Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Աշոտը երկու մեքենաների արանքում ճզմելով վրեժխնդիր է եղել նախկին փեսայից

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվում է Աշոտ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Հրազդան քաղաքի 27-ամյա բնակիչ Աշոտ Խաչատրյանը, քրոջ նախկին ամուսնու՝ Նվեր Աբելյանի հետ գտնվելով լարված հարաբերությունների մեջ, 2013 թվականի հուլիսի 30-ին, ժամը 11-ն անց 40-ի սահմաններում վերջինիս պատահաբար հանդիպել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում:

Վրեժխնդիր լինելու նպատակով Խաչատրյանն իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» ավտոմեքենայով հետևել ու խաչմերուկում տեսել է Նվեր Աբելյանին՝ նրա «Ֆոլքսվագեն Տուարեգ» ավտոմեքենայի հետնամասում:

Նախկին փեսային կյանքից զրկելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, Աշոտ Խաչատրյանը մեծ արագությամբ իր մեքենայի առջևի մասով հարվածել է Նվերին, մեքենայի ընթացքի հետ նրան տարել առաջ, բախվել «Ֆոլքսվագենի» հետնամասին՝ երկու մեքենաների արանքում ճզմելով Նվեր Աբելյանին:

Վերջինս ծանր վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, հետո՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, բայց նույն օրվա ուշ երեկոյան՝ 23-ն անց 35 րոպեին գիտակցության չգալով՝ մահացել է:

Աշոտ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանության գործիքը տվյալ դեպքում ավտոմեքենան է եղել:

Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում