Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Մոսկվան փորձում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահություն սերմանել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Atlantic Council միջազգային կազմակերպության Digital Forensic Research Lab-ի փոխխմբագիր Զարինե Խարազյանն է։

-Atlantic Council վերլուծական կենտրոնն իր հրապարակած հետաքննության մեջ պնդում է՝ Կրեմլի խոսափողը համարվող Sputnik-ի հայկական ծառայությունը ֆեյսբուքյան էջերի միջոցով փորձում է թիրախավորել հայկական Սփյուռքը: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ ռուսական քարոզչամեքենան թիրախավորում է հայկական Սփյուռքը։

-Մի քանի պատճառ կա: Նախ՝ Սփյուռքը մեծ է, բազմազան և ակտիվ գործունեություն է ծավալում հայությանը հետաքրքրող կամ հայության համար մտահոգություն ներկայացնող խնդիրներում։ Սփյուռքահայության շրջանում «Սպուտնիկին» սովոր ու դրան հավատարիմ լսարանի ձևավորումը քարոզչական դաշտ է ստեղծում, որի միջոցով «Սպուտնիկը» կարող է ազդել Հայաստանի ներքին գործերի վրա: Երկրորդ, այս ցանցի օպերատորները հայեր են, որոնք թիրախավորում են մի լսարան, որն իրենք լավ գիտեն:

Ավելին, Digital Forensic Research Lab-ի կարծիքով՝ այս գործողության մարտավարությունը՝ հայկական ինքնությունը շոյող անմեղ, հատուկ հետաքրքրություն ներկայացնող էջերի ու խմբերի միջոցով հավատարիմ լսարանի ձևավորում, միայն Sputnik Armenia-ին չէ, որ յուրահատուկ է։ 2019 թ․ հունվարին Facebook-ն ավելի քան 300 էջ է հեռացրել, որոնք կապված էին Բալթյան պետություններում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում ու այլուր «Սպուտնիկի» տարածաշրջանային ներկայացուցչությունների աշխատակիցների հետ։

Այս ավելի ընդարձակ ցանցը ներառում էր նաև ապաքաղաքական բնույթի հատուկ հետաքրքրություն ներկայացնող էջեր, որոնց թեմաներն ու բովանդակությունը նույնիսկ չէին առնչվում Կրեմլի քաղաքական մեսիջինգին, օրինակ՝ եղանակի տեսություն, ընտանի կենդանիներ, կամ սպորտ։ Սակայն այդ նյութերը երբեմն ուղեկցվում էին նաև ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության դեմ բացասական վերաբերմունք արտահայտող նյութերին «Սպուտնիկի» առցանց հղումներով։

Հայկական սփյուռքին թիրախավորող այս գործողությունը, թվում է՝ համահունչ էր միջազգային լսարանի նկատմամբ իր ազդեցությունն ընդլայնելու և բրենդային հեղինակությունը բարձրացնելու՝ «Սպուտնիկի» ավելի լայն ռազմավարությանը։

Ըստ Ձեզ, ինչպե՞ս է աշխատում այդ քարոզչությունը, ո՞ր խմբերն են թիրախավորված, որո՞նք են հիմնական ուղղությունները։ 

-Թե՛ ռազմավարության, թե՛ բովանդակության առումով, այս ցանցը նման է Sputnik-ի մեկ այլ, ավելի վաղ հայտնաբերված ցանցի, որը DFRLab-ը հետաքննել է 2019 թվականի հունվարին: Ներկայիս ցանցն ավելի քան 300 էջ է ներառում և իր խմբերը կառավարում է՝ հենվելով ապաքաղաքական, ոչ-գաղափարականացված բովանդակությամբ էջերի վրա:

Այսուհանդերձ, թեև ցանցի բովանդակության մեծ մասը գաղափարական չէ, նշաններ կան, որ դրա օպերատորները սկսում են լսարան մոբիլիզացնել Սփյուռքին հետաքրքրող թեմաներով քաղաքական հաղորդագրություններ տարածելու միջոցով։

Այդ հաղորդագրությունների միջոցով, օրինակ, զուգահեռներ են անցկացվում մի կողմից Թուրքիայում հայերի նկատմամբ այսօր դրսևորվող վերաբերմունքի, մյուս կողմից՝ Օսմանյան կայսրության ու երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանության միջև (https://t.co/xFj4fy5WiU?amp=1), տարածվում են լուրեր, որոնցում չափազանցված լուսաբանում է տրվում Երևանի աղբահավաքման խնդրին (http://archive.fo/9hIyZ), կամ նյութեր, որոնցում ռուս սահմանապահները բնութագրվում են իբրև Հայաստանի պաշտպան (http://archive.fo/OWD4x

Առանձին վերցրած՝ այս պատմությունները, թերևս, դժվար է պետական ապատեղեկատվական արշավ որակել: Սակայն իրենց ամբողջության մեջ դրանք ծառայում են Կրեմլի ապատեղեկատվության առանցքային թեմայի ամրապնդմանն ու առաջմղմանը: Այդ թեման հետևյալն է․ «Հայաստանը ձախողված պետություն է, որն ի վիճակի չէ կառավարել իր ներքին գործերը: Ավելին, այն շրջապատված է թշնամիներով: Սակայն, բարեբախտաբար, Ռուսաստանը նրա թիկունքին է ու լավագույնս է պաշտպանում նրա շահերը»:

Փորձագետների համոզմամբ, Կրեմլն այդ կերպ փորձում է սփյուռքահայերից կազմված լոյալ լսարան ստեղծել, որի միջոցով կկարողանա ազդեցություն գործել հայաստանյան հանրության, ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Հաշվի առնելով Սփյուռքի կառուցվածքը՝ արդյոք Կրեմլին կհաջողվի՞ իրականացնել իր մտահղացումը։

Այս ցանցն առանձնապես աչքի չէր ընկնում իր անդամների ակտիվությամբ, ինչը հուշում է, որ դրան չեր հաջողվել քիչ թե շատ կայացած լսարան զարգացնել։ Սակայն այն կարողացել էր տասնյակ հազարներով ավելի շատ հետևորդ ձեռքբերել, քան «Ֆեյսբուքում» բուն «Սպուտնիկ Արմենիայի»՝ Սփյուռքին նվիրված էջը։

Դժվար է առցանց ապատեղեկատվության «դաունսթրիմ» ազդեցություններն էմպիրիկ կերպով առանձնացնել իրական կյանքում դրսևորվող քաղաքական վարքագծից։ Անհատներն ապատեղեկատվությունը երբեք չեն օգտագործում վակուումի մեջ․ դա նրանց «մեդիա դիետայի» միայն մեկ մասն է, և մեդիայի սպառումն իրական աշխարհում դրսևորվող քաղաքական վարքագծի վրա ազդող բազմաթիվ գործոններից սոսկ մեկն է։

Այս գործողությունը շատ ավելի նուրբ նպատակ ուներ, որի ուղղությամբ այն վերջին տասնամյակում զգալի առաջընթաց էր ունեցել։ Ասենք՝ սփյուռքահայության առջև Ռուսաստանի արտաքին քաղաքական կոնկրետ նպատակներ առաջ մղելու փոխարեն՝ հանուն այդ նպատակների վերջնական իրագործման, այն փորձում էր սփյուռքահայությանն աստիճանաբար վարժեցնել Կրեմլի պետական պրոպագանդիստական կրպակը տեսնելուն, դրա արտադրանքը սպառելուն ու դրա նորություններին վստահելուն։ Ուստի, «Սպուտնիկի» արտադրանքին Սփյուռքի երևակման առումով, այս գործողությունը բավական հաջողության է հասել։

Արդյոք Սփյուռքին թիրախավորելով՝ ռուսական քարոզչամեքենան փորձում է հարվածել նաև Հայաստանի գործո՞ղ իշխանություններին, որոնք ակտիվորեն սկսել են աշխատել արտերկրի հայ համայնքների հետ։

Սպուտնիկի» նյութերի մի մասն իրոք թիրախավորում է Հայաստանի իշխանություններին․ վերջերս հրապարակված մի հոդվածում, օրինակ, հեղինակը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ուղիղ եթերով հեռարձակված ելույթները՝ Երևանում «Սանիթեքի» աղբահավաքման խնդրի վերաբերյալ, անվանել էր PR քայլ, որի հաջողությունն իբր բացատրվում էր առաջինիս լրագրողական փորձով ու վերջինիս դերասանական վարպետությամբ։ Նմանօրինակ մատուցումը Հայաստանի ներկա իշխանություններին ու նրանց համախոհներին վնասելու հստակ փորձ էր։

Արդյո՞ք սրանով ևս մեկ անգամ Մոսկվան ցույց է տալիս իր վերաբերմունքը ՀՀ նոր իշխանությունների հանդեպ։

-Հայաստանի ինտերնետային դաշտում Ռուսաստանը հատուկ քաղաքական նպատակ կարծես չի հետապնդում: Ավելի շուտ, այն փորձում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահություն սերմանել, Հայաստանում ձևավորել իր հարևանների հանդեպ վրդովմունքի զգացում, ինչպես նաև ընդհանուր համոզմունք, որ Հայաստանը լավ կանի, եթե դաշնակցի Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Արևմուտքի:

Այս թեմաներն արդեն ներկա են Հայաստանի թե՛ առցանց, թե՛ տպագիր մամուլում։ Ռուսաստանը փորձում է շահարկել ու շահագործել դրանք, այլ ոչ թե նորը ստեղծել:

Միաժամանակ, մինչ Կրեմլն իրոք մոբիլիզացնում է իր պրոպագանդիստական կրպակները՝ իր աշխարհայացքն ավելի քիչ համակրող քաղաքական գործիչներին վարկաբեկելու նպատակով, այն նաև ապատեղեկատվության համակարգ է ձևավորել, ընդսմին դա անելով մինչև ներկայիս կառավարության իշխանության գալը, և շարունակելու է գործի դնել այն նաև գալիք վարչակազմերի ժամանակ։ Կրեմլի ապատեղեկատվության գործողության նպատակներն ու հաջողությունները հասկանալը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես այս ավելի երկարաժամկետ հեռանկարում։

Կցանկանայի ավարտել՝ նշելով, որ մինչ Հայաստանում Կրեմլի գործողությունն ակտիվ ու հասուն բնույթ է կրում, Հայաստանն այժմ բացառիկ հնարավորություն ունի իր պատմության հատկապես կենսունակ այս շրջանում չեզոքացնել ապատեղեկատվության դաշտում Կրեմլի նշված ակտիվ միջոցները։

Հայաստանն ունի փաստերի վավերացման մեջ մասնագիտացող զարգացած համայնք։ Այդ համայնքը քաղաքական գործիչներին հաշվետու է պահում և օգնում է հայկական հանրությանը՝ ճիշտը տարբերել կեղծից ու նաև արմատախիլ անել այնպիսի ներքին դերակատարների, ինչպիսիք են, օրինակ, «Ադեկվադ»-ը, որոնք դիտավորյալ կերպով խեղաթյուրված պատմություններ ու ակնհայտ կեղծիքներ են տարածում։ Սակայն անհրաժեշտ է նաև, որ ապատեղեկատվության վերլուծության նկատմամբ ավելի ընդգրկուն մոտեցում հանդես բերվի՝ մոտեցում, որը կկենտրոնանա այն շրջանակների վրա, որոնց ներսում գործում են ապատեղեկատվություն տարածող դերակատարները, դրանց գործիքակազմն ու մեթոդները, ինչպես նաև քաղաքական, սոցիալական ու էմոցիոնալ փոփոխականները, որոնք դրանք շահագործում են։ Այս մոտեցումը պետք է համադրվի փաստերը վավերացնող հանրության ընթացիկ ջանքերի հետ՝ թույլ տալով դիմակայել ապատեղեկատվության և թյուր տեղեկատվության առավել քողարկված դրսևորումներին ու հերքել դրանք։

Ապատեղեկատվությունը բարդ, բազմադիսցիպլինար դիլեմա է, հետևաբար, այն բազմադիսցիպլինար մոտեցում է պահանջում՝ համակարգված ջանքեր պետության, մամուլի ու քաղաքացիական հանրության համատեղ մասնակցությամբ։ Թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարության ու սոցիալական առաջընթացի նոր հնարավորություն է տվել․ երկիրը պետք է կարողանա օգտվել դրանից՝ չեզոքացնելու համար այն գործողությունները, որոնք կասեցնում կամ խոչընդոտում են Հայաստանում սոցիալական փոփոխության ընթացքը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում