Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ռուսաստանը «ըմբռնումով է մոտենում» հայ միգրանտների խնդրին

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում հայ միգրանտների հանդեպ վիզային նոր ռեժիմը բացառության կարգով մեղմացնելու Հայաստանի առաջարկին։ 

«Խոսքը միայն պաշտոնապես հայտարարված 170 հազար մեր հայրենակիցների դեպորտի մասին չէ, խոսքը նաև այնպիսի դեպքերի մասին, որոնք կան մեր իրականության մեջ, երբ ամուսնուն արդեն իսկ արտաքսել են, ընտանիքը մնացել է այնտեղ։ Շատ նման դեպքեր կան, և սա իսկապես լրջագույն խնդիր է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորելու համատեղ միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը վաղը արդեն իսկ Մոսկվայում կգումարի իր անդրանիկ նիստը»,- ասել է Բաղդասարյանը։

Բաղդասարյանը վերջերս նամակ էր հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին՝ խնդրելով Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների վերաբերությամբ վերանայել միգրացիոն գործող նորմերը: Ռուսաստանցի գործընկերոջը ուղղված նամակում Բաղդասարյանը նշել էր, որ Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ նման սահմանափակումներ չեն կիրառվում և չեն կիրառվելու հետագայում: «Ելնելով սրանից՝ մեր պետությունների քաղաքացիների վերաբերյալ միգրացիոն քաղաքականությունն անհրաժեշտ է մշակել և իրականացնել կողմերի հավասարության հիման վրա»,- ասված է նամակում:

«Ռուսաստանցի մեր գործընկերները հասկանում են խնդրի կարևորությունը մեզ համար, սա վերաբերում է միլիոնավոր մարդկանց։ Այսօր 2.5-3 միլիոն մարդ է բնակվում ՌԴ-ում, եթե մենք չկարողանանք փոխընդունելի լուծումներ գտնել, սա իսկապես շատ լուրջ սոցիալական, տնտեսական, քաղաքական մտահոգություններ է առաջացնում»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում