Tuesday, 30 04 2024
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է

Չենք ուզում արյունահեղություն լինի․ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա․ Գագիկ Մելքոնյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

-Պարո՛ն Մելքոնյան, վստահ եմ՝ հետևում եք Արցախի շուրջ թեժացող քաղաքական ակտիվությանը, ի՞նչ հետևություններ եք արել:

-Այո՛, հետևում եմ: Տարբեր հարցեր կան, որոնք բերում-միացնում են իրար. հիմնականում այն թեզն են առաջ քաշում, որ Ղարաբաղում վիճակի ապակայունացում է, բայց այնքան էլ այդպես չէ, ուղղակի քաղաքական պայքար է սկսվել:

-Մի քիչ շուտ չի՞ սկսվել:

-Մի քիչ շուտ է սկսվել: Տեղի է ունեցել հետաքրքիր մի բան. երբ որ Սամվել Բաբայանը սկսեց ստորագրահավաք, որպեսզի կարողանա օրենքով մասնակցել նախագահական ընտրություններին, հակառակ կողմը մտածեց, որ նախագահական ընտրություններն արդեն սկսվել են, և քարոզարշավ սկսեց:

Որ Սամվել Բաբայանը առաջ չընկնի՞ մյուս մասնակիցներից:

-Երևի հենց դրանով էր պայմանավորված, ամեն ինչ արեցին, որ ստորագրահավաքը չկայանա, բայց հակառակը տեղի ունեցավ, ստորագրահավաքն արդեն ավարտվել է, ավելի քան 25 հազար մարդ ստորագրել է, պահանջված շեմը 11 հազարն էր: Ովքեր չվախեցան, ստորագրեցին, իսկ մարդկանց որոշ տոկոս վախեցավ, որովհետև իշխանական թևը ուժեղ պայքար տարավ ստորագրահավաքի դեմ. մարդկանց կանչում էին, ահաբեկում, գումարներ առաջարկում, որ չստորագրեն… Իրենք խառնվեցին իրար, ցայտնոտի մեջ ընկան. ստորագրահավաքը չի նշանակում, որ նախագահ ընտրեցին: Ուղղակի ուզում են, որ Սահմանադրության մեջ փոփոխություն արվի:

-Փոփոխություն արվի, որպեսզի Սամվել Բաբայանը կարողանա մասնակցել նախագահական ընտրությունների՞ն… Բայց այդ փոփոխությամբ ոչ միայն նա կարող է մասնակցել, այլև ցանկացած անձ, որն ապրել է Հայաստանում. այստեղ խնդիր չե՞ք տեսնում:

-Ո՛չ, որովհետև ամեն մարդ չէ, որ այստեղից պետք է գնա, մասնակցի Արցախի ընտրություններին: Այս Սահմանադրության փոփոխության իմաստն այն է, որ, ասենք թե, արցախցի երիտասարդը ուսանող է, այստեղ սովորել է 5 տարի, փաստորեն, իրավունք չունի մասնակցելու Արցախի ընտրություններին, քանի որ 5 տարի չի ապրել Արցախում: Եթե Սահմանադրության փոփոխությունը կատարվի, նա հնարավորություն կունենա մասնակցելու ընտրություններին:

-Այդ նույն հնարավորությունը կվերաբերի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և մյուսներին:

-Բոլորին:

-Այսինքն՝ ֆիքսենք, որ այս ստորագրահավաքի նպատակը միայն Սամվել Բաբայանի մասնակցելը չէ:

-Միայն Սամվել Բաբայանի մասնակցության մասով չէ, վերաբերում է նաև, օրինակ, այն հայաստանցիներին, որոնք ապրում են Քաշաթաղում: Նրանք ընտրելու իրավունք ունեն, բայց առաջադրվելու, ընտրվելու իրավունք չունեն. այս փոփոխությունը նաև նրանց է վերաբերելու: Կամ, ասենք, ասում են՝ Արցախի քաղաքացի պետք է լինել, բայց հիմա Արցախում էլ են բոլորը Հայաստանի քաղաքացի, չկա անձնագիր՝ Արցախի քաղաքացիությամբ:

-Ես առաջարկում եմ ուշադրություն դարձնել այդ փոփոխության քաղաքական համատեքստին, ինչի՞ կարող է բերել այն:

-Բոլորն էլ կարող են մասնակցել Արցախի ընտրություններին:

-Այսինքն՝ այդ սահմանադրական փոփոխությամբ կարող է շահագրգռված լինել նաև նախկին իշխանությունը:

-Այո՛, բայց ինձ թվում է՝ նրանք ցանկություն էլ չունեն, որովհետև ժողովորդը չի ընդունում նրանց:

-Սամվել Բաբայանը ձեր մարտական գործընկերն է համարվում:

-Այո՛:

-Դուք նրա առաջադրումն այդ սկզբունքո՞վ եք պաշտպանում:

-Առաջադրվողների մեջ Սամվել Բաբայանից արժանի թեկնածու ես չեմ տեսնում՝ հաշվի առնելով նրա կատարած աշխատանքները և ծրագրերը: Նրա նպատակն է ունենալ ուժեղ, անվտանգ, տնտեսապես հզոր Արցախ… Նա փաստեր է բերում, որ Արցախը կարող է այնպես հարստանալ, որ Հայաստանի ուսից իջնի:

-Իսկ ձեզ հայտնի՞ է՝ ինչու է Սամվել Բաբայանը պահանջում Բակո Սահակյանի հրաժարականը:

-Զուտ նրա համար, որ Բակո Սահակյանի առկայության դեպքում արդար ընտրություններ չեն լինի:

-Բայց Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին:

-Բայց նրա ամբողջ թիմը կարող է վերարտադրվել, ում էլ ինքն առաջադրի, նա է անցնելու, որովհետև արդար ընտրություններ չեն լինի:

-Այսինքն՝ արդեն ուրվագծվո՞ւմ է, թե ով է նախընտրելի թեկնածուն:

-Չէ, մի քանի մարդու անուն է տրվում, բայց հիմնականում, շախմատի լեզվով ասած, ձիու քայլը վերջում է արվելու:

-Եթե այդ հնարավորությունը չտրվի Ս. Բաբայանին, մտածե՞լ եք, ինչ քայլերի եք դիմելու:

-Ինձ թվում է՝ հնարավորություն կտրվի: Մի հարց էլ կա, դա էլ հնարավոր է՝ շուտ լուծվի: Եթե չէ, այդ 25 հազար մարդը, որ ստորագրել են Ս. Բաբայանի համար, անտեսվում են:

-Ի՞նչ հարց կա, որն ասում եք՝ կլուծվի:

-Երևի նստեն, հասկանան, կոմպրոմիսի գան Սամվել Բաբայանը և գործող իշխանությունը: Գործող իշխանություններին Սամվել Բաբայանը ձեռք չի տալիս, նրանց մեջ վախի զգացում կա…

-ՀՀ նախկին իշխանությունները կո՞ղմ են Սամվել Բաբայանին:

-Իհարկե ոչ… Արցախի ներկայիս իշխանությունները հայաստանյան նախկին իշխանությունների կցորդներն են, ենթականերն են, և նրանց վերարտադրվելով՝ վերարտադրվելու է նաև նախկին իշխանությունների նպատակը:

-Դուք ինչո՞վ կարող եք օգնել Ս. Բաբայանին, որ Արցախում նախագահ ընտրվի:

-Ս. Բաբայանը առայժմ նախագահի խնդիր չի դրել, այլ արդար, ազատ ընտրություններ անցկացնելու: Որպեսզի արդար ընտրություններ լինեն, Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա… Չենք ուզում Արցախում ընդհարում, արյունահեղություն լինի, չենք ուզում պետությունը ցնցել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում