Saturday, 18 07 2026
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում

Կանա՛յք, կարևորեք ձեր առողջությունը. մասնագետի խորհուրդը առողջության պահպանման միամսյակից առաջ

Կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում բաց դռների օրեր կկազմակերպվեն ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ առաջատար կլինիկաներում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նրա խոսքով՝ թեկուզև առողջության պահպանման առաջնային օղակներում բուժծառայություններն անվճար են, այդուամենայնիվ, կանանց միայն տասը-տասնհինգ տոկոսն է այցելում բժիշկներին:

«Միամսյակի շրջանակներում հետազոտություններ և հետագա բուժում ապահովելու ենք մի շարք հիվանդությունների մասով՝ սրտաբանական գինեկոլոգիական, ակնաբուժական և այլն: Բացառություն են կազմելու նորագույն տեխնոլոգիաներով բուժում պահանջող բարդ հիվանդությունները»,- նշեց Կարինե Սարիբեկյանը՝ հավելելով, որ բուժծառայությունները փոխհատուցվելու են պետական բյուջեով:

Կուտակումներից, դժգոհություններից խուսափելու համար պաշտոնյան կանանց խորհուրդ տվեց չմոռանալ, որ առողջական այս կամ այն խնդրով նախևառաջ պետք է դիմել պոլիկլինիկաներ և նոր միայն բժշկի ուղեգրով՝ մասնագիտացված կենտրոններ: «Հատկանշական է, որ միամսյակին կարող են մասնակցել ինչպես երևանաբնակ, այնպես էլ մարզերի կանայք»,- ասաց Կարինե Սարիբեկյանը՝ միաժամանակ դժվարանալով կոնկրետ թիվ մատնանշել՝ որքան գումար է պետբյուջեից հատկացվել միամսյակի իրականացման նպատակով:

Ասուլիսի մյուս բանախոս, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ միամսյակի ընթացքում իրենց մասնագետները կանանց ստուգումներ իրականացնելու են Դավիթ Անհաղթ հիվանդանոցի տարածքում գործող պոլիկլինիկայում և թիվ տասնյոթ պոլիկլինիկայում:

«Ընդ որում, երեքշաբթի մեր մասնագետները կանանց կընդունեն Դավիթ Անհաղթ հիվանդանոցի պոլիկլինիկայում, ուրբաթ` թիվ տասնյոթ պոլիկլինիկայում: Բոլոր ստուգվածների միջից մեր կենտրոն կհրավիրենք չարորակ գոյացություններ ունեցող կանանց և կպարտավորվենք նրանց ապահովել անվճար մամոգրաֆիական ծառայությամբ»,- ասաց նա:

Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Հակոբյանն էլ կանանց խորհուրդ տվեց տարին առնվազն մեկ անգամ օգտվել անվճար հետազոտվելու իրենց իրավունքից: «Իրենց առողջության հանդեպ առավել ուշադիր պետք է լինեն հատկապես հիսունն անց կանայք»,- նշեց նա:

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում