Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Թեհրանը կմրցի՞ Հայաստանի գազի մոսկովյան գնի հետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ և քննարկել թե՛ երկկողմ, թե՛ ռեգիոնալ, միջազգային ընդգրկման հարցեր: Մհեր Գրիգորյանն Իրան է այցելել հայ-իրանական տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստի համար: Հայաստանի փոխվարչապետի իրանյան այցին զուգահեռ տեղի էին ունենում Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցները ԵՏՄ երկրների նախագահների հետ, առայժմ բացառությամբ Պուտինի: Դրանց ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է հոկտեմբերի 1-ին Երևանում սպասվող ԵՏՄ Վեհաժողովի մասին: Հայաստանը նախագահող երկիր է, և Վեհաժողովի օրակարգի ձևավորումը, իհարկե, առաջին հերթին նախագահող երկրի պատասխանատվությունն է:

Սրանով հանդերձ, արդյոք Երևանը ձգտո՞ւմ է օրակարգ ներառել գազի գնագոյացման խնդիրը, ինչը ԵՏՄ մակարդակով առաջնահերթություն դիտարկելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մի քանի անգամ, տարբեր առիթներով: Երևանի դիրքորոշումն այն է, որ պետք է միասնական գնագոյացման շուկա և մեխանիզմ, որը թույլ կտա հավասարեցնել ԵՏՄ երկրների հնարավորություններն ու պայմանները, այլապես միասնական տարածությունը կորցնում է իմաստը:

Մյուս կողմից աներկբա է, որ դա ՌԴ համար կնշանակի առնվազն ԵՏՄ երկրների նկատմամբ կորցնել գազային գործիքը, մահակը, այդ թվում, իհարկե, Հայաստանի նկատմամբ: Ավելին, թեման հատկապես զգայուն է Հայաստանի առումով, և հատկապես թավշյա հեղափոխությունից հետո: Այդ ուղղությամբ Երևանն ու Մոսկվան բանակցության մեջ են արդեն մի քանի ամիս: Բանակցությունը գազի գնի շուրջ է, սակայն չկա որոշակիություն, թե ո՞ւր կգնա այդ գինը բանակցության արդյունքում՝ վե՞ր, թե՞ վար, և որն է լինելու որևէ ուղղությամբ գնալու, այսպես ասած, գինը:

Այս տեսանկյունից Երևանի խաղաքարտը կարող է լինել Իրանը, եթե համաձայնի ռուսականի հանդեպ մրցունակ գնով գազ մատակարարել Հայաստան, ինչը թույլ կտա վստահ խոսել ՌԴ հետ բանակցությունում՝ իմանալով, որ գնի շուրջ պայմանավորվածության չգալու դեպքում Հայաստանը չի մնա առանց գազ, և Իրանը կապահովի շահեկան մատակարարում: Երևանն ու Թեհրանը այս թեման շոշափեցին դեռևս փետրվարին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Իրան: Այդ իմաստով եղան քաղաքական հնչեղ հայտարարություններ, սակայն ինչ գործնական շարունակություն կա այդ մասով, հայտնի չէ: Այդ առումով էլ հետաքրքիր է, թե Մհեր Գրիգորյանի այցի ընթացքում արդյոք շոշափվե՞լ է այդ թեման, եթե ոչ հանձնաժողովի նիստում անմիջապես, ապա գոնե Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում: Թեհրանը պատրա՞ստ է նպաստել Երևանի դիրքերին՝ գազի գնի շուրջ Մոսկվայի հետ բանակցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում