Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

ԱԱԾ տնօրենը դարձել է կառավարության «հրշեջը»․ «Փայտի մաֆիա»-ի հարցը ունի ենթակետեր և լուծման երեք տարբերակ

Իջևանում հուլիսի 17-ին տեղի ունեցած բողոքի ցույցը ավարտվեց ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով, ինչի հետևանքով եղան վիրավորներ. 22 անձ բերման է ենթարկվել, մեկ անձ ձերբակալվել է, հետախուզում է հայտարարվել մի քանի անձանց նկատմամբ: Ծառահատների բողոքի ցույցը շատերի համար տարօրինակ էր: Այն, որ անտառները տարիներ շարունակ «մեջ-մեջ են արել», այդ մասին մամուլում բազմիցս գրվել է: Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ «պայթեց» Իջևանում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության անդամ Սուրեն Պետրոսյանը, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Իջևանում անօրինական անտառահատությունը շատ հին պատմություն ունի, անգամ Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում այնտեղ որոշակի նմանատիպ դեպքեր են ի հայտ եկել, իհարկե, ոչ այս մասշտաբայնությամբ: Առաջին անգամ խոշոր մասշտաբայնությունը 90-ականներին էր՝ ցուրտ ու մութ տարիներին, երբ ուղղակի այլ վառելիքի աղբյուր չկար: Բայց փայտն օգտագործվում էր ոչ միայն կենցաղային նպատակների համար, հենց այդ ժամանակ սկսեց ձևավորվել «փայտի մաֆիան», որն իր զարգացումն ունեցավ հետագա տարիներին և զարգանում էր ընդհուպ մնչև այս վերջին իրադարձությունները: Եվ դա բավականին բարդ խնդիր է, այնպես չէ, որ ոստիկանության միջոցով, և մարդկանց կալանավորելով այդ հարցը հնարավոր է լուծել:

Այդ հարցն ունի մի քանի ենթակետեր: Ինչպիսի՞ լուծումներ են հնարավոր. առաջին՝ կարող էր լինել այն, որ ուղղակի աչք փակեին, և «փայտի մաֆիան» շարունակեր իր գործը, բայց այդպես չի լինելու, որովհետև վարչապետը հստակ նշեց՝ այսուհետ թույլ չեն տալու անօրինական ծառահատումները: Երկրորդ ճանապարհը աշխատատեղով ապահովելն է, որովհետև մեկ-երկու մարդ չէ, անգամ հարյուր- երկու հարյուր չէ, բավականին շատ մարդիկ են: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ նախորդ մեկ տարվա ընթացքում իշխանությունները չեն կարողացել այդ տարածքում այնպիսի տնտեսական իրավիճակ ապահովել, որ ներդրումներ լինեն, գործարաններ և ֆաբրիկաներ բացվեն, և մարդիկ հնարավորություն ունենան անօրինական բիզնեսի մեջ չընդգրկվել, այլ օրինական աշխատանք կատարել: Երրորդ ճանապարհը արտագաղթելն է»:

Քաղտեխնոլոգը նաև ընդգծեց, որ միջադեպի վայրում չէին հայտնվել «Իմ քայլ»-ի պատգամավորներ և չէին փորձել բանակցային գործընթաց իրականացնել, փոխարենը այնտեղ էր մեկնել Արթուր Վանեցյանը. «Այնպիսի տպավորություն է, որ ԱԱԾ տնօրենը վերածվել է կառավարության «հրշեջի»՝ իր բարձր հեղինակությամբ»:

Շատերը պնդում են, որ այս բողոքի ցույցերը ուղղորդված էին և իշխանության դեմ էին: Ո՞ւմ կողմից կարող էին ցույցերը ուղղորդված լինել: Ս. Պետրոսյանի խոսքով՝ մեր հասարակությունն ունի տարբեր շերտեր, և անկախ նրանից, թե ով կդրդի այդպիսի քայլերի, ով մանիպուլյացիայի կենթարկի, եթե հանրությունն ունենար այլ գիտակցական մակարդակ, խնդիրը դրան չէր հասնի: «Խնդիրը քաղաքական, սոցիալական և իրավական հարթություններում է, բայց առաջին հերթին վարքաբանական: Պետությունը, որպես լեգալ և լեգիտիմ ուժ կիրառելու բացարձակ իրավունք ունեցող դերակատար, պետք է այս խնդրին լուծում տա, բայց միակ իրական տարբերակը գիտական-կրթական ցենզի բարձրացումն է»,- նշեց քաղաքագետը:

Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ն այսօր դարձել է էկոլոգիական շահագործման երկիր. «Եվ եթե այսպես շարունակվի, շուտով Հայաստանը կդառնա բնակության համար ոչ պիտանի երկիր՝ պոչամբարներով, հանքերով, ավազահանքերով, Արարատյան դաշտավայրում ձկնաբուծությամբ, ծառահատմամբ: Սա հանցագործություն է: Անտառահատումը ժառանգություն ենք ստացել… ՀՀ զարգացման կոնցեպցիան պետք է ունենանք: «Փայտի մաֆիան» պետք է ջարդվի, Հայաստանում չպետք է լինի կազմակերպված հանցագործություն… Գործը հասել է համապետական ճգնաժամի. 40 միլիոն դոլար շրջանառության մեջ դնող մաֆիան Հայաստանը կաթվածահար է անում: Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր պատասխանատու էին այդպիսի երևույթները կանխելու համար և չեն կանխել»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում