Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

«Մերժիր սատանայի բանաձեւը» արդիական է եւ պահանջված. «Երկիր ծիրանի»

«Մերժիր սատանայի բանաձեւը» արդիական է եւ պահանջված: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծխիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող 51-ամյա Մհեր Եղիազարյանը, ով հացադուլ էր հայտարարել իր նկատմաբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու համար մահացել է:

Երեւանի ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել 36-ամյա Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որը ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետեւ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այնտեղից՝ «Արմենիա» ԲԿ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:

Եվ ոստիկանությունը, եւ քրեակատարողական հիմնարկը հանդիսանալով պետության օրինական հարկադրանք կիրառող մարմիններ չնայած նրան, որ գործում են մեր պետական խորհրդանիշների` զինանշանի եւ եռագույն դրոշի ներքո, որոնք փակցված են պատշաճ կարգով եւ տեղում, իրենց բնույթով եւ գործելաոճով վերը նշված երկու դեպքերում էլ չեն գործել պետության կողմից օրինական հարկադրանք կիրարող մարմինների առաքելությանը համապատասխան:

Գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաի` ի դեմս Նիկոլ Փաշինյանի անբարտավան վարքագծի եւ անօրինական գործողությունների, ինքնաբերաբար իրենց կիրառական նշանակությունն են ունենում պետական կառավարման ստորին օղակներում:

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային, կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։ Այս հանրահայտ պարտավորությունը ստանձնել է Հայաստանը: Մինչդեռ «մերժված» Սերժ Սարգսյանի ոստիկաններ` Վալերի Օսիպյանը եւ Հունան Պողոսյանը, ովքեր հայտնի են որպես մարդուն խոշտանգող եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող այսօր պահանջված են «թավշյա» Նիկոլ Փաշինյանի կողմից: Դեռ ավելին «թավշյա» Նիկոլ Փաշինյանը «մերժված» Սերժ Սարգսյանի նման իր բուն աշխատանքային պարտականությունները թողած երեկ` 2019 թվականի ապրիլի է 16-ին կրկնում էր` ոստիկաններին մեդալներ եւ պարգեւներ բաժանելու ավտորիտար տգեղ երեւույթը:

Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, տոնայնությունը, ձայնի ելեւէջը, նրա կողմից պարբերաբար գավառական բառեր օգտագործելը եւ մարդկանց հետ շփվելիս նրանց արժանապատվությունը նվաստացնելը տհաճ են եւ միեւնույն ժամանակ ահազանգող:

«Մերժված» Սերժ Սարգսյանի եւ «թավշյա» Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքը կրկնում են ոստիկանության եւ քրեակատարողական հիմնարկներում մարդկանց նկատմաբ խոշտանգումները, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքը եւ պատիժը:

2018 թվականի ապրիլյան նախաձեռնությունը` «մերժիր Սերժին» կեղծ օրակարգով ըստ էության վերակենդանացրեց Սերժին: Նա փոխարինվեց «թավշյա ժամանակավոր Նիկոլով»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը 2017 թվականից նախաձեռնել էր ազգային ընվզման գործընթաց` «Մերժիր սատանայի բանաձեւը» կարգախոսի ներքո, նպատակ ունենալով մերժել ավտորիտար համակարգը: Ազգային ընդվզման գործընթացը ավտորիտար համակարգի վերացման օրակարգով այսօր առավել արդիական է եւ պահանջված: Անհրաժեշտ է հրատապ մերժել ավտորիտար համակարգը, եւ թույլ չտալ նորից կրկնել կեղծ օրակարգի իրագործումը` նոր ածականով եւ անվամբ ծաղրածու խամաճիկի ի հայտ գալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում