Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Քոչարյանն ուզում է ցույց տալ, որ ինքը Պուտինի «մարդն» է, բայց իրականությունն այլ է

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զույցում անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր լրատվամիջոցներում քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանի՝ «Գոլոս Արմենիի»-ն տված հարցազրույցը, նշեց, որ Ռ. Քոչարյանը երբեք քաղաքական գործիչ չի եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ նախագահ է դարձել. «Բախտի կամ իրավիճակի բերումով նա նշանակվել է ինչ-որ պաշտոնի, և հիմա հանկարծ փորձում է իրեն ներկայացնել որպես քաղաքական գործիչ: Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ ով է Ռ. Քոչարյանը, ինչի համար է եկել Հայաստան, ինչ է արել, ինչ գումարներ է վաստակել և որտեղ է դրանք օգտագործել»:

Հովհաննես Իգիթյանի դիտարկմամբ՝ Քոչարյանը պարբերաբար հարցազրույցներ է տալիս ռուսական լրատվամիջոցներին և ռուսական լսարանի համար, և Քոչարյանն անընդհատ ուզում է ցույց տալ, որ ինքը Կրեմլի աջակցությունն ունի, որ Պուտինի «մարդն» է այստեղ, բայց իրականում այդպես չէ: Քոչարյանը փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ իբրև թե Հայաստանում մարդիկ կան, որոնք պայքարում են պրոռուսական ուժերի դեմ: Նրա հնչեցրած հայտարարությունների հաշվարկն է, որ փորձում է ցույց տալ, թե Հայաստանում հակառուսական ուժերն են իբրև թե եկել իշխանության, ինչը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, և իբրև թե ինքը միակն է, որ պայքարում է Ռուսաստանի շահերի համար ու հալածվում է ռուսական կողմնորոշման համար, ինչը, իհարկե, անհեթեթ է և ծիծաղելի:

Իսկ Եվրոպային ուզում է ցույց տալ, որ այստեղ հալածվում է քաղաքական հայացքների համար: Քոչարյանը միշտ քաղաքականությունից հեռու մարդ է եղել, Հայաստանը նրան չի հետաքրքրել: Այստեղից ձեռք բերած ահռելի մեծ գումարը նա օգտագործեց Ռուսաստանում հայտնի կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ դառնալու համար. սա է եղել նրա նպատակը: Եվ հիմա նա շարունակում է աշխատել մեր պետության, մեր ժողովրդի դեմ:

Ռ. Քոչարյանը երբեք գոնե մեկ օր ընդդիմություն չի եղել, ուր մնաց հիմա ժողովրդավարական երկրում լինի, երբ ընտրություններն ընթացել են բաց և թափանցիկ»:

Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ՍԴ-ն անհասկանալի իրավիճակում է. «ՍԴ-ն չի աշխատում, որովհետև այնտեղ անհեթեթ ձևերով ընտրվել են մարդիկ, որոնք մեկը մյուսին չեն հասկանում… Այդ անհեթեթության մեջ Քոչարյանի փատաբանները խորամանկությամբ ուզում են նրա գործը բերել ՍԴ»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովը չի կարող աջակցել Քոչարյանին. «Կա քրեական գործ, մեղադրանքը ներկայացված է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում