Thursday, 16 07 2026
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից

Պուտինը փրկեց Ասադին. Հայաստանի դերը և դիրքը ևս կարևոր է Ռուսաստանի համար

«Ինձ թվում է՝ սիրիական հակամարտությունից շահեկան դիրքերով ոչ մեկ դուրս չի եկել և չի կարող գալ, առաջին հերթին տուժել է սիրիացի ժողովուրդը: Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, հավասարազոր է ցեղասպանության, թեպետ այժմ իրավիճակը քիչ թե շատ հանգիստ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը:

Նրա կարծիքով՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը շատ հեռու է, նույնիսկ եթե Իդլիբի ուղղությամբ հակամարտող կողմերից որևէ մեկը հաջողություն գրանցի, դժվար թե դա հանգեցնի հակամարտության կարգավորմանը: «Հակամարտությունը շատ երկար կտևի՝ հաշվի առնելով տարածաշրջանում Իրան-Իսրայել դիմակայությունը, ԱՄՆ-Իրան դիմակայությունը, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, այսինքն՝ այս ամենը պետք է ընդհանուր թնջուկի մեջ նայել»,- հավելեց Վերանյանը:

Արաբագետ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ դեռևս վաղ է խոսել սիրիական հակամարտության հանգուցալուծումից: Հարցին, թե ինչպես Բաշար ալ-Ասադին հաջողվեց իշխանությունը պահել իր ձեռքում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ասադների իշխանության հիմքերն էին բավականին ամուր, քանի որ Հաֆեզ ալ-Ասադն աչքի էր ընկնում բավականին հեռատես քաղաքականությամբ և լուրջ ազդեցիկ գործիչ էր ոչ միայն Սիրիայում, այլ նաև Սիրիայից դուրս: Բացի դրանից՝ որոշակի փուլում փոխվեցին հակամարտության շեշտադրումները, սկզբնական փուլում՝ տարածաշրջանի մի շարք երկրների, որոշ գերտերությունների նպատակը Բաշար ալ-Ասադին իշխանությունից հեռացնելն էր, բայց հետո գերնպատակ դարձավ ծայրահեղական իսլամական ուժերի դեմ պայքարը»:

Վերանյանի խոսքերով՝ Ռուսաստանին հաջողվեց Ւրանի օգնությամբ Բաշար ալ-Ասադին պահել իշխանության: «Եթե վերցնենք Բաշար ալ-Ասադի անձը, վստահաբար կարող ենք ասել, որ ինքը չէր կարողանա դիմանալ բոլոր մարտահրավերներին, առավել ևս այսօր, երբ ունենք քանդված Սիրիա»:

Ինչ վերաբերում է Բաշար ալ-Ասադի ճակատագրին, Գրիգորյանն այս առումով վատատես է. «Չեմ կարծում, որ նա կշարունակի իշխանության ղեկին մնալ, ամեն դեպքում որոշակի փոփոխություններ կլինեն, կլինեն անցումային իշխանություններ, կառավարություն, որից հետո պարզ կլինի՝ ով է ղեկավարելու Սիրիան»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում