Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Փաշինյանը ԵԽԽՎ-ից մի քանի ուղերձ հղեց․ ունեցավ միայն մեկ խուսափողական պատասխան

Այսօր ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանի վարչապետն առաջին ելույթն ունեցավ: Նիկոլ Փաշինյանի խոսքում առանձնահատուկ ուշադրության արժանի դրվագներից մեկն անդրադարձն էր ապրիլյան քառօրյա պատերազմի համար ԵԽԽՎ պատասխանատվության խնդրին, նշելով թե մասնավորապես ինչպիսի ապակառուցողական նշանակություն ունեցան 2016 թվականի հունվարին ԵԽԽՎ նստաշրջանում քննարկված բանաձևերը, որոնք փաստացի դարձան Ադրբեջանի ագրեսիայի խթաններից մեկը: Եթե հիշում եք, ապրիլյան պատերազմին նախորդած ձմեռային նստաշրջանում ԵԽԽվ-ն քննարկեց երկու բանաձև, որոնց շահառուն Ադրբեջանն էր: Բանաձևերից առաջինը ԵԽԽՎ-ն մերժեց, որը վերաբերում էր Արցախում և «գրավյալ տարածքներում»՝ ինչպես վերնագրված էր բանաձևը, «բռնությունների աճին»: Սակայն, մյուս բանաձևը, որը փաստացի վերաբերում էր Սարսանգի ջրամբարի խնդրին և իբրև թե ադրբեջանական բնակչությանը ջրից զրկելու մասին էր, ԵԽԽՎ-ն բավարարեց: Ընդ որում, հատկանշական էր, որ դրա զեկուցող սերբ Մարկովիչը բանաձևը կազմել էր՝ որևէ անգամ չայցելելով Արցախ և չծանոթանալով իրավիճակին տեղում:

Ինչի՞ մասին է վկայում այս խնդրի հիշատակումը ԵԽԽՎ ամբիոնից. անդրադառնալով այս և մի շարք այլ հարցերի՝ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, քաղաքագետ Արմեն Վարդանյանը և ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը:

«Հայաստան-ԵԽԽՎ համագործակցությունը միակողմանի չէ, կողմերը միմյանց նկատմամբ ունեն իրավունքներ և պարտավորություններ,- նշեց Ս. Սարգսյանը:- ԵԽԽՎ-ում չափազանց լուրջ քաղաքականացված գործընթացներ կան, և դրանցից կարողանում է օգտվել Ադրբեջանը՝ լոբբիստական գործունեությամբ, առանձին պետությունների ներկայացուցիչների հետ աշխատանքով: Մեր դժվարություններն ու բարդություններն այդ լոբբիզմով են պայմանավորված, պարբերաբար լինում են սկանդալներ՝ կապված այս կամ այն գործընթացի հետ, որոնց ետևում կանգնած են ադրբեջանական «նավթային դոլարները» կամ «խավիարային դիվանագիտությունը». սա քաղաքական միջավայր է, որտեղ ամեն ինչ սպասելի է»:

Ա. Վարդանյանի կարծիքով՝ ԵԽԽՎ ամբիոնից այդ խնդրի հիշատակումը ճիշտ էր: «Ես հիշում եմ՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բլբուլօղլին, որպես պատերազմի սկսման իրավական հիմնավորում, մատնանշում էր հենց Սարսանգի ջրամբարի մասին ԵԽԽՎ զեկույցը և ՄԱԿ-ի անվտանգության հայտնի 4 բանաձևերը: Հենց դրանով էր Ադրբեջանը պայմանավորում իր ագրեսիան, հարձակումը Արցախի հանրապետության վրա»: Քաղաքագետի խոսքով՝ շատ հնարավոր է, որ ԵԽԽՎ-ն չդառնա գործիք Ադրբեջանի ձեռքին՝ ռազմական գործողություններ, պատերազմ սկսելու համար, և Նիկոլ Փաշինյանի շեշտադրումն այս առումով միանշանակ ճիշտ էր:

Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ ԵԽԽՎ-ում Ն. Փաշինյանի ելույթը ճիշտ շեշտադրումների վրա էր կառուցված: Ա. Բեղլոյանի դիտարկմամբ՝ վարչապետի ելույթը ամփոփեց այն կարևոր մի քանի ուղերձները, որոնք այս ամիսների ընթացքում նա տարբեր հարթակներում հնչեցրել է: «Առաջին՝ ԵԽԽՎ հարթակը չի կարող լինել ամբիոն, որտեղ ընդունվում են փաստաթղթեր կամ տեղի են ունենում քննարկումներ, որոնք հրահրում են կոնֆլիկտներ: Երկրորդ՝ ևս մեկ անգամ շեշտվեց Արցախի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի անփոփոխ լինելը և հիմնավորվեց դա, որով նաև պատասխան տրվեց Ադրբեջանի կողմից հնչած հայտարարություններին: Եվ երրորդ՝ 94թ-ից հետո առաջին անգամ Հայաստանն օգտվում է իր բացառիկ առավելությունից, որն ունի միջազգային հարթակներում Ադրբեջանի հանդեպ, այն է, որ ՀՀ իշխանությունն ունի բացարձակ լեգիտիմություն, և Հայաստանի միջազգային վարկանիշը թույլ է տալիս որոշ առումով թելադրել պայմաններ միջազգային դիսկուրսում և ձևավորել օրակարգ»:

Ս. Սարգսյանի խոսքով՝ վարչապետի ուղերձները հստակ էին, ասված դիվանագիտական լեզվով: Ա. Վարդանյանի դիտարկմամբ՝ վարչապետը, գլխացավանքի մեջ չընկնելու համար, միայն մեկ հարցի տրվեց խուսափոխական պատասխան՝ Ղրիմի վերաբերյալ հարցին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում