Wednesday, 15 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Կանաչը և կարմիրը. ի՞նչ կասի Նիկոլ Փաշինյանը ժամեր անց

Մի քանի ժամ անց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա պատմական իրադարձություն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը ելույթ կունենա և կխոսի համահայկական օրակարգի մասին: Ինքնին իբրև փաստ՝ պատմականությունից զատ ինչո՞վ է պատմական դառնալու ելույթը բովանդակային իմաստով: Այդ հարցադրումը արդեն մի քանի օր հնչում է հայաստանյան տիրույթում, այն բանից հետո, երբ վարչապետը ազդարարեց օգոստոսի 5-ին ունենալիք ելույթը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ խոսելու է համահայկական օրակարգի շուրջ, թեև կասկածից վեր է, որ խոսակցությունը շոշափելու է նաև ներքին հարցեր, այդ թվում՝ Արցախի նախագահի ընտրության հետ կապված, որը ներկայումս, երևի թե, ներհայկական ամենաթեժ հարցերից մեկն է: Ընդ որում՝ սա կարևորագույն հարց է նաև համահայկական օրակարգի տեսանկյունից, քանի որ խոսքը վերաբերում է Արցախում իշխանության ձևավորմանը, որը Հայաստանի նոր իշխանության հետ մեկտեղ պետք է իրականացնի արցախյան հարցի նոր ռազմավարությունը, որի մասին մեկ այլ պատմական ելույթով Նիկոլ Փաշինյանն ազդարարել է մարտի 12-ին Ստեփանակերտում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:

Մյուս կողմից, պահը նուրբ է այն առումով, որ Արցախի իշխանությունն այդ առաքելությունն իրականացնել կարող է միայն արցախցիների մանդատն ունենալու դեպքում, ինչը նշանակում է, որ այդ իշխանությունը պետք է ձևավորի հենց արցախցին, ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ Հայաստանի իշխանությունը: Իհարկե, այլ հարց է, թե արդյոք ապահովվելո՞ւ է սեփական իշխանությունն իրապես սեփական ընտրությամբ ձևավորելու արցախցու իրավունքը և այն իրացնելու հնարավորությունը: Եվ այս հարցը հարաբերական տիրույթում է: Մի կողմից՝ այո, ապահովվելու է, որովհետև դրա նախադրյալը հենց հայաստանյան օրինակն է: Մյուս կողմից՝ այն, որ առաջին անգամ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի կանխորոշում և կուլիսներում որոշում ընտրության արդյունքը, դեռ ինքնին կարող է չնշանակել արցախցուն տրված հնարավորություն, քանի որ կան նախկին համակարգը՝ այդ թվում դրա արցախյան ճյուղերը ներկայացնող ուժեր, որոնք ամենևին դեմ չեն անել հնարավորը, որպեսզի կատարվի հենց իրենց, ոչ թե արցախյան հանրության որոշումը:

Այլ կերպ ասած՝ Երևանի միջամտության բացակայությունը նրանք կարող են ընկալել իբրև սեփական միջամտության առաջ վառվող կանաչ լույս: Եվ այդ իմաստով Ստեփանակերտի հրապարակում Հայաստանի վարչապետի ելույթը թերևս պետք է լինի կարմիր լույս այդ իրողությունների առաջ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արցախի իշխանության ձևավորման գործընթացն ընդհանրապես Հայաստանի հանդեպ նկրտումների հնարավորություն դիտում են նաև որոշակի ռուսական տնտեսա-քաղաքական շրջանակներ, և նրանց առաջ ևս պետք է վառել կարմիր լույսը Ստեփանակերտի հրապարակում՝ այդ հրապարակում միացնելով կանաչ լույսը Արցախի քաղաքացիների առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում