Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Դեկորացիա՞, թե՞ իրական գործընկերներ

Արևմտյան տերությունները կարծես խոսքից անցնում են գործի և փորձում են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների սպառնալիքները կյանքի կոչել: Համենայնդեպս, արդեն և՛ ԱՄՆ-ից, և՛ Եվրոպայից կան տեղեկություններ ռուսաստանյան մի շարք պաշտոնյաների հանդեպ վիզային արգելք սահմանելու մասին: Առայժմ, սակայն, այս ամենը Ռուսաստանին չի կանգնեցնում Ղրիմի յուրացման հարցում: Ավելին՝ Ղրիմին միանում է նաև այդ տարածքի հետ վարչական կապ չունեցող Սևաստոպոլը: Այս ամենը մարսելուց հետո Ռուսաստանը, իհարկե, կփորձի նաև նույնն անել ուկրաինական այլ քաղաքների հանդեպ:

Սա նաև բնական է, որովհետև այցագրային արգելքը ռուսաստանցի պաշտոնյաների տրամադրությունը միգուցե գցի, բայց Պուտինի կայսերական նկրտումների համար այդ արգելքը ծիծաղելի մի բան է: Ինչի՞ պետք է հասնել այցագրային արգելքով. իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ ոչնչի:

Ռուսաստանի կայսերական հավակնությունների ավելի ու ավելի ագրեսիվ և վտանգավոր դրսևորում ստացող գործընթացը կասեցնելու համար հարկավոր են գործնական պատժամիջոցներ կամ այլ քայլեր, որոնք իսկապես կստիպեն ՌԴ ղեկավարությանը մտածել՝ մինչ հետխորհրդային երկրներին իրենց կամքով ընտրություն կատարելու համար պատերազմներ հայտարարելը կամ պատերազմներով շանտաժելը, ինչը նաև փորձ արեցին անել Հայաստանի դեպքում և կրկին հաջողեցին:

Ներկայիս պահը արևմտյան հանրության համար, այսպես ասած, «անկեղծության պահն» է, և այդ հանրույթը պետք է գործնականում ցույց տա, թե ինչի է ընդունակ համամարդկային արժեքների՝ ազատության ու իրավունքի գերակայություն, ինչպես նաև քաղաքակրթական այդ ընտանիքին անդամակցելու քաղաքական որոշման կամք և համարձակություն դրսևորած ժողովուրդներին պաշտպանելու հարցում: Հակառակ դեպքում արևմտյան հանրույթը՝ իր դեկորատիվ պատժամիջոցներով, ընդամենը ամրացնելու է Մաքսային միության, Եվրասիական միության, ընդհանրապես խորհրդային-ռուսական կայսրության վերականգնման ազդեցության գործակալների փաստարկներն առ այն, որ այդ հավակնությունները չբավարարողներին սպառնում է անխուսափելի պատիժ, որը կանխելու ունակություն կամ ցանկություն արևմտյան գործընկերները չունեն և չեն էլ ունենա:

Միգուցե փոքր-ինչ պարզունակ, սակայն հենց այս իրողությունն է այժմ դրված աշխարհաքաղաքական խաղասեղանին, և այս հարցին պետք է իրականում պատասխան տա Արևմուտքը, եթե ցանկանում է, որ ժողովուրդները դիտարկեն իրեն որպես ազատության, անկախութան ու ժողովրդավարության համար պայքարի օգտակար գործընկեր: Հակառակ դեպքում այդ պայքարի ելած կամ այդ պայքարը որպես հրատապ օրակարգային հարց ունեցող ժողովուրդների համար Արևմուտքը հայտնվում է ընդամենը Ռուսաստանի հակադիր ծայրահեղության մեջ:

Օբամա, Օլանդ, Մերկել, Քեմերոն և այլ առաջնորդները ներկայումս պետք է թե՛ անկախության համար պայքարող հետխորհրդային ժողովուրդներին, թե՛ նաև հենց իրենց իսկ հասարակություններին ցույց տան, թե ինչի են ընդունակ քաղաքակրթական, համամարդկային առաջատար արժեքներն ու ձեռքբերումները պաշտպանելու հարցում:

Խնդիրն այստեղ բացարձակապես խուճապը չէ. որևէ խուճապ չկա, և խուճապ պետք էլ չէ: Ի վերջո՝ ցանկացած ժողովուրդ միմիայն ինքն իր վրա պետք է դնի անկախության հասնելու հույսը: Սակայն գործընկերներն ու աջակիցները ոչ միայն չեն խանգարի, այլ հաճախ նաև պետք են:

Եվ այդ հարցում ներկայիս ժամանակահատվածում ժողովուրդները պետք է ստանան այդ հարցի գործնական պատասխանը: Լիովին հասկանալի է նաև, ու նաև մանկամտություն կլինի պատկերացնել, որ տերություններն ու նրանց առաջնորդները քաղաքական, պետական շահից բացի՝ առաջնորդվելու են որևէ այլ, առավել ևս՝ էմոցիոնալ հենքով:

Խնդիրը պարզապես այն է, որ կենսունակ գործընկերոջ վերաբերյալ ազդակները բխում են հենց արևմտյան հանրույթի քաղաքական շահից, արևմտյան առաջատար պետությունների պետական շահից, որովհետև հենց գործընկերային շահի վրա կառուցված արևմտյան հանրույթն է, որ աշխարհում հասել է առաջատարության և դոմինանտության, հասել տեխնոլոգիական անվիճելի և գրեթե անհասանելի առաջատարության:

Այդ ամենը պահելու միակ տարբերակը հիմքում հենց գործընկերային շահն ու փիլիսոփայությունը պահելն է, ոչ թե այն առևտրային դարձնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում