Wednesday, 08 05 2024
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով

Կոռուպցիոն չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին

Կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավարին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Անիի համյանքապետարանի նախկին աշխատակիցներից, նույն համայնքի մի խումբ բնակիչներից, ինչպես նաև ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից հաղորդումներ են ստացվել Անիի համայնքապետարանում տեղ գտած կոռուպցիոն չարաշահումների և այլ բնույթի հանցավոր դրսևորումների վերաբերյալ:

Դրանց կապակցությամբ նախնական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել են երեք քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով և բավարար ապացույցներով մասնավորապես հիմնավորվել է, որ համայնքի ղեկավար Ա. Գ.-ն, Անի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ք. Մ.-ի և նույն համայնքապետարանում որպես ծառայողական մեքենայի վարորդ աշխատող Ա. Մ.-ի օժանդակությամբ, հաստատապես տեղյակ լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.Մ.-ն որպես կարգադրիչ աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում և օրենքով սահմանված կարգով չունի վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունք՝ 01.02.2013թ. ընդունել է աշխատանքի որպես վարորդ: Ապա համայնքի ղեկավարը անձնական շահադիտական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք` հաստատելով աշխատակազմի ղեկավարի կողմից կազմված և Ա. Մ.-ի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող՝ 2014-2018թթ. աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ինչի արդյունքում վատնելու եղանակով հափշտակել է այդ ընթացքում չաշխատած օրերի դիմաց Ա.Մ.-ի անվամբ դուրս գրված և փաստացի վճարված խոշոր չափերի աշխատավարձի գումարները:

Վերոնշյալ արարքներն առերևույթ կատարելու համար սեպտեմբերին 18-ին նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավարը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացվել են ծավալուն քննչական և դատավարական այլ գործողություններ, համայնքապետարանի ֆինանսական գործունեությունը ստուգելու նպատակով նշանակվել և կատարվել է մասնագիտական ստուգում, համայնքապետարանից առգրավվել են 2013-2017թթ. համայնքի ավագանու որոշումների գրանցման մատյանները և նվիրատվության պայմանագրերը, գույքի հրապարակային սակարկությունների փաթեթներ, նշանակվել և անցկացվել են դատաձեռագրաբանական, դատահաշվապահական փորձաքննություններ: Իրականացվում են նաև քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վերոնշյալ հանցավոր գործողություններին առնչություն ունեցող անձանց արարաքների իրավական գնահատական տալու, Անի համայնքապետարանում կոռուպցիոն այլ չարաշահումների վերաբերյալ ստացված տվյալների լիարժեք և համակողմանի պարզման ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում