Վրաստանում բողոքների ցույցերի ֆոնին հրաժարական է տվել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպիչը՝ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության խորհրդարանական պատգամավոր Զաքարիա Կուցնաշվիլին: Այս մասին հաղորդում է Georgia Online- ը:
«Միակ բանը, որ ես ունեմ պատգամավորի ազատ մանդատն է: Ուստի, ես այսօր հայտարարում եմ, որ պատրաստ եմ այն վայր դնել», – ասել է պատգամավորը:
Կուցնաշվիլին նաև ստանձնել է մասսայական բողոքների ցույցերին հանգեցրած իրադարձությունների քաղաքական պատասխանատվությունը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։