Ամերիկացի մոդել Քայլի Ջեներն օգոստոսի 10-ին իր ծննդյան օրը կնշի զբոսանավի վրա, որի վարձավճարը 250 միլիոն դոլար է, հաղորդում է HienaLouca-ն:
Ինչպես նշվում է, զբոսանավի երկարությունը 90 մ է: Այստեղ հյուրերի համար նախատեսված 22 համարներ կան, ինչպես նաև կինոթատրոն, մարզասրահ, գեղեցկության սրահ, բացօթյա բար և ուղղաթիռի հրապարակ:
Ավելի վաղ, ռեալիթի շոուի աստղ և աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները Instagram-ում բիկինիով անկեղծ լուսանկարների շարք է հրապարակել: Սակայն, ի պատասխան, հետևորդները նրան քննադատել են պլաստիկի առատության համար:

«Բոլոր կանայք այժմ միևնույն տեսքն ունեն, շնորհակալություն մարդկանց կլոնացնող բժիշկներին», «Պլաստիկա-ֆանտաստիկա», «Ինչու է բոլորի մարմինները նույնը»,- գրել են նրանք:
















































