Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Մոսկվայի մոտ Երևանի հանդեպ բացասական վերաբերմունք է կուտակվում. Տարասովը՝ Քոչարյանի կալանավորման մասին

«Ռուսաստանն իր դիրքորոշումը երբեք չի թաքցրել։ Այդ մասին խոսվել է արտգործնախարար Լավրովի մակարդակով, իսկ նախագահ Պուտինն այս ընթացքում շնորհավորանքներ է հղել Ռոբերտ Քոչարյանին, նրանք ունեն անձնական ջերմ հարաբերություններ։ Բնականաբար, ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն, ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Փաշինյանի քաղաքականությունը խնդրահարույց է, ապագային նայելու փոխարեն, չգիտես ինչու, հեղափոխական իշխանությունը անընդհատ հետ է նայում։ Քոչարյանին բանտ նստեցնելուց Հայաստանի վիճակը չի լավանա։ Պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ Քոչարյանը Ղարաբաղի առաջին, իսկ Հայաստանի երկրորդ նախագահն է, հիմա ի՞նչ, նախագահին խարդախ անվանելով՝ ինչի՞ եք հասնում։ Ի՞նչ է ստացվում դրանից, կարող է հետագայում էլ մյուս իշխանությունները նույն մեղադրանքը հասցնեն Փաշինյանին։ Սա շատ վատ նախադեպ է»։

Տարասովը նշեց, որ Մոսկվայում ակնկալիքներ են եղել, որ Հայաստանի նոր իշխանությունները երկիրը կդարձնեն ժողովրդավար և քաղաքակիրթ. «Հայաստանի Սահմանադրությամբ՝ նախագահն անձեռնմխելի է, և բոլորը պահում են այդ կանոնը։ Նույնիսկ Պորոշենկոն, որի ձեռքերն արյունոտ են՝ Կիևի իշխանությունները պահում են նրա անվտանգությունը, չնայած խոսվում է ինչ-որ մանր գործեր հարուցելու մասին»։

Քաղաքագետի կարծիքով՝ սա վատ նախադեպ է, որից Հայաստանը չի շահի. «Ի՞նչ են ուզում շահել անցյալը փորփրելով՝ դա վենդետա է, անձնական վրեժխնդրություն, որը շատ վատ է։ Գուցե Մոսկվայից պաշտոնական դիրքորոշումներ էլ լինեն, բայց ամեն դեպքում, փորձագետների կարծիքով, դա բացասական անդրադարձ կունենա»։

Տարասովը մեջբերեց վրացական իրադարձությունները և նշեց. «Դուք գիտեք, որ Մոսկվան շատ կտրուկ արձագանքեց, Երևանի հանդեպ էլ բացասական վերաբերմունք է կուտակվում, թե ինչ կլինի ապագայում՝ դժվար է ասել, բայց Մոսկվայի և Երևանի միջև, անկասկած, բացասական մթնոլորտ կձևավորվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում