Saturday, 18 07 2026
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից

Հայերը ո՞ր տեղն են գրավում ալկոհոլի սպառման առումով

Այսօր գինեգործների միության նախագահի Ավագ Հարությունյանը տեղեկացրեց, որ, հուրախություն գինեգործների, օղու արտադրությունը 64 տոկոսով նվազել է:

Ժողովուրդը սկսել է շատ գինի և քիչ օղի սպառել: Դրան նպաստեց նաև ճգնաժամը: Նրա փոխանցմամբ՝ գինու արտադրությունը ավելացել է 20 տոկոսով, կոնյակինը՝ 6 տոկոսով, իսկ գարեջրի արտադրությունը 10 տոկոսով նվազել է: Ի դեպ, գինեգործների միության նախագահի խոսքերով, գինեգործության համար առաջին մրցակիցը գարեջրի արտադրությունն է: Քանի որ այս երկու արտադրատեսակների համար հարկային դաշտում անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել:

Օրինակ՝ օղին, գինին, կոնյակը ակցիզավորվում են, իսկ գարեջուրը՝ ոչ: Ինչը մեծացնում է ստվերի և կոռուպցիոն ռիսկերի գործոնը: Բացի այդ, գարեջուրը թույլատրվում է լիտրով վաճառել, իսկ գինին՝ ոչ : Սա, բնականաբար, ձեռնտու է այդ բիզնեսի թիկունքում կանգնած որոշ շրջանակների:

Արդեն 10 տարի է՝ գինեգործները դիմել են կառավարությանը, սակայն պատճառաբանում են, թե Եվրոպայում ևս չի ակցիզավորվում: Այնինչ, այնտեղի վարչարարական մեթոդները մերի հետ անհամեմատելի են: Բացի այդ, մեր բնակչությունը քանակապես շատ քիչ է, ինչը ևս մեծացնում է ստվերն ու կոռուպցիոն ռիսկերը:

Ինչ վերաբերում է վերը նշված խմիչքների սպառմանը, Ավագ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին կիսամյակում սպառվել է 3.1 միլիոն լիտր օղի՝ նախորդ տարվա 4.7 միլիոն լիտրի փոխարեն, 625 հազար լիտր կոնյակ՝ նախորդ տարվա 610 հազար լիտրի փոխարեն, 1.4 հազար լիտր գինի՝ նախորդ տարվա 1.4 հազար լիտրի փոխարեն։ Իսկ գարեջրի սպառումը նվազել է 8 տոկոսով:

Գինու սպառման առնչությամբ Ավագ Հարությունյանը հաստատեց, որ այն սեզոնայնություն ունի: Ամբողջ աշխարհում գինին քիչ է սպառվում մայիսի կեսերից մինչև սեպտեմբերի կեսերը և սեպտեմբերից մինչև մայիս սպառումը ավելանում է: Ինչ վերաբերում է այս շոգ ամիսներին գինի սպառելուն՝ գինեգործը նշեց, որ գինին տեղով դեղ է: Հետևաբար, առողջ տղամարդը օրական կարող է սպառել 300-500 գրամ գինի, իսկ կինը՝ 100 գրամով պակաս: Նախընտրելի է ցերեկային ժամերին սպիտակ սառը գինին, իսկ երեկոյան՝ կարմիր և առանց շաքարային հավելումների:

Ինչ վերաբերում է խաղողի բերքին գինեգործության միության նախագահը արձանագրեց, որ այն նախորդ տարվա համեմատ 20-30 տոկոսով ավելի է: Սակայն կարկտահարության հետևանքով մեծ վնասներ է կրել: Իսկ կարկտահարությունից ոչ միայն ճյուղերն ու բերքն են վնասվում, այլև խոնավությունը առաջ բերում սնկային հիվանդություն: Իսկ ներկայիս թունաքիմիկատները նաև կեղծվում են, ուստի երբեմն դրական ազդեցություն չեն տալիս: Այս շուկան պետք է վերցվի վերահսկողության տակ:
«Ես չգիտեմ՝ գյուղացիները ինչքանով կկարողանան պայքարել այդ հիվանդության դեմ»:

Լրագրողների հարցին, թե գյուղնախարարությունը չի՞ օգնում թունաքիմիկատներով կամ խորհուրդներով, Ավագ Հարությունյանը արձագանքեց. «Իմ տեղեկություններով՝ ոչ, չի օգնել: Բայց թույլ տվեք այդ հարցին անեկդոտով պատասխանեմ: Մեկի հավերի մեջ հիվանդություն է տարածվում: Նա անասնաբույժի է հրավիրում: Բայց այս անասնաբույժը ինչ դեղամիջոց, հնար օգտագործում է՝ հավերը շարունակում են իրար հետևից սատկել: Որոշ ժամանակ անց այս հավերի տերը, դիմելով անասնաբուժին, ասում է՝ ինչ է, էլ հնար չկա՞: Ի պատասխան՝ անասնաբույժն ասում է՝ հնար կա, էլ հավ չկա»:

Իսկ գյուղացիները հոգսեը թեթևացնելու գործում, ըստ Ավագ Հարությունյանի, մեծ դերակատարում կունենա երկարաժամկետ վարկավորումը և ապահովագրությունը:

«Շատ գինեգործներ կան, որ վարկ են վերցրել, բայց կարկուտը բերքը փչացրել է: Նրանք դիմել են կառավարությանը, որ վարկերի ժամկետները երկարաձգվեն: Ասել են՝ հնարավոր չէ: Բայց հնարավոր է, չէ՞, ջրի հարկերը հանել»,- ավելացրեց Ավագ Հարությունյանը:

Նա նաև ահազանգեց, որ շուտով մենք կոնյակի փոխարեն կունենք բրենդի ապրանքանիշը, որի վարկանիշը շուկայում 3 անգամ ցածր է: Արդյունքում կնվազի սպառումը, հետևաբար և՝ խաղողի այգիները: Նրա փոխանցմամբ այս գործընթացը սկսել է 1909 թ., երբ եվրոպական երկրները հրաժարվեցին կոնյակ անվանումից, ինչը Ֆրանսիայի ցանկություն էր:

Իսկ քանի որ կոնյակ արտադրողերը շատ հարուստ մարդիկ են, ֆինանսատնտեսական ճգնաժամը նրանց վրա այն առումով լավ ազդեց, որ սկսեցին աշխատել որակի, պահեստավորման, ինչպես նաև տեխնիկական վերազինման առումով: Բացի այդ, հասկացան, որ պետք է նաև գինի արտադրել:

Ի դեպ, գինու արտադրման առումով, ըստ գինեգործների նախագահի, աշխարհի 70 երկրների շարքում 68-րդ տեղում ենք, իսկ ալկոհոլի օգտագործմամբ՝ 7-8-րդ տեղում, սակայն պաշտոնապես 3-րդն ենք:

Առաջինը Ռուսաստանն է, հետո՝ Մոլդովան:

Հարկ է նաև նկատել, որ հայկական գինու 73 տոկոսը արտահանվում է ԱՊՀ երկրներ, մնացածը՝ Եվրոպա և ԱՄՆ: Բայց հիմական սպառողը հայկական սփյուռքն է, ինչը իր թե դրական, թե բացասական կողմերն ունի: Լավ է այն առումով, որ հայկական գինին սպառում է գտնում: Սակայն սփյուռքը սպառում է ոչ թե որակից, այլ զգացմունքներից ելնելով: Սա էլ մեր արտադրողներին, այսպես ասած՝ արխային է գցում և թույլ չի տալիս, որ գինու որակի վրա աշխատեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում