Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանի ներսում չկա որևէ քաղաքական ուժ, որ ի զորու է կատարել հակահեղափոխություն

«Կան բաներ, որոնց խոսելու իրավունքը պետք է ձեռք բերել։ Ես ինքս ունեմ այդ իրավունքը, և ինձ նման շատ մարդիկ, որոնք նախորդ բոլոր տարիներին գործել են ընդդիմադիր դաշտում, իսկ այժմ չեն կազմում իշխանության մաս։ Բայց գործելով ընդդիմադիր դաշտում, երբեք տուրք չեն տվել հայհոյանքին, տուրք չեն տվել սադրանքին։ Այսինքն՝ եղել են քաղաքական ընդդիմադիրներ, չեն կպել մարդկանց անձնականին, չեն պիտակավորել մարդկանց, չեն հայհոյել։ Այդ ամենն ինձ համար անընդունելի է։ Իմ հոդվածում խնդիրները պատասխաններ էին հայհոյող կանանց վերաբերյալ, ինչի շուրջ վերջերս բովանդակային ծավալուն դիսկուրս է ծավալվում։ Դրանք պատասխաններ էին այն մարդկանց, որոնք զարմանում են, որ Հայաստանում կան բռնության կոչ անողներ։ Իհարկե, մի հասարակություն, որին տարիներ շարունակ լցրել ես անիմաստ, դատարկ կոնտենտով ու ֆաստֆուդային արժեքներով, որին չես տվել մշակույթ, ավելին՝ փորձել ես խլել ունեցած մշակույթը՝ արժեզրկելով ամեն ինչ, անորակ սերիալներում լեգալացրել ես բռի խոսույթը, բնականաբար, այդ հասարակությունը պետք է հայհոյի։ Դրանից խուսափել չենք կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։

«Եկեք չզարմանանք։ Այն մարդիկ, որոնք եղել են այդ համակարգի ճարտարապետները, այն մարդիկ, որոնք կանգնած են եղել այդ համակարգի կերտման հետևում, զարմանալու իրավունք չունեն։ Զարմանալու իրավունք ունեմ ես, զարմանալու իրավունք ունեք դուք։ Ինչո՞ւ, որովհետև կարող է մեր անձնական խոսույթում մենք ինչ-ինչ բառեր օգտագործենք, որը երբեք չենք բերի հանրային քննարկման դաշտ։ Մյուս կողմից՝ անգամ մեր անձնական խոսույթում մենք դեմ ենք բռնությանը, մենք դեմ ենք մարդկանց պիտակավորելուն, մենք դեմ ենք այդ բարիկադներ կառուցելուն կամ խրամատներից կռվելուն։ Տեսեք, ես հիմա հանդես եմ գալիս իմ դեմքով՝ Վահրամ Թոքմաջյանը պատասխանատու է իր խոսքերի համար, բայց հները շարունակում են խոսել ֆեյքերի լեզվով։ Եթե խոսում եք բարիկադները քանդելուց, շատ լավ, եկեք խոսեք ձեր դեմքով, որովհետև հիմա չգիտենք, թե ում հետ ենք խոսում»,- հավելեց Վահրամ Թոքմաջյանը։

Բանախոսը նաև հավելեց, որ Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որ ի զորու է կատարել հակահեղափոխություն։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում