Friday, 17 07 2026
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ

Վերջին իրադարձությունները հաստատում են ԱՄՆ-ի գլոբալ առաջատարության անհրաժեշտությունը. Չակ Հեյգել

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, երեքշաբթի ելույթ ունենալով զինված ուժերի հարցերով Սենատի կոմիտեի հադիպման ժամանակ 2015-ի Պենտագոնի բյուջեի վերաբերյալ լսումներին, օրենսդիրներին իր դիրքորոշումն է հայտնել ուկրաինական ճգնաժամի առնչությամբ:

Հեյգելը նշել է, որ ինքն ամբողջովին աջակցում է Ուկրաինայում իրավիճակի լիցքաթափման՝ Օբամայի վարչակազմի մոտեցմանը:

«Ես մշտապես կապի մեջ եմ ՆԱՏՕ-ի նախարարների, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ կարգադրություն է արել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության դադարեցման մասին:

«Վերջին շաբաթների իրադարձությունները ցույց տվեցին Ամերիկայի գլոբալ առաջատարության և ներգրավվածության անհրաժեշտությունը»,- ասել է Հեյգելը: Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Հեյգելն ասել է, որ համաձայն է պետքարտուղար Քերիի գնահատականին, որ Ռուսաստանի հայտարարությունները Ղրիմում ռուսների հանդեպ սպառնալիքների մասին պարզապես ներխուժման պատրվակ էին:

Իր հերթին, շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին ասել է, որ ինքը խորհուրդ է տվել դադարեցնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանն այլընտրանք չի թողել:

Խոսելով ցանկացած իրավիճակին պատրաստ լինելու անհրաժեշտության մասին՝ նա նշել է, որ երբեք պետք չէ հաշվից հանել երկու երկրների միջև հակամարտության հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում