Wednesday, 01 05 2024
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք

Առաջարկվում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը. ԱՆ

2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը՝ տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար ՝ https://www.e-draft.am/projects/1862/about :

Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել Հայաստանում ատելության խոսքի տարածումը, այդ կապակցությամբ հանրության շրջանում հնչող մտահոգությունները, ինչպես նաև անհանդուժողականության, խտրականության և բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությունը:

Նախագծով որդեգրված մոտեցումը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հանձնարարականների վրա: Մասնավորապես, Ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի և արտահայտությունների դեմ պայքարի մասին ԵՄ շրջանակային որոշման մեջ նշված է, որ անդամ պետությունները պետք է պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ և հրապարակային հրահրման, ինչպես նաև միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երևույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության:

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի «ատելության խոսքի» դեմ պայքարի թիվ 15 հանձնարարականի համաձայն՝ «ատելության խոսքը» կարող է հանգեցնել այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման, թշնամանքի և խտրականության: Վերոնշյալ հանձնարարականում բազմիցս արտահայտվել է այն դիրքորոշումը, որ քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի «ատելության խոսքի» ծայրահեղ դրսևորման համար: Մասնավորապես, հանձնաժողովը խրախուսել է պետություններին քրեական պատասխանատվություն նախատեսել բռնության, ատելության կամ խտրականության հրապարակային հրահրման համար:

Ռասայական խտրականության վերացման կոմիտեն իր՝ Հայաստանին ուղղված 2017 թվականի հանձնարարականում խրախուսում է պետությանը իր քրեական օրենսգրքով նախատեսել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների (hate crime) համար պատասխանատվություն:

Միևնույն տրամաբանությունն է ընդգծված «Ատելության խոսքի» վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի թիվ R (97) 20 հանձնարարականում, որի 2-րդ սկզբունքի համաձայն` անդամ պետությունների կառավարությունները պետք է ստեղծեն կամ պահպանեն ատելության բորբոքման դեմ պայքարի այնպիսի ամուր իրավական հիմքեր, որոնք յուրաքանչյուր դեպքում կապահովեն անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև։

Նախագծի նպատակն է համարժեք պայքար մղել ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումների դեմ: Մասնավորապես՝ քրեական պատասխանատվության գործիքն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ ատելության խոսքն ուղղված է բռնության հրահրմանը առանձին անձանց կամ անձանց խմբի նկատմամբ: Ատելության խոսքի՝ բռնություն հրահրող դրսևորումները այս կամ այն տարբերակով քրեականացվել են մի շարք երկրներում՝ Կանադայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում, Բելգիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Մոլդովայում և այլ երկրներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում