Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Հայաստանի հեղինակության հարցն է. ԵԽԽՎ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մասին նախագիծ է դրվել շրջանառության մեջ

Հայաստանում տրանսգենդերի հարցը շահարկելու հետևանքով ԵԽԽՎ-ում բանաձևի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որտեղ խոսվում է Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների և տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարումների մասին, և այդտեղ դոմինանտ հատված կա ՀՀ-ին վերաբերող:

Այդ մասին երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հայաստանը հիմա դրա հետ կապված խնդիրներ է ունենալու»,- ասել էր պատգամավորը՝ հավելելով, որ եթե նախագիծն ընդունվի, Հայաստանը դատապարտվող երկրներից է լինելու: Ավելին՝ նույն նախագծում կա նաև Ադրբեջանը, որի հետ Հայաստանը նույն հարթության վրա է դրվում:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հարցը, խնդրի հնչեղությունը միայն ԵԽԽՎ չէ, որ հասել է։ «Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս օրերին քննարկում այդ հարցը։ Ես անձամբ ստացել եմ միջազգային հեղինակավոր կազմակերպության արձագանք։ Այսօր արդեն Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն է հայտարարություն արել։ Հարցը բավական լուրջ տարածում է գտնել։ Հաշվի առեք նաև, որ այդ դեպքի կապակցությամբ Հայաստանում Եվրամիության դեսպանը և ՄԱԿ-ի գրասենյակը հայտարարություններ արեցին։ Այնպես որ, կատարվածը բավական լուրջ արձագանք գտավ, և չպետք է զարմանալ, որ, ամենայն հավանականությամբ, ԵԽԽՎ-ն նման բանաձև կընդունի»,- ասաց Իշխանյանը։

Անդրադառնալով նման բանաձևի ընդունման դեպքում հնարավոր հետևանքներին, իրավապաշտպանը նկատեց, որ առանձնապես լուրջ հետևանքներ չեն լինի, պարզապես երկրի հեղինակության հարցն է։ «Երկրի վարկի հարցն է, որ Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ և ձգտելով Եվրամիության հետ սերտացնել հարաբերությունները, դրան հակառակ քայլեր է անում։ Ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև իշխանական ուժը, այդ հարցերի նկատմամբ ունեն հետադիմական մոտեցում։ Մի դեպքում նրանք խոսում եմ եվրոպական արժեքների, ժողովրդավարության մասին, բայց իրականում բոլորը վատ իմաստով պահպանողական են։ Այնպես որ, եթե նման բանաձև լինի, ապա առաջ կգա Հայաստանի հեղինակության հարցը, Հայաստանի նկատմամբ վստահության հարցը, թե ինչքանով է Հայաստանը հավատարիմ մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը առհասարակ»,- նկատեց Իշխանյանը։

Իրավապաշտպանը դժվարացավ ասել՝ եթե նման բանաձև ընդունվի, այն կարո՞ղ է կանխարգելիչ դեր ունենալ հետագայի համար։ «Ես կարծում եմ, որ անկախ այն բանից, թե մեր քաղաքական կուսակցությունները, նրանից մեջ եղած անդամները իրականում ինչպես են մտածում, մեր հասարակության մեծ մասը պահպանողական է և դա հիմնականում կրթության և զարգացվածության պակասի արդյունք է, և մեր քաղաքական ուժերը հենվում են հասարակության այդ կարծիքի վրա։ Այդ պատճառով էլ նրանք կշարունակեն եվրոպացիների հետ զրույցում մի բան ասել, Հայաստանում, իրենց գործունեությամբ այլ բան ապացուցել»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանում տրանսգենդեր կնոջ ելույթին հաջորդած ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի արձագանքից հետո 12 հասարակական կազմակերպություններ Զոհրաբյանի արձագանքը տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին գնահատեցին որպես խտրական և մարդու արժանապատվությունը նվաստացնող՝ կոչ անելով Ազգային ժողովի նախագահին ու պատգամավորներին դատապարտել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության անդամի ելույթը։ Տարածած հայտարարությունում իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում էին նաև հրավիրել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով և քննել միջադեպը, ինչպես նաև վերանայել Նաիրա Զոհրաբյանի՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու նպատակահարմարությունը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար սպասելի էր ԵԽԽՎ-ի կողմից նման արձագանքը, քանի որ, նրա խոսքերով՝ պետությունը հստակ վերցրել է պարտավորություններ՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերով, որոնց միացել է, վավերացրել է, որ պետք է հարգի յուրաքանչյուրի իրավունքը, և յուրաքանչյուրի մարդկային արժանապատվությունը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետությունում։ «Այսինքն՝ բոլոր իրավունքները պետք է ապահովվի՝ անկախ անհատի որևէ հատկանիշից, և սա աքսիոմա է, որը ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սա սկզբունք է, որը արտացոլված է և արձանագրված է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով, սա սկզբունք է, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրով»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում