Sunday, 12 07 2026
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

«Պատրաստ ենք պատասխանատվություն կրել, բայց չենք ընդունում առևանգման մասին հոդվածը». Դավիթ Պետրոսյան

«Ռեստարտ» նախաձեռնության խմբի անդամները կասկածվռւմ են ոչ թե խուլիգանության, այլ  ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին առեւանգելու փորձ կատարելու մեջ:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում  «Ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը նշեց, որ պատրաստ են օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրել, սակայն ոչ առեւանգման համար:«Չենք ընդունում առևանգման մասին հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել, քանի որ որևէ մեկինառևանգելու նպատակ չենք ունեցել»,- նշեց նա: Մեր դիտարկմանը, թե քրգործը հարուցվել է խուլիգանության հոդվածով` Դավիթը պատասխանեց. «Վերջին քննության ժամանակ քննիչը մեզ ասել է առևանգության հոդված»:

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը պարզաբանեց, որ  «Ռեստարտ»-ի անդամների և Նարեկ Մալյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ  քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): «Սակայն, վերջիններս երկու օր առաջ հարցաքննվել են առևանգման փորձ կատարելու կասկածանքով, և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրանք առայժմ չկա»,- տեղեկացրեց Արևիկ Խաչատրյանը:

Դավիթ Պետրոսյանը, անդրադառնալով մեր հարցին, թե արդյոք հանցագործություն կազմակերպելու հատկանիշներ չեն տեսնում ֆեյսբուքյան օգտատերերից մեկի այն հայտարարությունում, ըստ որի՝ պատրաստ ենխոշոր գումար վճարել իրեն աղբամանը նետելու դիմաց, պատասխանեց. «Իմ կարծիքով` դա ուղղակի չստացված հումոր էր: Թող փորձվեն…»: Ըստ «Ռեստարտի» համակարգողի` նախաձեռնության անդամները սպառնալիքներ չեն ստանում, և այդ առումով ամեն ինչ կարգին է: Իրենց ավելի շատ վերբալ բռնության հետ կապված օրենսդրական դաշտի բացն է անհանգստացնում. «Հայհոյանքի ու ատելության խոսքի առումով օրենսդրական բաց կա: Մենք այդ ուղղությամբ շուտով աշխատանքներ ենք սկսելու, որ այլևս նման անօրեն վիճակ չլինի: ԱԺ-ում քննարկումներ կան, տեսնենք` ինչ է կատարվում, ըստ դրա` կհասկանանք կոնկրետ ինչ անել»,- ասաց Դավիթը:

Միջադեպից հետո եղած արձագանքներին առանձնապես չի հետևել և չգիտի` «Ռեստարտի» վարկանիշը դրա հետևանքով բարձրացել է,թե իջել, բայց նշեց, որ իրենց գործունեությունը հանրային կարծիքի համար չէ: «Առաջնայինը ոչ թե հանրային կարծիքն է, այլ մեր խղճի հանգստությունը: Մենք մեր սկզբունքներին համապատասխան ենք գործում, մնացածը թող մարդիկ ասեն»,-նշեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում