Tuesday, 07 05 2024
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ

Հիմա ասում են՝ բռնությանը դեմ ենք, իսկ ո՞ւր էիք այսքան ժամանակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

-Առաջիկա օրերին Գլենդելի քաղաքապետական խորհրդի նախկին անդամ, մի քանի անգամ քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանը կնշանակվի վարչապետին կից Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար: Ինչպե՞ս եք գնահատում։

-Մի քանի շաբաթ առաջ իմացա, որ պարոն Սինանյանը նշանակվելու է այդ պաշտոնին և անկեղծորեն ուրախացա, որովհետև լուրջ տվյալներ պետք է ունենար անձը այդ պաշտոնին նշանակվելու համար, և պարոն Սինանյանն այդ տվյալներն ունի։ Ինչպես գիտեք, նա ծնվել է Հայաստանում, հետո փոքր տարիքում տեղափոխվել ԱՄՆ, ուսանել է և հասել քաղաքական կարևոր՝ Գլենդելի քաղաքապետի կարևոր պաշտոնին։ Նա մեկն է, որ քաջածանոթ է թե՛ Հայաստանի կացությանը և թե՛ Սփյուռքի։ Վերջին տարիներին բազմիցս եղել է Հայաստանում։

Եվ իր պատկերացումները Հայաստանի մասին ոչ թե մանկական տարիքից են մնացել, այլ նա բազմիցս այցելել է Հայաստան, ներկա ղեկավարների հետ անձնական մտերմություն ունի։ Կարծում եմ՝ ճիշտ անձ է նշանակվել։ Անշուշտ, պետք է սպասել երկու հարց լրիվ իմանալու համար․ մեկը այն է, որ թղթի վրա նա ճիշտ անձ է, բայց տեսնենք, թե իր աշխատանքի բերումով ինչ է անելու, որից հետո ավելի լավ կդատենք իր աշխատանքը։ Թողնենք մի քիչ աշխատի, հետո նոր մեր կարծիքը կարող ենք հայտնել։ Երկրորդ՝ գնահատում ենք իր ազգասիրությունը, որովհետև այստեղ նա կարևոր պաշտոն ունի և հրաժարվում է իր քաղաքական պաշտոնից և տեղափոխվում է Հայաստան։ Ինչպես գիտեք, ինքն ու իր կինը իրավաբաններ են և այստեղ, որպես իրավաբան, լավ աշխատանք ունեն, լավ եկամուտ, և այստեղ թողնում են ամեն ինչ և տեղափոխվում Հայաստան։ Սա շատ գնահատելի քայլ է և ցույց է տալիս, որ ինքը իսկապես հոգ է տանում Հայաստանի մասին և փորձում է իր լուման ներդրել այդ կարևոր գործին։

-Դուք դեմ էիք Սփյուռքի նախարարության փակվելուն։ Հիմա, երբ նախարարությունը լուծարվեց, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը կկարողանա՞ արդյունավետ գործել, որ այդ մտահոգությունները փարատվեն։

-Միանգամայն, Սփյուռքի նախարարության փակելով՝ երկու սխալ արեցին․մեկը որ փակեցին, մեկն այն է, որ սխալ արեցին, որ փակեցին, իսկ հաջորդը, թե ինչպես փակեցին։ Եթե փակեին, բայց սկզբում ուսումնասիրեին, խորհրդակցեին Սփյուռքի կարևոր անհատների հետ և հետո նոր ամեն ինչ իմանալուց հետո վերջնական փակեին, դա իրենց իրավունքն է։ Բայց, նախ, իրենք որոշեցին կրճատեն նախարարությունները, կառուցվածքային փոփոխություններ արեցին և սկսեցին գնահատականներ տալ, թե նախարարությունը լավ չի աշխատել, չի արդարացրել։

Ինչպես սկզբում ասել եմ, եթե նախկինում նախարարությունը լավ չի աշխատել, կարող ես փոխել նախարարին, անձնակազմը, և նոր լուծումներ տալ, բարելավել։ Լավ չաշխատելու լուծումը փակելը չէ, և եթե մի օր իմանանք, որ ՊՆ-ն լավ չի աշխատում, լուծումը չպետք է լինի նախարարության փակելը։ Եկան իշխանության, առաջին օրից հայտարարեցին, թե որքան են գնահատում Սփյուռքը, որ հրավիրում են հայրենիք, և առանց խորհրդակցության, առանց որևէ պատճառի փակում են նախարարությունը։ Սա շատ բացասական ազդեցություն ունեցավ Սփյուռքի վրա։ Եվ եթե պարոն Սինանյանը հաջողի, լավ արդյունք տա, այցելի համայնքներ, խորհրդակցի բոլորի հետ, բոլորս էլ տպավորվենք, որ իսկապես ճիշտ անձն է, և ոչ միայն ինքը, այլ նաև այդ կառույցը ճիշտ միջոց է Սփյուռքի հետ գործակցելու, սրտնեղությունը կանցնի, բայց եթե այս նոր կառույցն էլ իրեն չարդարացնի, այդ ժամանակ բացասական ենք վերաբերվելու նախարարությունը փակելու որոշմանը։

Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարել է սևազգեստ խմբերին տեղորոշել, ծաղկավոր բաբոչկաներ կապել և ճանապարհել օրինական կյանք։ Ձեր կարծիքով՝ կա՞ն լուրջ վտանգներ։ Ընդհանրապես, վերջին շրջանում Դաշնակցությունն է բռնության կոչերով հանդես գալիս։ Ինչպե՞ս եք գնահատում։

-Իմ մտահոգությունը նոր չէ, իմ մտահոգությունը մեկ տարի առաջ է սկսվել, երբ վարչապետը ցույցերի ընթացքում հայտարարեց, որ նոր իշխանությունը սիրո և համերաշխության հեղափոխություն արեց, բայց անմիջապես տեսանք, թե համացանցում ինչ թշնամական, ատելությամբ լի արտահայտություններ էին անում, իրար դավաճան ու թուրք անվանում։ Եվ սա շատ տգեղ և մտահոգիչ է։ Ես մտահոգ էի, որ այս բոլորը կարող էր հանգել ոչ միայն լեզվակռվի, այլ իսկական բռնության, իսկական կռվի։ Եվ ես կոչ եմ անում, որ մեր իշխանությունը շատ խիստ բառերով իրենց ժողովրդին դիմի, որ ոչ միայն բռնություն չգործադրեն, այլ այդ թշնամական խոսքերով ատելություն չհրահրեն։ Խոսքը տանում է գործի, իսկ գործը բռնություն է, և պետք է այդ բռնության դեմն առնել՝ թշնամանքը կասեցնելով։ Ի վերջո, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ նույն ընտանիքի անդամ են, ոչ մեկը մեզ չի պաշտպանելու, մենք պետք է մեզ պաշտպանենք, անընդհատ թուրքերի և ազերիների մասին ենք խոսում, բայց հաճախ ավելի վատ բաներ ենք անում, քան թուրքն ու ազերին կարող են անել։ Եվ ես կոչ եմ անում, որ իշխանությունը շատ խիստ բառերով դիմի ժողովրդին, պարտադրի, որ վերջ դնեն թշնամանքի խոսքին։ Բռնությունը սկսվում է այդ խոսքերին որպես հետևանք։

Եվ մեկ տարի է՝ իշխանությունը թույլ է տվել, որ այս թշնամանքի խոսքը փոխադարձաբար ասեն։ Մարդիկ պետք է ազատ լինեն կարծիք հայտնելու, բայց այսօր տեսնում ենք, որ եթե դիմացինը չի ընդունում քո կարծիքը, քեզ անվանում են դավաճան, հակահեղափոխական և այլն։ Եվ այսպիսի խոսակցություններին պետք է վերջ դնել։ Հիմա ասում են՝ բռնությանը դեմ ենք, իսկ ո՞ւր էիք այսքան ժամանակ, պետք էր հենց առաջին օրվանից դեմ լինել։

-Այսինքն՝ ուշացա՞ծ են Փաշինյանի քայլերը, հանձնարարությունները ԱԱԾ պետին և ոստիկանապետին։

-Անշուշտ, երբ մեկը կարող էր կանխել մեկ հարձակում կամ ոճիր, պետք է կանխել այդ հարձակումը, ոչ թե ոճիրից հետո տեսնել՝ ով է մեղավոր, այլ պետք է կանխել։ Կանխելը շատ ավելի հեշտ է․ եթե մի տեղ մի ռումբ է դրվել, ո՞րն է ավելի հեշտ՝ ռումբի պայթյունը կանխե՞լ, թե՞ սպասել ռումբի պայթյունին և հետո պայթյունից հետո զոհերով զբաղվել։ Մեկ տարի է անցել, և մեկ տարի է՝ սոցիալական մեդիայում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում ատելության քարոզ է գնում, և ոչ մեկը չի ասում՝ ինչ տեղի է ունենում, ուր մնացին սերն ու հանդուրժողականությունը։ Ես շատ մտահոգ եմ վերջին շրջանում Հայաստանի և Արցախի միջև վիճաբանությունից, և տարբեր վիրավորական խոսքեր են ասվում։ Սա դատապարտելի է, Հայաստանը և Արցախը երկուսն էլ մեր հայրենիքն է, և որևէ մեկը չպետք է սեպ խրի Հայաստանի և Արցախի միջև, քանի որ ազերիները և թուրքերը հենց դրան են սպասում, որ իրենց երազին հասնեն։ Սա շատ սխալ բան է, և իշխանությունները պետք է անմիջապես առաջն առնեն և դադարեցնեն այս դավաճանական վերաբերմունքը, որ վտանգում է Արցախի գոյությանը։ Մի բուռ ժողովուրդ ենք, և եթե սկսենք դա էլ բաժանել փոքր-փոքր մասնիկների, արդեն բան չի մնա մեր ժողովրդից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում