Friday, 17 05 2024
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման
Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ
13:20
Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից
«Դիվանագետների համահայկական միության» և նախկին ՄԻՊ-ի հայտարարություններում բերված որոշ դատողություններ անհիմն և մանիպուլյատիվ են. Գոռ Ծառուկյան
13:00
Ռուսական ուժերը 10 կմ խորացել են Խարկովի ուղղությամբ. Զելենսկի
Կողմերը մտահոգությունն են հայտնել «Կովերի պարտեզ»-ի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
12:40
Պուտինն ու Սին քննարկել են Ուկրաինայի հարցը տետ-ա-տետ ձևաչափով
Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
12:10
Ռուսաստանը նոր ճակատ է բացել․ Ուկրաինային դժվար տարի է սպասվում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Վարդենիսի բնակարանային գողություններ են բացահայտվել
Ալիեւը հակադարձեց, բայց ու՞մ
11:50
Նավթի գներն աճել են. 16-05-24
Բագրատ արքեպսկ․ Գալստանյանը բաց դաս է վարում ԵՊՀ բակում
Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Մեքենան գլորվելով հայտնվել է քարերի վրա
11:20
ԱՄՆ-ն ժամանակավոր նավահանգիստ է կառուցել Գազայի ափին
Ավտոբուսն ու 4 մեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ․ ՆԳՆ
11:00
Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել

Քոչարյանի գործի նոր դատավոր. «ստորգետնյա անցո՞ւմ», թե՞ արդարադատության «քրեստոմատիա»

Դատական դեպարտամենտը տեղեկություն է տարածել, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի գործը վերամակագրվել է Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, այն բանից հետո, երբ ինքնաբացարկ էր հայտնել նախկին դատավոր Վարդան Գրիգորյանը: Նա ինքնաբացարկ էր հայտնել այն պատճառաբանությամբ, որ Մարտի 1-ի գործով նախկինում պաշտպանել է մի քանի տուժողի՝ լինելով փաստաբան: Մամուլում, սակայն, կան նաև խոսակցություններ, որ դատավորները պարզապես չեն ցանկանում ստանձնել Ռոբերտ Քոչարյանի գործի դատավարության պատասխանատվությունը: Կհայտնի՞ Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ, թե՞ կհամարձակվի մտնել աղմկոտ գործի դատավարության պատասխանատվության տակ:

Այն, որ դատաիրավական համակարգում այդ առումով կա հոգեբանական բարդույթի շոշափելի հիմք, աներկբա է: Ի վերջո, դատական ներկայիս համակարգը ևս ձևավորվել է նախկին իշխող համակարգի տրամաբանությամբ, իսկ հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո դատական համակարգը որոշակիորեն հայտնվել է, այսպես ասած, օդից կախված վիճակում: Այստեղ «իշխանափոխություն» չի եղել, միևնույն ժամանակ, համակարգը հայտնվել է գործադիր և օրենսդիր իշխանափոխության փաստի առաջ: Այդպիսով, կամա թե ակամա, դատական համակարգը վերածվել է նախկին իշխող համակարգն ու նոր իշխանությունը «կամրջող» օղակի դերում: Ընդ որում՝ «կամուրջ», որը, խոշոր հաշվով, ոչ մեկին պետք չէ՝ բացի հենց նախկին իշխող համակարգի ներկայացուցիչներից, որոնք հույս ունեն այդ միջոցով «անվտանգ» և «ապահով» անցնել նոր Հայաստան: Իսկ դրանով արդեն, խոշոր հաշվով, իհարկե այլաբանորեն, բայց նոր Հայաստանն է ակամա «անցնում» այդ կամրջով դեպի հետ:

Հայաստանի դատաիրավական համակարգը վերածվել է ահա այդպիսի անցուղու, որը գուցե ավելի շուտ ոչ թե կամուրջ, այլ «ստորգետնյա անցում» է հիշեցնում, քանի որ այստեղ ընթացող գործերի մի զգալի մասում անշուշտ կարող են առկա լինել հենց ստորգետնյա ռիսկեր՝ կապված նախկին իշխող համակարգի հետ: Այդ իմաստով, մարտիմեկյան այս աղմկոտ գործի դատավարությունը ունենալու է հանգուցային նշանակություն ոչ միայն բուն գործի կամ ընդհանրապես Հայաստանի իրավա-քաղաքական գործընթացների, ներքաղաքական վիճակի համար՝ հաշվի առնելով դերակատարների տարբեր կարգավիճակներով ընդգրկվածության հանգամանքը, այլ առանցքային նշանակություն է ունենալու նաև Հայաստանի դատաիրավական համակարգի համար:

Խոշոր հաշվով, այն կարող է վերածվել յուրօրինակ դատաիրավական ռեֆորմի կամ դատաիրավական ռեֆորմի յուրօրինակ բաղադրիչի, եթե հաջողվի հասնել այնպիսի իրադրության, որ աղմկոտ գործի դատավարությունն իրականացվի իրապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների տառին ու ոգուն ամբողջությամբ համապատասխան, և որևէ հնչեղ անուն կամ նախկին հնչեղ կարգավիճակ չգերակայի Սահմանադրության և օրենքի նկատմամբ:

Այդ դատավարությունը, խոշոր հաշվով, կարող է իր թե՛ իրավա-քաղաքական, թե՛ բարոյահոգեբանական ասպեկտներով դառնալ Հայաստանի արդարադատության անկախ համակարգի ձևավորման, միաժամանակ դատական իշխանության ձևավորման կարևոր գործընթացի «քրեստոմատիական» հանգրվան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում