Thursday, 02 05 2024
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է

Հին ու Նոր Հայաստաններ չկան։ Կա մեկ Հայաստան և մեկ ամբողջություն

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության պատմական ընթացքը տարանջատվեց երկու տարբեր իրականությունների՝ Հին Հայաստան, որը անցյալում էր և Նոր Հայաստան, որը դեռ պետք է գա։ Տարանջատման փաստն այս զուտ քաղաքական հռետորաբանության հետևանք չէ, ընդհակառակը դրանում քողարկված են չափազանց լուրջ մշակութային ու սոցիալական շերտեր, որոնք ծարավ են ուսումնասիրության։

Ասվածի համատեքստում պարտադիր է պատասխանել հետևյալ հարցերին․ ի՞նչ են իրենցից ենթադրում հին և նոր եզրույթները, և որն է արժեքային այն սահմանագիծը, որը ուրվագծում է երկու իրականությունների որակական տարբերությունները։ Թերևս հենց այս հարցերից է կախված Թավշյա հեղափոխության դասակարգման և արժևորման գործընթացը։ Այս հարցերի պատասխաններն են ապագայում կա՛մ արդարացնելու կա՛մ էլ դատապերտելու հեղափոխությունը։ Մտավախությունն այս պայմանավորված է հետևյալ հարցադրման գոյությամբ․ արդյոք հին ու նոր Հայաստանները որակական ու առարկայական տարբեր իրողություններ են, թե պարզապես հին Հայաստանի առասպելին փոխարինելու է եկել նոր Հայաստանի առասպելը։

Խնդրո առարկայի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է պատմական փոքրիկ էքսկուրս իրականացնել։ Առաջին հերթին անհրաժեշտ է նկատել, որ յուրաքանչյուր նոր հասարակարգ իր հետ բերում է իր առասպելների ու լեգենդների մեգահամակարգը՝ միևնույն ժամանակ փորձելով ջնջել ու արմատախիլ անել առասպելների հին համակարգը։ Հասարակարգի փոփոխությունը միայն սոցիալ-տնտեսական համակարգերի փոփոխություն չէ, ըստ էության գործ ունենք քաղաքակրթական զորեղ տեղաշարժերի հետ, որոնց համատեքստում հասարակարգի փոփոխությունը առաջին հերթին հենց գաղափարական միջավայրի կերպափոխման գործընթաց է։ Իսկ առասպելները գաղափարական միջավայրի անբաժանելի մասնիկներն են, ավելին՝ դրա պարտադիր գործիքները։ Օրինակ Քրիստոնեությունը դիտարկվում է ավատատիրական հասարակարգի առաջնային գաղափարական հենարանն ու պաշտպանը։ Բնական է, որ գաղափարական ու սոցիալ-տնտեսական այս քաղաքակրթական միասնությունը պետք է ստեղծեր իր առասպելների համակարգը՝ պայքարելով Անտիկ աշխարհի գաղափարական ժառանգության դեմ։

Այսպիսով ստեղծվում է այնպիսի մի իրավիճակ, երբ նոր ավատատիրական հասարակարգը սկզբում պայքարում, իսկ հետո նաև ջնջում ու մոռացության է մատնում պայմանականորեն ասած Հելլենիստական աշխարհի քաղաքակրթական ժառանգությունը՝ դիտարկելով դա որպես հեթանոսություն։

Աթենքի փողոցներում քայլող փիլիսոփաներին փոխարինելու են գալիս եկեղեցու հայրերը, իսկ օրացույցների համար էլ որպես մեկնարկային կետ սկսում է դիտարկվել Հիսուս Նազովրեցու ծնունդը։ Գրեթե նույն իրավիճակին հանդիպում ենք նաև Միջնադարի մայրամուտի ժամանակ։

Լուսավորական շարժումը գալիս ու փորձում է համաշխարհային պատմությունից ջնջել ու մոռացության մատնել ամբողջ միջնադարը՝ դիտարկելով դա որպես հետադիմության և խավարի ժամանակաշրջան։ Առասպելների տնօրինության մենաշնորհը Վատիկանից փոխանցվում է ազգային պետություններին, իսկ քրիստոնեական առասպելներն էլ փոխարինվում են նոր աշխարհի կապիտալիստական առասպելներով։ Ահա այսպիսի համամարդկային կերպափոխումների իրավիճակում էլ ըստ հերթափոխի ստեղծվել են առասպելներն ու հաջորդաբար ջախջախվել։ Շարունակական մի գործընթաց, որը արգելակում է այս կամ այն ժամանակաշրջանի արժեքային միջավայրը ըստ պատշաճի ընկալելու և վերլուծելու անհրաժեշտությունը։

Նույն տրամաբանությունը գործում է նաև առավել տեղային նշանակություն ունեցող գործընթացների՝ հեղափոխությունների կամ էլ քաղաքական ռեժիմների փոփոխության պարագայում․ Ցանկացած հանրության մեջ հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժն առաջնային պլան է մղում իր խորհրդանիշներն ու առասպելները՝ պայքարելով հին քաղաքական ռեժիմի խորհրդանիշների, կարգախոսների և առասպելների դեմ։ Այս իմաստով քաղաքական պայքարը նաև խորհրդանիշների պայքար է, իսկ ամեն մի խորհրդանիշի հիմքում թաքնված է մի փոքրիկ առասպել։ Ասվածի համատեքստում տեղին կլինի բերել հենց Հոկտեմբերյան հեղափոխության օրինակը, որը քաղաքական առասպելների ամբողջություն է։ 1917 թ․ բոլշևիկները գալով իշխանության՝ անզիջում դասակարգային պայքար սկսեցին Ռուսական կայսրությունն ու դրա արժեքային ողջ միջավայրը կազմաքանդելու համար։ Պայքարը պսակվեց հաջողությամբ: Ռուսական կայսրությունը կործանվեց, իսկ մի փոքր ավելի ուշ բոլշևիկների թեթև ձեռքով ոչնչացվեց երբեմնի փառահեղ կայսրության վերջին խորհրդանիշը․ գնդակահարվեցին կայսրն ու կայսերական ընտանիքը: 1917 թվականը ատելության, ցասումի և վրեժխնդրության արդյունք էր, հեղափոխությունները երբեք կանգ չեն առնում, գորշ զանգվածի վերածված ժողովրդին հնարավոր չէ տուն ուղարկել, նա պետք է մինչև վերջին շունչը վրեժխնդիր լինի հարյուրամյակների ստրկության և տառապանքների համար, պետք է մինչև վերջին քարը կործանի ժողովուրդների մեծ բանտը՝ ինքնակալությունը: Բայց այս ամենից հետո ամենևին էլ պետք չէ կարծել, թե կայսրության ոչնչացման հետ զուգընթաց անհետացան նաև դրա ստեղծած քաղաքական առասպելները։ Ընդհակառակը՝ դրանք կա՛մ փոխարինվեցին նոր առասպելներով կա՜մ էլ ադապտացվեցին նոր իրավիճակին ու կերպափոխվեցին։ Կայսերական Երրորդ Հռոմի գաղափարին փոխարինեցին համաշխարհային հեղափոխությունն ու կոմունիստական ինտերնացիոնալը, Կայսրի աստվածային կերպարին փոխարինեցին Լենինի ու Տրոցկու սակրալ աստվածությունները, իսկ ավելի ուշ նաև՝ Ստալինի անհատի պաշտամունքը։ Ուղղափառությանը փոխարինեց նոր կրոնը, ավելի շուտ քաղաքական կրոնը, որն էր՝ Մարքսի իրական գաղափարներից օտարացած մարքսիզմը։ Ավելին՝ նույնիսկ Ուղղափառության մեջ հստակ ամրագրված սրբապատկերների ու սուրբ մասունքների պաշտամունքի ծիսակարգերը գտան իրենց տեղապահներին։ Եկեղեցու հայրերի սուրբ մասունքներին փոխարինեց Լենինի դամբարանը, իսկ սրբապատկերներին՝ հեղափոխության հայրերի լուսանկարները։ Ցանկը դեռ երկար կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավարար է խնդրի մասին ըստ էության պատկերացում կազմելու համար։ Փաստորեն յուրաքանչյուր հասարակարգ կամ էլ քաղաքական ռեժիմ տիրապետող դիրքեր զբաղեցնելուց հետո փորձում է արմատախիլ անել նախորդի արժեքային ողջ ժառանգությունը՝ առաջնային պլան մղելով գաղափարական իր իրականությունը։ Սա իրականում լուրջ խնդիր է, քանի որ հեռացած համակարգի արժեքները որպես կանոն հերձվածի կարգավիճակ են ստանում, որի հետևանքով էլ ձևախեղվում են դրա վերաբերյալ պատկերացումներն ու ընկալումները։

Շատերին կարող է թվալ, թե հասարակարգի ու աշխարհակարգի փոփոխությունները, ինչպես նաև համամոլորակային նշնակություն ունեցող հեղափոխությունները իրենց նշանակությամբ և ազդեցությամբ չեն կարող համեմատության մեջ մտնել Հայաստանի Թավշյա հեղափոխության հետ։

Իրականում խնդիրը գործընթացի մեծության և մաշտաբայնության մեջ չէ։ Կան որոշակի օրինաչափություններ, որոնք անշեղ ու անփոփոխ ճշգրտությամբ կարող են ներկայացված լինել և՛ համամոլակային ազդեցության և՛ խիստ տեղային նշանակության գործընթացներում։ Այս պարագայում չափման միավորները կարևոր չեն, էականը նույնական էությունն է։

Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում հին ու նոր Հայաստանները, որո՞նք են դրանց հատման և բաժանման էական կետերը։ Ակնհայտ է, որ նորը արժեքային պատերազմ է հայտարարել հնին՝ փորձելով արմատախիլ անել դրա գաղափարական ողջ համակարգը, այդ թվում առասպելներն ու լեգենդները։ Եթե գործընթացն այս իրական է, ապա տրամաբանորեն դրան պետք է հաջորդի նոր Հայաստանի գաղափարական միջավայրը՝ նոր առասպելներն ու լեգենդներն էլ ներառյալ։

Սա քաղաքական անխուսափելի գործընթաց է, որը կամա թե ակամա հանգեցնելու է լրջագույն մարտահրավերների, մասնավորապես արժեքային խզման։ Անցնելով նորին՝ չափազանց բարդ է լինելու հասկանալ հնի էությունը։ Իսկ հին Հայաստանի անընթեռնելի կարգավիճակը հանգեցնելու նոր Հայաստանի անխուսափելի չհասկացվածությանը։ Արժեքային խզումն ու պատմական ընթացքի մեխանիկական անդամահատումն էլ ավելի են խորացնելու մշակութային միջավայրի ճգնաժամն ու խառնաշփոթ կարգավիճակը։ Հինն ու նորը կամրջվելու և ինչ-որ կերպ հաշտեցվելու անհրաժեշտություն ունեն։ Հակառակ պարագայում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, թե մենք ապրել ենք միայն 1991-98 թթ․ և 2018 թ․-ից հետո։ Իսկ ի՞նչ է թաքնված այս երկուսի արանքում, դատարկ տարածությո՞ւն, թե հերձվածող ու մոռացված իրականություն։ Բնական է, որ այս տրամաբանությամբ երկար չենք կարող առաջ շարժվել, անցյալում թողնված վակուումային տարածությունը մշտապես տանջելու է մեզ՝ անընդհատ հիշեցնելով իր արժևորման և գնահատման պետքի մասին։ Իմ համոզմամբ լուծումը մեկն է՝ հրաժարվել հին ու նոր եզրույթներից, քանի որ հինն ու նորը որակի երաշխիքներ չեն։ Ընդհակառակը մարդկային ընկալումներում Հայաստանի պատմական ընթացքը պետք է դիտարկվի որպես մեկ ամբողջություն։ Հանրությունը պատասխանատու է նաև իր մութ և սև էջերի համար, հակառակ պարագայում շարունակվելու է հին ու բարի երգը՝ դաշնակցականները մեղավոր են, բոլշևիկները մեղավոր են, ՀՀՇ-ականները մեղավոր են, հանրապետականները մեղավոր են, իսկ ապագայում մեղավոր են դառնալու նաև հեղափոխականները, քանի որ նրանց հեռանալուց հետո պարզվելու է, որ ամենևին էլ իրենք չեն նոր Հայաստանի ճարտարապետները, այլ այն ուժերը, որոնք դեռ պետք է գան։ Եվ այսպես շարունակ, մեղավոր անմեղներն ու անմեղ մեղավորները մշատապես պայքարելու են միմյանց դեմ՝ արգելակելով գաղափարական հասունության և զարգացման ցանկացած փորձ։

Ընդամենը հաշվի նստենք հետևյալ պարզունակ ճշմարտության հետ․ մենք պատասխանատու ենք Հայաստանի բոլոր անցյալների համար, քանի որ դրանք մի ամբողջություն են՝ անխառն և անշփոթ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում