Saturday, 18 07 2026
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից

«Ռուսական ինտեգրացիոն նախագծերը չեն դադարեցվի՝ անկախ Ղրիմի ծախսերից ու պատժամիջոցներից»

Ռուսաստանյան ինտեգրացիոն պրոյեկտները չեն դադարեցվի` անկախ Ղրիմի ծախսերից ու պատժամիջոցներից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով այն տեսակետներին, թե անկանխատեսելի ծախսերի պատճառով ՌԴ-ն ստիպված կլինի դադարեցնել նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտները:

Նա նախ նկատեց, որ ՌԴ-ն այսօր լուրջ պատժամիջոցների տակ չէ, տնտեսական լուրջ պատժամիջոցները դեռ քննարկվող ծրագրեր են, իսկ ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի կիրառած այցագրային սահմանափակումները Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չեն կարող:

Ինչ վերաբերում է Ղրիմի չնախատեսված ծախսերին, ապա տնտեսական վերլուծաբանը նշեց, որ այսօր բավականին բարդ է խոսել, թե ինչ գումարի մասին է խոսքը, որովհետև տարբեր գնահատականներ են հնչում, և դրանք դեռ փոփոխվում են:

«Եթե մենք խոսում ենք սոցիալական հավելյալ ծախսերի մասին, ապա 50 հազար միլիարդ դոլարի մասին է խոսքը, եթե ենթակառուցվածքներում ներդրումների, ապա ավելի պակաս: Հիմնականում գերագնահատվում են ծախսերը Ղրիմում: Այս իմաստով հիմա տեղի է ունենում ծախսերի դրամատիզացիա: Շատերը կարծում են, որ դրանք անպատմելի թվեր են լինելու, իրականում մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն արդեն մի քանի խոշորամասշտաբ պրոյեկտներ է կարողացել հաղթահարել ՄՄ-ին զուգահեռ, ինչպիսիք են պրոյեկտները Վլադիվոստոկում, Կազանում, Սոչիում՝ Օլիմպիական խաղերը: Այսինքն՝ մենք սովորել ենք վաստակել և ճիշտ ծախսել մեր միջոցները:

Պետք է հասկանալ նաև, որ այդ հզոր պրոյեկտներն իրենք էլ իրենց ներդրումն են բերում տնտեսության մեջ, այսինքն՝ դրանք պարզապես ծախսեր չեն:

Ես չեմ կարծում, որ այդ հնարավոր ծախսերը կհանգեցնեն ինչ-որ բացասական զարգացման՝ մասնավորապես ինտեգրացիոն պրոյեկտների հետ կապված: Մենք արդեն սովորել ենք իրագործել միաժամանակ մի քանի խոշոր պրոյեկտներ, ուստի դրանք չեն հակասի իրար»,- ասաց Սիմոնովը:

Հարցին՝ հնարավոր տնտեսական պատժամիջոցները նույնպե՞ս վնաս չեն կարող հասցնել տնտեսությանը, նա պատասխանեց, որ
պետք է դեռ հասկանալ, թե ինչպիսին կլինեն դրանք, քանի որ ՌԴ-ն հանգիստ է՝ Եվրոպան այսօր ՌԴ-ին այլընտրանք չունի, Ռուսաստանին փոխարինելու տարբերակ չունի:

«ՌԴ-ից հրաժարվելը Եվրոպայի համար տնտեսական աղետ կլինի, ուստի այս ամենը դեռ համեմատական է: Իսկ Մագնիտսկու նման ցուցակը որևէ մեկին չի վախեցնում: Սպասենք տնտեսական պատժամիջոցներին, որից հետո կգնահատենք դրանց ազդեցությունը»,- ասաց Սիմոնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում