Tuesday, 07 05 2024
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան

Կոտայքի մարզպետն այցելել է Ակունք խոշորացված համայնք

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ակունք խոշորացված համայնք: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Այսօր աշխատանքային լայնածավալ այցի շրջանակում Ակունք խոշորացված համայնքում էի: Այցելեցի գրեթե բոլոր բնակավայրերը, ծանոթացա իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, շփվեցի բնակիչների հետ:

Ուզում եմ նախ պատմել Սևաբերդ և Զովաշեն բարձրլեռնային բնակավայրերում իրականացվող զարգացման ծրագրերի մասին:

Սևաբերդ բնակավայրի զարգացմանն ու վերակենդանացմանն ուղղված ծրագրին մանրամասն անդրադարձել եմ:

Ներդրողը պատրաստվում է այս գոտին վերածել զբոսաշրջային իսկական կենտրոնի, և ահա առաջին քայլերն արդեն իսկ ակնառու են.

Հյուրատան աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում: Այն ունենալու է բուխարի, սրճարան, համեղ խոհանոց ու մի քանի ընտանիքների ապահովելու է աշխատանքով:

Իսկ 18 աշակերտ ունեցող Սևաբերդի դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակը, մեր ամերիկաբնակ հայրենակցուհի Թագուհի Օհանյանի նախաձեռնությամբ, վերանորոգվել է ու մինչև ամսվա վերջ կհամալրվի համակարգիչներով: Այստեղ բնակիչների հետ հանդիպման ընթացքում, նշեցի, որ վերջիններս մտահոգվելու ոչ մի խնդիր չունեն, որովհետև թե՛ ներդրումային, թե՛ մեկենասների միջոցով իրականացվով ծրագրերն ուղղված են միմիայն իրենց կյանքի որակը փոխելուն:

Նշեմ նաև, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Սևաբերդ բնակավայրի գազաֆիկացում: Նախահաշվային արժեքը 57.222.710 դրամ, որից համայնքի ներդրումը` 35%:

Զովաշեն բնակավայրն էլ շուտով կունենա հրաշալի համայնքային կենտրոն, որը կառուցվում է նորից մեր սիրելի Թագուհի Օհանյանի նախաձեռնությամբ: Կենտրոնն ունենալու է ընդարձակ ընդունելությունների սրահ, գրադարան, կանանց խնամքի սրահ ու ծառայելու է որպես երիտասարդական նախաձեռնությունների ու մշակութային միջոցառումների հարթակ:

Այս բնակավայրերում նման ակտիվություն տեսնելը, իսկապես ոգևորիչ է ու հուսադրող, պարզապես եկեք միմյանց աջակցենք, որպեսզի մեկ օր շուտ տեսնենք մեր համայնքների զարգացումն ու առաջխաղացումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում