Thursday, 02 05 2024
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին

Ընտրապայքարի մեջ մտած Արցախի գործիչներից և ոչ մեկը չպետք է հավակնի Երևանի նախընտրելի թեկնածուն լինելու պատվին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Պարոն Մելիքյան, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը չի բացառում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Ինչո՞վ կպայմանավորեք նրա այս որոշումը։ Ի՞նչ պատկեր է փոխվում Արցախում։

Հավանաբար նա կարողացավ ճիշտ գնահատել Արցախում ձևավորվող ներքաղաքական իրավիճակը և այն ռիսկերը, որոնցով հղի էր Սամվել Բաբայանի և նախագահի մնացյալ հավանական թեկնածուների թիմերի միջև ծավալվող կոշտ մրցակցությունն ու որոշեց անմիջական պատասխանատվություն վերցնել իր վրա՝ Արցախի հանրությանը այլընտրանք առաջարկել, ակնարկելով, որ պատրաստ է մասնակցել ընտրություններին որպես նախագահի թեկնածու: Նա, որպես քաղաքական գործիչ, մասնագետ ու մարդ, համապատասխանում է նախագահի նախընտրելի թեկնածուին բնորոշող չափանիշներին, որ ես որոշ ժամանակ առաջ թվարկել էի՝ փորձված դիվանագետ է, պետական և քաղաքական գործիչ, կեղտոտ փողերի կամ զենքով քաղաքական հարցեր լուծելու հետ կապված մութ պատմությունների հետ առնչություն չի ունեցել և համապատասխան հակումներն էլ չունի: Այսպիսով, նա արցախահայությանը լավ հնարավորություն կընձեռի՝ տեսնելու համար, թե ինչի ու ինչի միջև է ընտրությունը: Մասիս Մայիլյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին միանշանակորեն դրական ազդեցություն կունենա ներքաղաքական զարգացումների վրա:

Արդյոք կարո՞ղ ենք խոսել ռեալ այլընտրանքի և Երևանի թեկնածուի մասին, թե՞ Փաշինյանի խաղադրույքն այնուամենայնիվ կանգ կառնի Արայիկ Հարությունյանի վրա։

– Վարչապետ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ Հայաստանը հանդես է գալու Արցախում արդար և թափանցիկ ընտրությունների երաշխավորի դերում, իսկ դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարող գալիք ընտրություններում իրենց սիրելի թեկնածուն ունենալ, որին կսատարեն: Ավելին, վարչապետ Փաշինյանն այդ հայտարարությամբ ասել է Արցախի ժողովրդին, որ վերջինս ազատ է իր նախընտրած նախագահն ունենալու, և նախապես դրանով հաստատել է իր պատրաստակամությունն այդ ընտրյալ նոր նախագահի հետ համագործակցելու՝ անկախ վերջինիս ով լինելուց: Ուստի ընտրապայքարի մեջ արդեն իսկ մտած Արցախի քաղաքական գործիչներից և ոչ մեկը չպետք է հավակնի պաշտոնական Երևանի սիրելի ու նախընտրելի թեկնածուն լինելու պատվին՝ դրա համար ոչ մի իրական հիմք չկա և չի կարող լինել:

Առհասարակ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթի՝ ընտրություններին վերաբերող հատվածն ինչքանո՞վ է բավարար, քանի որ մենք տարիներ շարունակ տեսել ենք առնվազն Երևանի աջակցությունը վայելող ու Երևանին լոյալ ղեկավարություն։

– Այդ հատվածն իսկապես որոշ տարընթերցումների առիթ տվեց, քանի որ անմիջապես հարց առաջացավ, թե ինչպես է պատրաստվում պաշտոնական Երևանը կատարել ազատ ու արդար ընտրությունների երաշխավորի դերը: Ըստ իս՝ այդ հարցը շատ պարզ պատասխան ունի՝ ՀՀ իշխանություններն իրենց ստանձնած այդ պարտավորությունը լիուլի կատարած կլինեն, եթե չաջակցեն հավանական թեկնածուներից և ոչ մեկին ու հարցի լուծումն ամբողջովին թողնեն տեղի ընտրողների հայեցողությանը:

– Օրերս արմատական հայտարարություններով աչքի ընկնող Բաբայանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ եթե ՀՀ իշխանությունները կատեգորիկ չուզեն իրեն տեսնել՝ կհեռանա։ Կարո՞ղ ենք ասել, որ Արցախում կանխվել է հեղափոխական սցենարի զարգացումը, ինչն արդեն գրեթե կանխատեսելի է դարձնում մրցակցային ընտրությունների անցկացման հնարավորությունը։

– Ճիշտն ասած, ՀՀ իշխանությունների դերին վերաբերող վերևում արտահայտածս տեսակետը կարելի է դիտարկել որպես Սամվել Բաբայանի ասածը ժխտող մոտեցում: Արցախում ՀՀ իշխանությունների համար չի կարող լինել ո՛չ նախընտրելի, ոչ էլ մերժելի ու անընդունելի թեկնածու, և այս իմաստով պարոն Բաբայանի հայտարարությունը թերևս չի արտացոլում իրողությունները: Ես, իհարկե, չեմ բացառում, որ սահմանադրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ պարոն Բաբայանի թիմի կողմից անցկացված ստորագրահավաքը կարող է և հաջողության չբերել, և համապատասխան որոշումը չկայացվի: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ Սամվել Բաբայանն ու իր թիմը պետք է հրաժարվեն ընտրապայքարին մասնակցելուց: Պարոն Բաբայանը մեծաթիվ կողմնակիցներ ունի Արցախում, որոնց հանդեպ նա քաղաքական ու բարոյական պատասխանատվություն է ստանձնել, և այս համատեքստում ճիշտ կլինի, որ եթե սահմանադրական փոփոխությունները տեղի չունենան, թիմի մեկ այլ անդամ առաջադրվի՝ ունենալով նաև պարոն Բաբայանի հրապարակավ անվերապահ աջակցությունը: Ցանկալի կլինի, որ այդ նոր թեկնածուն ևս համապատասխանի իմ կողմից վերևում թվարկված չափանիշներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում