Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Որքան հետաձգում ենք կոնսենսուսի պրակտիկ լուծումը, այնքան բիզնեսի մոտ հավելյալ ռիսկեր ենք ստեղծում

Այն, որ հանրությունը երկար է սպասել այս հարկային օրենսգրքի կյանքի կոչմանը, և օրինակ, եթե ոչ մի բան չձեռնարկվի, նախորդ կառավարության կողմից ընդունված օրենսգրքով շրջանառության հարկի շեմը 58,35 մլն դրամ պետք է լինի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Նրա խոսքով, այս մասով կա կոնսենսուս, որ պետք է շեմը լինի 115 մլն դրամ. «Որքան մենք հետաձգում ենք այս կոնսենսուսի պրակտիկ լուծումը, այնքան բիզնեսի մոտ հավելյալ ռիսկեր ենք ստեղծում։ Այսինքն հարցերի որոշակի համախումբ կա, որ լիարժեք, միանշական կարելի էր և պետք է հրատապ լուծումներ տալ, որպեսզի սուբյեկտների վարքագծի վրա կարողանանք ազդել։ Իհարկե, կան հարցեր, որոնք երբ ներկայացվի օրենսգիրքը, հավելյալ ուսումնասիրությունների կարիք լինի, այդ թվում նաև հիմնավորումները։ Օրինակ, գրավատների մասով մի փոքր անհասկանալի է, երբ ասում ենք՝ տուրքի մակարդակը բարձրացնում ենք, որովհետև երկար ժամանակ չի բարձրացվել։ Եթե եկամտաբեր ուղղությունն ենք բարձրացնում, կարող ենք ասել՝է ծախսաստեղծ ուղղությունն էլ եկեք բարձրացնենք՝ նվազագույն ամսական աշխատավարձ, գիշերակացներ և այլն։ Կամ ինչու պետք է տուրքը բարձացնենք 60 անգամ, այլ ոչ 50 անգամ կամ 15 անգամ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ակնկալում ենք ստանալ»,-ասաց Արտակ Մանուկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում