Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Անշնորհակալ գործ

Սոցիոլոգիան ակտիվացել է, փորձում է կուսակցական վարկանիշներ ներկայացնել, կանխատեսումներ անել խորհրդարանում տեղերի բաշխվածության վերաբերյալ, թե ով քանի տոկոս կտանի, ով կանցնի, իսկ ով չի անցնի խորհրդարան:

Սոցիոլոգիական այս աժիոտաժը միանգամայն հասկանալի է՝ ընտրական շրջանները Հայաստանում սոցիոլոգիայի եկամտաբերության քիչ թե շատ բարվոք, պատեհ շրջան են, ու սոցիոլոգները փորձում են հնարավորինս արդյունավետ օգտագործել այն, ինչ-ինչ տվյալներ ներկայացնելով հաճախորդների շրջանակ պարզել, շահառուների ցանկ հստակեցնել, ներգրավել նոր պատվերներ և այլն: Տարօրինակ է այն քաղաքական աժիոտաժը, որն առաջանում է սոցիոլոգիական այս հրապարակումների հետևանքով: Մարդիկ սկսում են լրջորեն քննարկել կանխատեսումները, փորձում են իրենք էլ, այսպես ասած, մի-մի սոցիոլոգ դարձած գուշակել, թե ով կանցնի, որ տեղով կանցնի, քանի տեղ կունենա և այլն: Իրականում Հայաստանում այդ իմաստով բացարձակ անկանխատեսելի իրավիճակ է:

Ընդհանրապես, թվում է, թե ներքաղաքական հանդարտ գործընթացը պետք է որ ավելի հեռանկարային կանխատեսումների հնարավորություն ընձեռեր, սակայն իրականում իրավիճակը հակառակն է: Ինչքան հանդարտ է իրավիճակը Հայաստանում, այդքան ավելի անկայուն հիմքեր են կանխատեսումների, քաղաքական գուշակությունների և կանխագուշակությունների համար: Կարող ենք քիչ թե շատ վստահ լինել միայն, որ խորհրդարանում անկասկած տեղ կունենան ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և Հայ ազգային կոնգրեսը: Մնացյալ քաղաքական ուժերի առումով, շատ դժվար է կանխատեսումներ անել, որովհետև եթե, ասենք, այսօր իշխանությունը ծրագրում է, որ օրինակ տեղ կտա ՀՅԴ-ին կամ «Ժառանգությանը», ապա վաղը չի բացառվում, որ իշխանությունն ուղղակի չտեսնի դրա անհրաժեշտությունը: Ամեն ինչ կախված է ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների վեկտորից: Եթե օրինակ՝ Ղարաբաղի հարցում էական փոփոխություններ չլինեն, եթե արտաքին հարցում հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի նոր ալիք չսկսի, մինչև 2012 թվականի ընտրությունը, ապա հազիվ թե Սերժ Սարգսյանն ունենա ՀՅԴ-ին խորհրդարան մտցնելու անհրաժեշտություն: Թեև կա նաև 2013 թվականի ընտրության խնդիրը, և այդ դեպքում շատ բան կախված է նրանից, թե արդյոք Սերժ Սարգսյանը կունենա՞ այդ գործընթացների՝ Ղարաբաղ և հայ-թուրքական, զարգացման վերաբերյալ որևէ մեսիջ, որևէ ազդակ, որ ահա կարող է այսքան ժամանակ անց լինել այս կամ այն զարգացումը:

Արտաքին ազդակները զգալի դեր են խաղալու նաև «Ժառանգության» պարագայում, քանի որ այս կուսակցությունն էլ արտաքին հարցերում հակադիր հայացքներ ունի իշխանության մոտեցումների հետ համեմատ և կարող է ՀՅԴ հետ միասին կազմել լուրջ ընդդիմադիր ալյանս: «Ժառանգության» պարագայում, սակայն, ներքին գործոններն էլ զգալի են, քանի որ ի տարբերություն ՀՅԴ-ի, «Ժառանգությունը» բավական ակտիվ է ներքին կյանքում և փորձում է թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական ֆորմատների առաջարկներ ներկայացնել հասարակությանը, թեև դրանք առայժմ, մեղմ ասած, այդքան էլ գրավիչ չեն թվում՝ դատելով «Ժառանգության» ակցիաների մասնակիցների քանակից: Հետևաբար, «Ժառանգության» դեպքում շատ բան կախված է նաև նրանից, թե կուսակցությունն ինչքանով կհաջողի ներքին ժողովրդականության հարցում: Եվ եթե հաջողի, ապա իշխանությունն անկասկած ստիպված կլինի հաշվի նստել այդ իրողության հետ:

ՀՅԴ պարագայում էլ, իհարկե, կա այդ գործոնը, բայց կարծես թե շատ քիչ է հավանական, որ ՀՅԴ-ն ներքին կյանքում կարողանա ժողովրդականության հասնել իր ներկայիս էլիտայի պայմաններում: ՀՅԴ ներկայիս ղեկավար կազմը այնքան է սերտաճած իշխանության հետ՝ լինելով տարբեր բիզնես-պրոյեկտների գործընկեր, որ դժվար է պատկերացնել թե այդ պարագայում ինչպե՞ս է ՀՅԴ-ն ակտիվ ներքին գործունեություն ծավալելու և իրական ապացույցներ ներկայացնելու իր ընդդիմադիր լինելու վերաբերյալ: Իհարկե նույնը կա նաև արտաքինի պարագայում, բայց այստեղ արդեն Դաշնակցության մոտ առաջանում է որոշակի հետաքրքրական իրավիճակ. կուսակցությունն այստեղ ուղղակիորեն կանգնում է դեմք փրկելու անհրաժեշտության առաջ և ստիպված է լինում կոշտ դիրքորոշում ցուցաբերել, իսկ դրան զուգահեռ էլ արտաքին հարցերում ակտիվանում է կուսակցության, այսպես ասած, արտասահմանյան, սփյուռքյան թևը և հավասարակշռում հայաստանյան լիդերներին, ու արդյունքում ՀՅԴ գործունեությունը որոշակիորեն արմատականանում է: Իսկ քանի որ ներքին կյանքում արտասահմանյան թևի շահագրգռությունը գրեթե զրոյական է, հետաքրքրությունը գրեթե բացակայում է, ապա իրավիճակը լրիվ մնում է, այսպես ասած, հայաստանյան ղեկավար կազմի հայեցողությանը, և արդյունքում ստանում ենք մեր բոլորիս աչքի առաջ գիրացող կոնֆորմիզմ:

ՀՅԴ պարագայում երևի թե կա ևս մի գործոն՝ Ռոբերտ Քոչարյան: Բայց համարձակվում եմ ենթադրել, որ ՀՅԴ-ն առանց Քոչարյանի շատ ավելի մեծ շանս ունի ընդունելության արժանանալ գալիք խորհրդարանում, քան Քոչարյանով: Բանն այն է, որ Քոչարյանի ներկայացվածությունը գալիք խորհրդարանում ցանկալի չէ թե՛ ՀՀԿ, թե՛ Կոնգրեսի, թե՛ անգամ ԲՀԿ համար, որը թերևս վաղուց է հասկացել, թե ինչքան խանգարող և կաթվածահար անող գործոն է այդ գործոնն այժմ:

Ընթերցողը կարող է նկատել, որ չշոշափեցի ՕԵԿ անունը: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը կարող է ՕԵԿ-ին մի քանի մանդատ տալ: Բայց, անկեղծ ասած, դա արդեն, բարեբախտաբար, Հայաստանում որևէ մեկին չի էլ հետաքրքրում: Իսկ ահա այն, թե արդյոք ավանդական հնգյակից բացի՝ ՀՀԿ, ԲՀԿ, Կոնգրես, ՀՅԴ և «Ժառանգություն» (ՕԵԿ-ը վաղուց արդեն, այսպես ասած, ոչ ավանդական ուժ է), որևէ այլ ուժ կհայտնվի՞ խորհրդարանում, թերևս ավելի ու ավելի հետաքրքրական հարց է դառնում՝ նկատի ունենալով այն, որ ներկայիս ընտրական փուլը Հայաստանի համար թերևս նշանավորվելու է որպես մուտք դեպի նոր քաղաքական փուլ, և դրա նախանշանները առնվազն կնշմարվեն ընտրության արդյունքների տեսքով:

Ի վերջո, կասկած չկա նաև, որ Հայաստանի ապագա խորհրդարանի գույները կախված են լինելու, այսպես ասած, գերտերությունների տրամադրություններից: Չէ՞ որ Հայաստանում իշխանությունը որևէ քայլ անելիս, առավել ևս կարևոր քայլ, առաջնորդվում է ընդամենը հետևյալ սկզբունքով՝ հնարավորինս նվազեցնել իր հանդեպ ներքին վտանգները և արտաքին ճնշումները: Եվ կախված այն բանից, թե տվյալ, այսինքն՝ ընտրության պահին ով ինչպիսի վտանգ կներկայացնի և ինչքան կճնշի իշխանությանը, կձևավորվի Հայաստանի նոր խորհրդարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում