Tuesday, 07 05 2024
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24

Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ ՀՀ Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան

«Անկախի» խնդրանքով Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտարարությանը։

– Պարոն Մանուկյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը։

– Եթե մեկը ուշադիր կարդա ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ կետը, ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածը, ապա ակնհայտ կլինի, որ Վահե Գրիգորյանի ասածն ուղղակի անհեթեթություն է։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի նախագահին չի կարող փոխել ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ Ազգային ժողովը, ոչ էլ կառավարությունը։ Բայց այս ամենի մեջ ինձ ուրիշ բան է մտահոգում․ մենք դաստիարակություն ենք ստացել մեր ընտանիքներում, բակում, դպրոցում, հասարակության մեջ, անցել ենք տասնյակ տարիների կյանք, և ես առաջին անգամ եմ լսում, որ մարդն ինքն իրեն հռչակի նման կարգավիճակ։ Ինչ-որ նոր տեսակի մարդիկ են աճել, որոնց ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում։ Մտահոգիչ է, որ արդեն այդպիսի մարդիկ կան հասարակության մեջ։

– Հնարավոր համարո՞ւմ եք, արդյոք, որ ճնշումների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տա։

– Գիտե՞ք, վերջիվերջո մեր ժողովուրդը հիմար չէ, որ ամեն մի կոչով ճնշումներ անի։ Խոսքը մի քանի հարյուր մարդու մասին չէ։ Իսկապես կարող է մի քանի հարյուր մարդ դեմ լինի նրան և պահանջի հրաժարական, բայց այն համաժողովրդական ճնշումները, որ կային մեկ տարի առաջ, այս պահին, այս հարցի շուրջ կրկնել հնարավոր չէ։ Հրայր Թովմասյանն ունի մաքուր կենսագրություն, այսինքն՝ ոչ մի բանից կպչել հնարավոր չէ։ Ոչ ոք չի կասկածում Հրայր Թովմասյանի պրոֆեսիոնալ հատկություններին։ Ես վաղուց եմ ճանաչում նրան, մեր կուսակցության հետ կապված մարդ է եղել, և նրա մեջ կամային հատկությունները բավականին բարձր են, նա հեշտությամբ ճնշումներին չի ենթարկվի։ Այստեղ հարցն իր պաշտոնի մասին չէ, այլ երևույթի մասին է, այսինքն՝ Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում