Tuesday, 07 05 2024
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
11:05
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:45
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում

Ձեռքներդ հեռո՛ւ. Վանոն ամեն մարդու խելքի բանը չէ…

Երեկվա ասուլիսում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցել է՝ իրենք այսօր էլ փնտրում են Վանո Սիրադեղյանին։ Հարցին՝ գոնե տեղյա՞կ եք, թե նա որտեղ է՝ ՀՀ-ում, արտերկրում, Օսիպյանը պատասխանել է․ «Օտարերկրյա ներքին գործերի նախարարներից էլ եմ լսել, որ երբեմն ձեր հարցերն ու իմ պատասխանները խանգարում են, ավելին՝ խանգարել են գործին։ Օրինակ՝ Եռաբլուրում տեղի ունեցած համակարգչի գողությանը, քանի որ մենք տեսադաշտում ունենք ենթադրյալ կատարողներ, ունեինք վկաներ, բայց գործին այնպիսի հնչեղություն տվեց, որ սահմանափակվել է գործի բացահայտումը»։

Մի քանի անգամ լսել եմ Օսիպյանի այս պատասխանը՝ ինձ համոզելով, որ ինչ-որ բան սխալ եմ հասկացել։ Հետո համոզվեցի, որ սխալն ուրիշ տեղ է․ իմ ընկալումը, հասկացողությունը որևէ կապ չունեն, Նիկոլ Փաշինյանն է սխալվել։ Օսիպյանի հարցում է սխալվել, որը ոչ ստանդարտ իրավիճակներում ապացուցում է, որ միջին վիճակագրական «մենթ» է՝ առանց արժեքային համակարգի, սովետական միլիցիայի «լավագույն» ավանդույթներով։

Սովետի ժամանակ Օսիպյանի կարգի մենթերի երազանքը քաղմասի պետ դառնալն էր. դրանից ավելիին այս տեսակը չէր ձգում, որովհետև իրապես տեսակով տղերքի մասին նրանք արտահայտվելու իրավունք չունեին։ Դա «շեֆերի»՝ ավելի բարձր ռանգով մենթերի ու նրանց կուսակցական «պապաների» մենաշնորհն էր, իսկ կատարող «մենթերը» փնտրում էին ռեժիմի հակառակորդներին, այլախոհներին։

88-ին Օսպիպյանի «հոգեհայրերը» փնտրել են Վանոյին ու «Ղարաբաղ» կոմիտեի մյուս տեղերքին։ Փնտրել են, որ բռնեն՝ ճիշտ այն նպատակով, ինչի համար այսօր Վանոյին փնտրում է Վալերի Օսիպյանը՝ գեներալական ուսադիրից առաջացած էյֆորիան բանեցնելով Շարժման ասպետի վրա, որի՝ դեռ սովետական տարիներին գրած ցանկացած խոսքը նոր Հայաստանի մասին է, այն իրականության, որտեղ սովետական մենթը տեղ ունի՝ լավագույն դեպքում, ապաշխարելուց հետո։

Օսիպյանն աչքներիս առաջ աճեց՝ ցուցարար ծեծելով դարձավ բարիկադի մյուս կողմի «հրամանատարը», դրա շնորհիվ՝ նոր Հայաստանի առաջին ոստիկանապետը ու հիմա, իրականությունը կորցրած, քննարկում է Վանոյին՝ վերջինիս խայթոտ խոսքի անգամ հակահերոսի իրավունքը չնվաճածի բարդույթով։

Վանոն՝ մի կողմ, նա սովոր է, որ իրեն «փնտրում» են։ Ազատ մտավորականի տեսակ է, մի ամբողջ Շարժման խորհրդանիշ, որին «փնտրել» են սովետական միլիցիան, հետո՝ Ռոբերտ Քոչարյանի «թերմիդորյան մենթերը», որոնք ապաշնորհությունից լեգենդներ էին տարածում՝ Հայաստանում ամենուրեք շրջող «կեպիով Վանոյի» մասին։

Օսիպյանին ուզում եմ հորդորել, որ Վանոյին չփնտրի, որովհետև նա անկախության ու պետության արժեք հասկացող յուրաքանչյուր քաղաքացու հիշողության ու ապրումների մեջ է, մեզանից յուրաքանչյուրի մեջ է, որը խենթության մեջ երազ է փնտրում, Հայաստանի մեջ՝ սեր, սիրո մեջ՝ հավերժություն։

Խնդիրը հիմա Նիկոլ Փաշինյանի մեջ է, որը չի գիտակցել, որ «սովետական մենթով» ոստիկանություն բարեփոխել չի կարող, առավել ևս՝ չի կարող նոր Հայաստան կառուցել «սովետական մենթի» կերպարով։

Ու վերջում հիշեցի Վանոյի «Երկիր: Ց´պահանջ…»-ը, որը տաղանդավոր գրողի հույզերի, Հայաստանի ու սիրած կնոջ հանդեպ ներդաշնակ ու գեղեցիկ կարոտի դրսևորում է: Հնարավոր չէ կարդալ այդ տողերը ու չհուզվել, չսիրել Հայաստանը, Վանոյին, նրա ռոմանտիկ ու խենթ սերը:

Վանո Սիրադեղյանի տաղանդավոր գրիչը այնքան պատկերավոր ու գեղեցիկ է ներկայացնում շարժման բարոյական ուժը, էներգետիկան. «…Մի տարվա ազատ կյանքի դիմաց

Մի լրիվ կյանքի գին են ուզում,

Ուզում են ընդմիշտ վերացած տեսնել

Մահապարտ ոգին Ավարայրի,

ո՜նց կուզենային տասը տիկ հանել

դնել դեմը Մայր Հայաստանի,

չլիներ ահը հազար ինն հարյուր ութսունութ թվի Երևանի:

Ի՜նչ սրընթաց տարին բոլորեց,

Ձյան քանի՞ շերտի տակ է փետրվարի

ապստամբ ոգին,

ձնհալի հետ կմաքրվեն հրապարակները

ժանգ ու մետաղից,

ծիրանիները կծաղկե՞ն, արդյոք, այս գարնանը

քրտնախաշ օդում զորանոցային Երևանի»:

Օսիպյանն այս տողերը կարդալուց հետո պետք է հասկանա, որ Վանոն իր խելքի բանը չէ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում