Wednesday, 15 07 2026
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Նախարար Արշակյանն ու դեսպան Յամադան քննարկել են Հայաստանում ճապոնական ընկերությունների գործունեության ծավալման հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև գործակցային հարաբերություններին, նշել, որ անցած տարի այս օրերին տեղի ունեցած հեղափոխությունը նոր հնարավորություններ է բացել երկրի տնտեսությունը զարգացնելու համար, որում առանձնակի կարևորություն է տրվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված քայլերին։

Ներկայացնելով այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը՝ նախարարն առանձնացրել է Հայաստանի թվային օրակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ստեղծելու ծրագիրը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերը։ Հակոբ Արշակյանը Ջուն Յամադային նաև տեղեկացրել է նոր նախարարության կազմավորման մասին և հույս հայտնել, որ Ճապոնիայի հետ, որն աշխարհում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է, նոր մակարդակի գործակցություն կզարգանա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում փոխանակման ծրագրեր իրականացնելու, ճապոնական ընկերությունների կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։

Անդրադարձ է եղել նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է ճապոնական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ և բովանդակալից հանդիպման համար՝ Ջուն Յամադան նշել է, որ իր լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն բան կանի նոր, առավել ընդգրկուն հարաբերություններ ծավալելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում