Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Արցախում անցկացվող ֆուտբոլի մրցաշարը դրա վկայություններից է. Կրեմլի տարատեսակ էմիսարները գրեթե չեն բացակայում Արցախից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, կխնդրեմ ամփոփեք Արցախ իրականացրած «Միասնության ավտոերթի» արդյունքները։ Ձեր հիմնական շեշտադրումը, կարծես, Արցախի «աբխազացման» վտանգի մասին արցախահայությանը իրազեկելն է , ի՞նչ արձագանքներ ստացաք։

– Արդյունքը գոհացուցիչ է։ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը կողմնորոշված է միացման օգտին։ Ընդ որում՝ տենչում է օր առաջ ձերբազատվել երևանյան նախկին ռեժիմի ստեփանակերտյան մասնաճյուղից և ունենալ այնպիսի իշխանություն, որի հիմնական նպատակը կլինի Արցախի միացման գործընթացի ամբողջացումը։ Արցախցիները շատ լավ են հիշում «Կոլցո» օպերացիան և Հյուսիսային Արցախի դեպորտացիան, սուր կերպով զգում են աբխազացման վտանգը և ներքուստ պատրաստ են չեզոքացնելու այն։ Սակայն ժողովուրդը դեռևս գետնի վրա ակտիվ չէ, ռեժիմից վախը դեռ կա, բայց շուտով դա կհաղթահարվի։ Մինչ օրս կատարած մեր քայլերը, այդ թվում՝ «Միասնության ավտոերթը», Արցախում ստեղծված «Միացում» միավորման գործունեությունը «կոտրելու են կշեռքը»։

Արդյոք այսօր տեսնո՞ւմ եք Ռուսաստանի հետաքրքրության խորացում այս հարցում, ինչքանո՞վ են տեղի իշխանությունները խրախուսում Արցախի՝ ոչ թե մայր Հայաստանին միավորվելու, այլ անկախանալու ճանապարհը, որի մասին օրերս Արցախում քարոզել են ռուս փորձագետներ Կոլերովն ու Տարասովը։

Ռուսաստանի ակտիվացումն անզեն աչքով է երևում։ Այս օրերին Արցախում անցկացվող ֆուտբոլի մրցաշարն էլ դրա վկայություններից է։ Կրեմլի տարատեսակ էմիսարները գրեթե չեն բացակայում Արցախից։ պաշտոնական Ստեփանակերտը կրեմլահպատակ 5-րդ շարասյան կազմակերպչական հանգույցն է։ Եվ, բնականաբար, սպասարկում է Արցախի կեղծ անկախության հայեցակարգն ու աբխազացման սցենարը։ Անշուշտ, դա ի սկզբանե ձախողված ձեռնարկում է, դրա հիմնական դերակատարները պետք է պատրաստվեն Հայկական Նյուրնբերգի առաջ պատասխան տալուն։

Ինչպե՞ս եք վերաբերում Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությանը։ Արդյոք սա տեղավորվո՞ւմ է նույն Արցախի անկախացման ճանապարհի տրամաբանության մեջ։

– Այո, Վիտալի Բալասանյանը Արցախի աբխազացման ենթասցենարներից մեկն է սպասարկում։

Նախընտրական շրջանում ինչ դիրքորոշում են ունենալու «Սասնա ծռերը», կլինի՞ աջակցություն որևէ թեկնածուի։

– Ասպարեզում մինչ այս պահը երևակված որևէ մեկին չենք աջակցելու։ Նրանք բոլորը նախկինների թվից են, որոնցից կուշտ է թե՛ պատմությունը, թե՛ ժողովուրդը։ Աջակցելու ենք Արցախի միացման օրակարգով միասնական թեկնածուին։ Շուտով այլընտրանքը կերևա։

– Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպը տեղավորում եք քաղաքակա՞ն, թե՞ կենցաղային տրամաբանության մեջ։ Արդյոք արդեն իսկ նկատելի չե՞ն ապակայունացման փորձեր։

Երևույթի քրեական բաղադրիչը չեմ ուզում քննարկել։ Իսկ քաղաքական առումով, ինչպես արդեն ասացի, կուշտ ենք անցյալից։ Նաև այն պատճառով ենք մերժում անցյալը, որպեսզի զերծ մնանք անցյալից ապագային ուղղված կրակոցներից։ Կյանքը ստիպելու է, որ Արցախում հասարակությունն արագ ակտիվանա և ինքնակազմակերպվի։ Այդ դեպքում լուրջ ապակայունացում չի կարող լինել։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում