Wednesday, 01 05 2024
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Սա պետություն է. նոր իշխանության հետ ամեն ինչ ջնջել չենք կարող

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը խմբի 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ՝ պնդելով, որ այս գործը կեղծ է: «Կեղծ մեղադրանքներով հանցավոր ռեժիմի ժամանակ կարված գործը շարունակում ենք այսօր այստեղ լսել, իբր թե այդ տվյալների հիման վրա ուզում ենք ճշմարտությունը բացահայտել։ Սպանության մասին մեղադրանքներն ամենակեղծվածն են, որովհետև հասկանալի է, որ դրանք ամենածանր մասն են մեղադրանքի։ Հաստատում ենք, որ հատկապես այդ մասով պետք է կոմպլեքս քննություն կատարվի։ Ռեժիմի ժամանակ կատարված քննությունը և ներկայացված մեղադրանքը չեն կարող արդարադատության համար հիմք և ելակետ ծառայել»,- դատարանում հայտարարել է Ավետիսյանը։

https://www.aysor.am/news_images/501/1500824_1/74.thumb.jpg

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն անտրամաբանական է: «Դա ուղղակիորեն ապագայում կարող է շատ մեծ վնաս տալ արդարադատությանը։ Իշխանափոխության պարագայում ամեն ոք կարող է թատերաբեմ դուրս գալ ու հայտարարել, որ նախկինում իր հանդեպ անարդար վճիռ է իրականացվել, ու ինքը քաղբանտարկյալ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով իր միտքը՝ մեր զրուցակիցն ասաց. «Ամենակարևորը՝ լավ կլինի, որ պարոն Ավետիսյանը վերլուծի իր գործընկերների ցուցմունքները, երբ նրանք բացահայտ մեկը մյուսին մեղադրում էին սպանությունների մեջ։ Ի՞նչ կապ ունի նոր իշխանությունների հանգամանքը, եթե իրենք իրենց գործընկերների դեմ ցուցմունքներ են տվել ու մատնանշել մեղավորներին։ Պարոն Ավետիսյանն իրեն արդեն ներկայացնում է որպես քաղաքական գործիչ, ուստի լավ կլինի, որ նա իրեն դրսևորի որպես պետական գործիչ ու ձերբազատվի թայֆաբազությունից։ Ընկերներին պաշտպանելու համար չի կարելի անվանարկել ամեն ինչ, ինչ կապված է նախկին իշխանությունների հետ։ Այո՛ նախորդ իշխանությունների օրոք բազմաթիվ խախտումներ ու բացթողումներ են եղել, այդ թվում՝ արդարադատության ոլորտում, բայց կան բաներ, որոնք բացահայտ են։ Ես չեմ պատկերացնում, որ նախկին իշանությունների օրոք Վարուժան Ավետիսյանի ընկերների վրա այնպիսի ճնշումներ կատարված լինեն, որ իրենք բացահայտեին, թե ովքեր են մարդասպանները՝ այսինքն ոստիկաններին սպանողները»։

Համբարյանի դիտարկմամբ՝ մենք իրավունք չունենք ամեն ինչինչ նայել մեկ գործի պրիզմայով. «Սա պետություն է, եթե մենք շարժվենք այն սկզբունքով, որ նախորդների օրոք մասսայաբար ամեն ինչ կեղծվել է, և ամեն ինչ անարդար է եղել, վաղը-մյուս օրը իշխանության եկածը նույն բանը կասի այսօրվա իշխանությունների մասին, նրանց կողմից ընդունված վճիռների ու որոշումների հետ կապված։ Սա մեծ վտանգ է պարունակում, սրանից կվերաձևվի ամբողջ դաշտը՝ և՛ քաղաքական և՛ տնտեսական։ Արդարադատությունից շատ բան է կախված, դրանից բխում է ընդհանուր տնտեսական զարգացումը։ Եթե դրսում տեսնեն, որ Հայաստանում ամեն նոր իշխանության հետ ամեն ինչին նոր աչքերով են նայում, ամեն ինչ ջնջվում է՝ դա որևիցե դրական հետևանք մեզ համար ունենալ չի կարող։ Այո՛, նախկինների օրոք բազմաթիվ խախտումներ են եղել, բայց եկեք տեսնենք՝ այս նույն գործով արդյոք ապատեղեկատվություն ու կեղծի՞ք է տարածվել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում