անցել է փողոցի մյուս կողմը: Հմայակը հետապնդել է իրեն, քաշքշել է իր շորերից, ոտքերով հարվածել է իրեն: Ինքը նորից ընկել է գետնին, վնասվածքներ է ստացել: Ինքը վարորդին չի հայհոյել, ոչ մի անգամ չի հարվածել, միայն հող է շփել վրան, որ իրեն չմոտենա:

Պարսիկ ուղևորներն իջել են մեքենայից, կանգնել է ճանապարհով երթևեկող մի մեքենա, դրա վարորդն էլ է մոտեցել, նրանք Հմայակին մի կողմ են տարել: Վերջինս մեքենայից իջեցրել է իր ճամպրուկները, գցել է գետնին, ապա պարսիկների հետ նստել է մեքենա ու հեռացել է: Ինքը պատահական անձի հեռախոսով զանգել է եղբորը, որը մեկ այլ մեքենայով եկել, իրեն տեղափոխել է Երևան: Ինքը վատ է զգացել, բուժօգնության է դիմել հիվանդանոց, որտեղ վճարումներ է կատարել:

Տուժողի եղբայրն ասել է, թե ինքը «list.am» կայքից վերցրել է տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության տվյալներ, այդ կազմակերպությունից վերցրել է մի վարորդի հեռախոսահամար: Վարորդի անունը Համո էր: Նրա հետ պայմանավորվել է, որ 10 հազար դրամով եղբորը Վրաստանում դիմավորի ու տեղափոխի Երևան…

Ամբաստանյալ Հմայակ Մոսոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ նա հայտնել է, թե իր «Օպել» մեքենայով կատարում է ուղևորափոխադրումներ:

2018 թվականի մարտի 31-ին նախապես ընդունած պատվերով Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել է Վարդան Հ.-ին, նստեցրել է իր մեքենան, ապա Թբիլիսիի ավտոկայանից վերցրել է չորս պարսիկ ուղևորների, ճանապարհվել են Երևան:

Ճանապարհին ինքը Վարդանին ասել է, որ Հրազդանի մոտից նրան մեկ ուրիշ մեքենայով կճանապարհի Երևան: Վարդանը համաձայնել է: Երբ հասել են Հրազդանի մոտ, ինքը մի «Գազել» է կանգնեցրել, որ դրանով Վարդանին ու պարսիկներին ճանապարհի Երևան, ինքը գնա բարեկամի թաղման արարողությանը մասնակցելու:

Բայց «Գազելում» մեկ տեղ կար, ինքն իր մեքենայից հանել է Վարդանի ճամպրուկը, տեղափոխել է «Գազելի» մեջ: Վարդանին ասել է, որ իջնի ու նստի «Գազելը», բայց Վարդանը հրաժարվել է, պահանջել է վերադարձնել ուղեվարձը կամ իրեն նորմալ մեքենայով ճանապարհել: Ինքը զայրացել, քաշքշել է Վարդանին, ձեռքերով հարվածել է նրան, նա ընկել է իր մեքենայի վրա ու իրեն հարվածել է: Դրանից հետո ինքը հարվածներ է հասցրել նրան, նա ընկել է գետնին, քարեր ու հող է շպրտել իր ուղղությամբ: Ինքը մոտեցել է ընկած Վարդանին ու ոտքերով հարվածել է նրան:

Պարսիկ ուղևորները իրենց բաժանել են: Ինքն իր մեքենայից հանել է Վարդանի ճամպրուկները, դրել է ճանապարհի մոտ ու պարսիկ ուղևորների հետ հեռացել է…

Դատարանը Հմայակ Մոսոյանին մեղավոր է ճանաչել տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, և դատապարտել է կալանքի՝ 15 օր ժամկետով: Պատժի սկիզբը կհաշվվի Հմայակ Մոսոյանին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե այս դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ:

Հմայակ Մոսոյանից հօգուտ տուժող Վարդան Հ.-ի կբռնագանձվի 72 հազար դրամ՝ որպես բուժման ծախսերի հատուցում: Ներկայացված քաղհայցը մնացած՝ 80 հազար դրամի մասով թողնվել է առանց քննության՝ տուժողին իրավունք վերապահելով այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը և նրան ազատել պատժի կրումից:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում