Saturday, 04 05 2024
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ

Շինարարությունը կանգ կառնի՞. «3 օր է՝ ոչ մի գրամ ցեմենտ չի վաճառվել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ցեմենտի գնի խնդիրը միշտ էլ եղել է. դրսի արտադրանքն ավելի էժան է եղել, քան տեղականը` օբյեկտիվ պատճառներով։ Եթե հիշում եք` Տիգրան Սարգսյանի կառավարությունը նույնպես բարձրացրեց դրսից էժան կլինկերի (ցեմենտի հումքի) ներմուծման հարցը, սակայն Սերժ Սարգսյանը ստոպ տվեց այդ նախաձեռնությանը, որովհետև տեղական արտադրողը տուժում էր։ Անգամ այն ժամանակ, երբ ահավոր լարվել էին Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, երբ կրկին օրակարգում էր հայտնվել հարցը, Սերժ Սարգսյանն էլի չգնաց այդ քայլին։

Հիմա, ոնց տեսնում եք, փոխանակ խթանեն տեղական արտադրանքը, նախագիծ են ընդունում, որը տեղական արտադրողին կդնի անհավասար պայմանների մեջ. մենք էլ, ստիպված, կփակենք գործարանը, որն առանց այդ էլ շահույթով չէր աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց «Մուլտի գրուպ» կոնցեռնի պատասխանատուներից մեկը:

Image result for արգելելու ցեմենտի արտահանումը

Ի՞նչ եք մտադիր անել։ «Եթե կլինկերի ներմուծումը տուրքի տակ չի հայտնվի, մենք ևս կլինկեր կբերենք, կաշխատի միայն աղացման արտադրամասը»: Քանի՞ աշխատող կա այնտեղ։ «Մոտ 120 հոգի»: Բա էն 1080 աշխատողների հարցն ինչպե՞ս է լուծվելու։

«Օրենքի սահմաններում. ծանուցագրերն արդեն տվել ենք»: Բողոքի ակցիաների արդյունքում տուժե՞լ եք։ «Ահավոր. 3 օր է՝ ոչ մի գրամ ցեմենտ չի վաճառվել, մեքենաներն առ այս պահը գործարանի դռանը դատարկ կանգնած են»: Հնարավո՞ր է շինարարությունը կանգ առնի հանրապետությունում` մինչև օրենքն ընդունվի, ստորագրվի, կյանքի կոչվի։ «Իհարկե, հնարավոր է»: Իսկ քաղաքական ֆակտոր այս ամենում չկա՞։ «Չէ, մեր պատգամավորներին չենք դիմել այդ հարցով, չկա»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում