Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

ՍԴ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով․ իշխանությունն այս հարցում կաշկանդված է

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը իշխանության որոշ ներկայացուցիչներ համարում են խնդրահարույց: Տպավորություն է, որ առաջնային մանդատ ունեցող մարմինը՝ Ազգային ժողովը, լավ չի պատկերացնում իր քաղաքական տեղն ու դերը՝ սահմանադրությամբ պայմանավորված թեկուզ: «Առաջին լրատվական»-ի այս դիտարկմանը ի պատասխան՝ պատմաբան Վահրամ Թոքմաջյանը նկատեց, որ խնդիրն ավելի խորքային է, քան այն դիտանկյունը, որից մենք նայում ենք: «Վահե Գրիգորյանի նամակը՝ ուղղված տարբեր մարմիններին՝ Ազգային ժողով, նախագահի աշխատակազմ, վարչապետ, սրանով չի սահմանափակվում, սա, կարծես, թափանցիկ հանրամատչելի նամակ էր՝ ուղղված ՀՀ քաղաքացուն: Այն քաղաքացուն, որի հանրային պարտավորություննների և հանրային սահմանների կարգավորողը և երաշխավորն է Սահմանադրությունը»,- նշեց նա: Ըստ նրա՝ «Քաղաքական մեծամասնությունը պետք է ունենա հստակ դիրքորոշում, և այդ դիրքորոշումը, գոնե ինձ համար, մեկն է. կեղծիքներով անցած՝ Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը զբաղեցրած մարդը անելիք չունի»:

Ազգային ժողովը նոր Սահմանադրությամբ, թերևս, պետք է ձևավորեր նոր քաղաքական օրակարգը, և ոչ թե սպասեր, որ գործադիրը ինչ-որ հարցում դիրքորոշում հայտնի, որպեսզի այդ դիրքորոշմանը համապատասխան ինքը դիրքորոշում հայտնի: Ստացվել է, սակայն, որ վերջին ամիսների ընթացքում լրիվ հակառակն է. ԱԺ-ն սպասում է գործադիրի արձագանքին, այնուհետև արձագանքում: Այս դիտարկմանը ի պատասխան՝ հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը նշեց, որ պառլամենտական համակարգի բնական հիմքեր իրականում Հայաստանում չկան, և հիմա նույնիսկ կարևոր չեն կոնկրետ ուժերը, որ այսօր պառլամենտում ներկայացված են: Հայաստանում չկան ռեալ գործող ինստիտուցիոնալ կուսակցական կառույցներ, որոնց համար տասնամյակների ավանդույթ է պետք: Ըստ նրա՝ նույնիսկ Արևմտյան Եվրոպայում, Արևմտյան աշխարհում դասական կուսակցությունն ինքնին ճգնաժամ է ապրում, և Հայաստանում սահմանադրական փոփոխությունների թեման արդիական է դառնում. իհարկե, առանց շտապելու:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ այդ հարցը պետք է լուծվի քաղղաքական Ճանապարհով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում