Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

«Իսլամական պետությունն» արդեն Ադրբեջանից․ հնարավորություններն ու հեռանկարը

Սոցիալական ցանցերում և բազմաթիվ լրատվամիջոցների կողմից հուլիսի 2-ից ակտիվորեն տարածվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների» մասնակցությամբ տեսանյութ (որոշ դեպքերում նաև դրանից կտրված 39 վայրկյան տևողությամբ հատվածը): Տեսանյութին կցված բնութագրական տեքստերում, հավանաբար հաշվի առնելով դրանում առկա լոգոն և նման այլ տեքստային նշումներ, ընդգծվում է, թե առաջին անգամ է, որ խմբավորման զինյալները տեսաուղերձ են հղում հենց Ադրբեջանի տարածքից, մինչդեռ որևէ հավելյալ փաստ չի ներկայացվում նկարահանման վայրի առնչությամբ:

Տեսանյութում 3 դիմակավորված անձինք (նրանցից մեկը՝ Յուսուֆ ալ-Ազերի անունով, ներկայացվում է որպես առաջնորդ), «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգերով կամ դրանց խաղարկային տարբերակով, թիկունքում ունենալով ԻՊ դրոշը, արաբերենով և ադրբեջաներենով մեջբերումներ են անում Ղուրանից, հիշատակում խմբավորման վերջին հենակետի՝ սիրիական Բաղուզ բնակավայրում մղված մարտերի մասին, սպառնում տարբեր պետությունների, նաև Ադրբեջանի «անհավատ իշխանություններին» կոչ անում հավատակիցներին՝ պայքարել նրանց դեմ, իսկ վերջում հավատարմության երդում են տալիս ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

Բացի տեսանյութի նկարահանման վայրի վերաբերյալ տեղեկատվության անհստակությունից, փորձագիտական շրջանակներում որոշակի վերապահումներ կան նաև դրանում հնչած «ադրբեջաներենի» մասով: Մասնավորապես, նշվում է, որ տեսանյութում հնչող լեզուն ավելի մոտ է թուրքերենին կամ Սիրիայի տարածքում ապրող թուրքմենների (թուրքոմաններ) լեզվին, օգտագործվում են լեզվական կառույցներ, որոնք բնորոշ են թուրքերենին, այլ ոչ ադրբեջաներենին. ասել է, թե՝ այդպիսի տեսանյութ կարելի էր նկարահանել ցանկացած թյուրքական միջավայրում, իհարկե նաև Ադրբեջանից դուրս: Նշված թեզին հակադարձողերի կարծիքով՝ նման իրողություններն իրավաչափ են, քանի որ, հնարավոր է, տարիներ շարունակ (սիրիական հակամարտության ընթացքում) այլ՝ նաև թյուրքական միջավայրում ապրելու և հանդես գալու հանգամանքն, անշուշտ, կարող է որոշակի ազդեցություն թողնել անձի լեզվամտածողության և դրա արտահայտչամիջոցների վրա ևս:

Ինչևէ, նաև այս տեսանյութի տարածման հանգամանքը վկայում է նախ և առաջ ԻՊ-ի նոր քարոզչական մարտավարության մասին, որը պայմանավորված է մշտական տեղակայման վայրի բացակայության պայմաններում կառույցի ազդեցությունը սեփական հետևորդների շրջանում անընդհատ ի ցույց դնելու տրամաբանությամբ: Նշվածի համատեքստում խմբավորման առաջնորդին ուղղված նոր երդման կամ նախկին երդումների հաստատման առումով այս տեսանյութը վերջին շրջանում թվով վեցերորդն է:

Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների արձագանքին, ապա ցայժմ որևէ մեկնաբանություն չի տարածվել:

Անկախ տեսանյութի ձևական և փաստական թույլ հիմնավորումներից, այդուհանդերձ ԻՊ-ի դեմ ընթացող պայքարի ներկա հանգրվանում դրա շարքերում ժամանակին հանդես եկած ծայրահեղականների՝ սեփական հայրենիք վերադարձի միտումները և դրանից բխող սպառնալիքները չեն կարող շրջանցել նաև Ադրբեջանը: Դեռևս 2017թ. սեպտեմբերին ԱՀ պետական անվտանգության ծառայության արդեն նախկին պետ Մադաթ Գուլիևը հայտարարել էր, որ Սիրիայի և Իրաքի տարածքներում ԻՊ-ին անդամակցել է մոտ 900 քաղաքացի, իսկ մի շարք այլ աղբյուրների հավաստմամբ՝ նրանց թիվը կարող էր հասնել մինչև 2000-3000-ի. նշվել է նաև մի քանի հարյուր սպանված ադրբեջանցիների մասին: Կասկածից վեր է, որ ադրբեջանցի վարձկանների մասին պաշտոնական տվյալները բավականաչափ հեռու են իրականությունից: Այս մասին վկայում է թեկուզ միայն այն իրողությունը, որ Սիրիա և Իրաք «ջիհադի» մեկնած ադրբեջանցիները ոչ միայն ընդգրկվել են տարբեր առանձին ծայրահեղական կառույցներում, այլև ունեցել են իրենց համայնքները, խմբերը և անգամ գործել սեփական հրամանատարական կազմի ներքո:

Այս հանգամանքն, անշուշտ, չի կարող մտահոգություն չառաջացնել ադրբեջանական իշխանությունների շրջանում, քանի որ այդ երկիրը (կառույցի տարբեր ներկայացուցիչների կողմից բնորոշվել է որպես «մսով կարկանդակ») և նրա բնակչությունը տարաբնույթ ծայրահեղական խմբավորումների ուշադրության կենտրոնում է գտնվել մշտապես: Ադրբեջանում զինյալների հավաքագրման գործընթացն առավել ակտիվացել էր 2012թ.-ից: Հավաքագրումը հիմնականում իրականացվում էր դեռեւս 90-ականների առաջին կեսին սաուդական և քուվեյթական հովանավորությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամների, սաուդցի անհատ քարոզիչների կողմից ստեղծված ծայրահեղական համայնքների միջոցով: Սկզբնական շրջանում սիրիական հակամարտությանը մասնակցող ադրբեջանցիների շրջանում գերակշռում էին առավելապես սոցիալական (տարբեր տվյալներով՝ շարքային վարձկաններն ամսական ստանում են 300-600 դոլար, կախված պատասխանատվության ծավալներից՝ մինչեւ 2000 դոլար), ապա նաև՝ գաղափարական, արժեհամակարգային դրդապատճառները:

Վերոնշյալի համատեքստում, հաշվի առնելով նաև նախկինում Սիրիայում և Իրաքում ծավալված գործընթացների տրամաբանությունը, ԻՊ գործունեության առանձնահատկությունները, մասնավորապես՝ նույն Իրաքի և Սիրիայի օրինակով «մերձավոր թշնամու»՝ այսինքն մուսուլմանական բնակչություն ունեցող երկրների «անհավատ վարչակարգերը» տապալելուն միտված գործողությունների առաջնահերթությունն ուրվագծում է ադրբեջանական իշխանություններին սպառնացող իրական վտանգները։ Իսկ դրանք կարող են առարկայական դրսևորում ստանալ ԱՀ ընդդիմադիր դաշտում առկա քաղաքական, նաև գաղափարական վակուումի պայմաններում, որը պատեհ իրավիճակային պայմաններում շատ արագ կարող է լցվել իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով ուղղորդվող ուժերի կողմից, որոնք, քաղաքական պայքարից բացի, կարող են գնալ նաև ռազմական առճակատման ճանապարհով: Նման սցենարի համար, դարձյալ Սիրիայի և Իրաքի օրինակով, ԻՊ-ը լայնորեն օգտագործել է սոցիալական բազան՝ իշխանություններից դժգոհ, իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներ ունեցող հասարակական տարբեր շերտերի (Ադրբեջանի պարագայում՝ նաև ազգային փոքրամասնությունների) ներկայացուցիչներին։

Քննարկվող խնդրի համատեքստում, բնականաբար չի կարելի չհիշատակել նաև ժամանակին հենց ԱՀ իշխանությունների կողմից ուղղորդվող «ջիհադականների» խմբերի՝ Մերձավոր Արևելք գործուղման իրողությունը, որի նպատակներից էր նաև վարձկանների կայուն ցանցերի ձևավորումը՝ անհրաժեշտ առիթի դեպքում դրանց ծառայություններից օգտվելու նպատակով։ Նշվածի ամենաթարմ օրինակը 2016թ․ ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններն էին Արցախում։

Արմեն Պետրոսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում