«Անցումային արդարադատությունը որևէ պարագայում ինքնանպատակ չի կարող դիտարկվել։ Մեր խնդիրը հետևյալն է՝ արագ, հնարավորինս արդյունավետ և իրավաչափ միջոցներով վերականգնել վստահությունը դատական իշխանության նկատմամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Հարցին, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածությում է հնարավոր կյանքի կոչել անցումային արդարադատությունը, պատգամավորը նշեց, որ նախ՝ կարճաժամկետ իրավաչափ վիրահատական միջամտություններ են անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք առերևույթ խնդիրները լուծել հիմա, միջնաժամկետ նպատակ՝ ստեղծել համապատասխան կայուն կառույցներ, որոնք կվերականգնեն վստահություն դատական իշխանության նկատմամբ, և որպես երկարաժամկետ նպատակ՝ դատաիրավական բարեփոխումներն են, որպեսզի կարողանանք ունենալ իրոք հասարակության վստհությունը վայելով դատական իշխանություն։
Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին՝ նա նշեց, որ Գագիկ Հարությունյանին ճանաչում է երկար, նա լուրջ ներդրումներ է ունեցել Հայաստանի տարատեսական իրավական զարգացումների ապահովման առումով, սա պետական գործչի քայլ էր․«Նա կշարունակի ակտիվ աշխատել գիտակրթական ոլորտում, կշարունակի իր հետազոտությունները»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։









































