Saturday, 18 07 2026
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Համահայկական խաղերի մասնակիցներին

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին` ուղեկցությամբ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի:

Զրույցի սկզբում տիար Իշխան Զաքարյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է Համահայկական խաղերի անցած ճանապարհը և ձմեռային խաղերի ընթացքը` ընդգծելով, որ տարեցտարի մեծանում է մարզիկների քանակը, որոնց ստվար մասն առաջին անգամ է այցելում Հայաստան, ծանոթանում հայրենիքի պատմությանը, շփվում հայրենաբնակ հասակակիցների հետ:

Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն փաստեց խաղերի կարևորությունը նախ և առաջ Մայր հայրենիքում հայության համախամբման տեսանկյունից, քանի որ դրանց շնորհիվ հազարավոր հայորդիներ հաղորդ են դառնում հայրենիքի կյանքին, մեր անցյալի պատմությանը, սրբություններին և զորացած ու գոտեպնդված վերադառնում են իրենց երկրները: Վեհափառ Հայրապետը նկատեց, որ այս խաղերը այնքանով, որքանով նպաստում են մարմնի զորացմանը, նույնքանով էլ հայրենիք այցելությամբ խթանում են հոգևորի զորացմանը: «Այս խաղերի միջոցով կերտվում է մեր ժողովրդի միաբանությունը: Եվ այդ միաբանությունն իր առանցքն ունի Մայր հայրենիքում, որի տերը դուք եք և յուրաքանչյուր հայորդի` ուր էլ որ ապրի, ուր էլ որ գտնվի: Այս գիտակցությունն է կրթվում և կերտվում համահայկական խաղերի արդյունքում», – ասաց Հայոց Հովվապետը:

Վերջում աստվածահաճո և ազգաշեն գործի համար Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց խաղերի կազմակերպիչներին` հորդորելով ավելի ընդարձակել աշխարհագրական ընդգրկումը: Հայոց Հայրապետը մաղթեց երիտասարդներին, որ Ս. Էջմիածնի օրհնությունը նորանոր ներշնչանքներ պարգևի նրանց` ազգային իրենց կյանքն արդյունավորելու գեղեցիկ իրագործումներով, իսկ Համահայկական խաղերի օրերին ամենքը ճաշակեն հաղթանակի քաղցրությունը, ապրեն սիրով և միշտ շաղկապված մնան Հայաստանի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում